Ջեյմս Չադվիկ
Չադվիկ Զեյմս (James Chadwick, հոկտեմբերի 20, 1891[1][2][3][…], Bollington, Արևելյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հուլիսի 24, 1974[5][1][2][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1927)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]էռնեստ Ռեզերֆորդի աշակերտը։ Ավարտել է Մանչեստրի և Քեմբրիջի համալսարանները։ 1923-1935 թվականներին դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, եղել Կավենդիշի լաբորատորիայի տնօրենի տեղակալ։ 1935-1948 թվականներին՝ Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր, 1948 թվականից՝ Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քիզ կոլեջի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են ռադիոակտիվությանը, ատոմային միջուկի ֆիզիկային։ 1920 թվականին փորձով հաստատել է, որ միջուկի լիցքը հավասար է տարրի կարգաթվին։ Ուսումնասիրել է (Ռեզերֆորդի հետ) տարրերի արհեստական Փոխակերպումը a-մասնիկների ազդեցությամբ։ Չադվիկի ամենամեծ վաստակը նեյտրոնի հայտնագործումն է (1932), որի համար արժանացել է նոբելյան մրցանակի (1935)։ 1934-1935 թվականներին, իր աշխատակից Մորիս Գոլդհաբերի հետ հետազոտել է դեյտրոնի ֆոտոդիսոցումը նեյտրոնի և պրոտոնի՝ 7 Քվանաների ազդեցությամբ։ 1943-1945 թվականներին գլխավորել է Լոս Ալամոսի լաբորատորիայում (ԱՄՆ) ատոմային ռումբի նախագծի վրա աշխատող անգլիացի գիտնականների խումբը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Радиоактивность и радиоактивные вещества, пер․ с англ․, Л-, 1935․
- Нейтрон․ Предыстория, открытие, последствия, М․, 1975․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 various authors Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: 1885.
- 1 2 Чедвик Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ www.pas.va
- 1 2 Notable Names Database — 2002.
- 1 2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ The Nobel Prize in Physics 1935 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.scientificlib.com/en/Physics/Info/GuthrieMedalAndPrize.html
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Չադվիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 659)։ |
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Հուլիսի 24 մահեր
- 1974 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Մանչեսթերի համալսարանի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ