Դուգլաս Օշերոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Օշերոֆ
անգլ.՝ Douglas Dean Osheroff
Ծնվել էօգոստոսի 1, 1945(1945-08-01)[1][2][3][…] (78 տարեկան)
Աբերդին, Grays Harbor County, Վաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան և Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա և կրիոֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոռնելի համալսարան և Aberdeen High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԴեյվիդ Լի
Ազդվել էՌիչարդ Ֆեյնման
Պարգևներ
Ամուսին(ներ)Phyllis Liu-Osheroff?
Կայքphysics.stanford.edu/people/faculty/douglas-osheroff
 Douglas D. Osheroff Վիքիպահեստում

Դուգլաս Օշերոֆ (օգոստոսի 1, 1945(1945-08-01)[1][2][3][…], Աբերդին, Grays Harbor County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Սթենֆորդի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Դևիդ Լիի և Ռոբերտ Ռիչարդսոնի հետ, «Հելիում-3գերհոսունության հայտնաբերման համար»։ Հայտնագործությունը կատարվել էր 1971 թվականին, երբ Օշերոֆը աշխատում էր Կոռնելի համալսարանում, որպես ասպիրանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշերոֆը ստացել է բակալավրի աստիճան 1967 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը նա ստացել է Քոռնելի համալսարանում 1973 թվականին։

1972—1987 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիաներում, որտեց 1981 թվականից զբաղեցրել է պինդ մարմինների և ցածր ջերմաստիճանների լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ 1972—1974 թվականները համատեղ Դ. Լիի և Ռ. Ռիչարդսոնի հետ հայտնաբերել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության երևույթը, որի համար և նրանց շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1996 թվականին։

Հանդիսանում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր 1987 թվականից։ 2006 թվականի դրությամբ դասավանդում էր համալսարանի ֆիզիկայի և կիրառական ֆիզիկայի բաժնում, որը նա ղեկավարել էր 1991 − 1996 թվականները։

Օշերոֆը մասնակցել է Կոլումբիա մաքոքի կործանման հետաքննության հանձնաժողովի աշխատանքներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Օշերոֆ» հոդվածին։