Ֆրանսուա Էնգլեր
Ֆրանսուա Էնգլեր ֆր.՝ François Englert | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1932[1][2] (92 տարեկան) |
Ծննդավայր | Էտերբեկ, Բրաբանտ նահանգ, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան |
Աշխատատու | Կոռնելի համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան, Թել Ավիվի համալսարան և Չեփմենի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ֆրանսուա Էնգլեր (ֆր.՝ François Englert, նոյեմբերի 6, 1932[1][2], Էտերբեկ, Բրաբանտ նահանգ, Բելգիա), բելգիացի տեսական ֆիզիկոս, որը մասնագիտանում է վիճակագրական ֆիզիկայի, Դաշտի քվանտային տեսության, տիեզերագիտության, լարային տեսության և տիեզերական գերձգողության մեջ։ 2013 թվականին Պիտեր Հիգսի հետ իրենց աշխատությունների և կանխատեսումների համար արժանացել են Նոբելյան մրցանակի՝ հիգսի բոզոնի հայտնաբերման համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Էնգլերը ծնվել է 1932 թվականին Էտերբեեկում (Բրյուսելի թաղամասերից մեկը) հրեական ընտանիքում։ Բելգիայի նացիստական օկուպացիայի ընթացքում թաքցնել է իր հրեական ծագումը, Ֆրանսուա Էնգլերը ծնվել է 1932թ. Բելգիայի նացիստական օկուպացիայի ժամանակ նա, թաքցնելով իր հրեական ծագումը, ապրել է բելգիական Դինան, Լյուստրեն, Ստումոն քաղաքների տարբեր որբանոցներում և մանկատներում և, վերջապես, Անվուա-Ռուիյոնում, որտեղ ազատ է արձակվել ամերիկյան զորքերի կողմից[14]։
1955 թվականին Էնգլերն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը էլեկտրամեխանիկայի ինժեներ-ճարտարագետի մասնագիտությամբ։ Նույն համալսարանում 1959 թվականին ստացել է դոկտորի կոչում ֆիզիկայի բնագավառում
1959-1961 թվականներին աշխատել է Կոռնելի համալսարանում, նախ` որպես Ռոբերտ Բրուտի օգնական, իսկ հետո` որպես դոցենտ։ Այնուհետև Էնգլերը վերադարձել Է Բրյուսելի համալսարան, որտեղ ստացել է պրոֆեսորադասախոսական պաշտոն։ 1980 թվականին նա Ռոբերտ Բրաութի հետ համատեղ հետազոտական խումբ է ձևավորել։ 1998 թվականին Էնգլերը ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում։
2011 թվականից նա Կալիֆոռնիայի Չեպմենի համալսարանում զբաղեցնում է հրավիրված պրոֆեսորի պաշտոն։ Դրանից բացի, 1984 թվականից նա Թել Ավիվի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության քոլեջի պրոֆեսոր է[15]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Էնգլերն արժանացել է Ֆրանկիի մրցանակի, 1997 թվականին՝ ֆիզիկայի բնագավառում մրցանակի (Բրաուտ և Հիգս համատեղ) 2004 թվականին՝ ֆիզիկայի գծով Վոլֆի մրցանակ (Բրաուտ և Հիգսի հետ համատեղ), 2010 թվականին՝ «Ֆուկսի» մրցանակ, 2013 թվականին նա Աստուրիայի արքայադստեր մրցանակ է ստացել տեխնիկական և գիտական հետազոտությունների բնագավառում՝ Փիթեր Հիգսի և CERN ինստիտուտի հետ համատեղ։
2013 թվականի հուլիսին նրան շնորհվել է Բարոնյան կոչում Բելգիայի Թագավոր Ալբերտ II-ի կողմից ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը Միրա Էնգլերն է, ունեն 5 երեխա[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://www.wolffund.org.il/index.php?dir=site&page=winners&name=&prize=3016&year=2004&field=3008
- ↑ http://www.francquifoundation.be/new-page/prix-francqui/laureats/
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2013/press.pdf
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2013-peter-higgs-franois-englert-cern.html?especifica=0
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/eps-hepp/hepp-prize-awards.php
- ↑ 9,0 9,1 https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
- ↑ http://www.univ-bpclermont.fr/article2576.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ USC Shoah Foundation Institute testimony of Francois Englert
- ↑ Times of Israel
- ↑ Le Belge Englert prix Nobel de Physique
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Էնգլեր» հոդվածին։ |
|