Արթուր Էշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Էշկին
անգլ.՝ Arthur Ashkin
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1922(1922-09-02)[1]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք
Մահացել էսեպտեմբերի 21, 2020(2020-09-21)[2][3] (98 տարեկան)
Մահվան վայրRumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունԿոռնելի համալսարան (1952), Կոլումբիայի համալսարան և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս և հետազոտող
ԱշխատավայրԲելլի լաբորատորիա և Lucent
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
 Arthur Ashkin Վիքիպահեստում

Արթուր Էշկին (անգլ.՝ Arthur Ashkin, սեպտեմբերի 2, 1922(1922-09-02)[1], Բրուքլին, Նյու Յորք - սեպտեմբերի 21, 2020(2020-09-21)[2][3], Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար, 2018 թվականի ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[11], այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրն է, մրցանակը ստանալու պահին եղել է 96 տարեկան։

Օպտիկական թակարդների ստեղծման բնագավառում ռահվիրա գիտնկականներից մեկն է, ինչը հնարավորություն տվեց ղեկավարելու ատոմները, մոլեկուլները և կենսաբանական հյուսվածքները, նշանավոր աշխատանքներ ունի նաև ֆոտոռեֆակցիայի, երկրորդ օպտիկական հարմոնիայի գեներացիայի և ոչ գծային օպտիկայի հետ կապված։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ներգաղթյալների ընտանիքում, հայրը Իսիդոր Էշկինը Օդեսսա քաղաքից էր և ԱՄՆ է գաղթել եղբոր հետ 1909 թվականին[12], մայրը՝ Աննա Էշկին Գալիցիայից էր։ Արթու Էշկինի եղբայրը՝ Ջուլիուս Էշկինը (1920-1982) նույնպես ֆիզիկոս էր։

Ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը 1940 թվականին, շարունակել ուսումը Կոլումբիայի համալսարանում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ, որտեղ միաժամանակ մասնակցել է ռազմական ռադարային համակարգերի մագնետրոնների ստեղծման աշխատանքներին։ Ըստ Էշկինի, այդ ժամանակ նրա հետ նույն թիմում աշխատել են հետագայում նոբելյան մրցանակ ստացած ևս 3 գիտնականներ[13][14]։ Ծառայության ավարտից հետո 1947 թվականին շարունակել է ուսումը Կոռնելի համալսարանում, որտեղ 1952 ստացել է փիլիսոփայական դոկտորի կոչում ֆիզիկայի ոլորտում։

1978 թվականին հայտնագործել է օպտիկական պինցետը։ Ընդհանուր թվով 47 արտոնագրված գյուտի հեղինակ է։ 1996 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[15]։

Սթիվեն Չուն զարգացնելով օպտիկական թակարդներում ատոմի սառեցման Էշկինի մեթոդը 1997 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ[13]

1992 թվականին մոտ 40 տարվա գիտական գործունեությունից հետո անցել է թոշակի, սակայն շարունակել է աշխատել Բելլի լաբորատորիաում[16][17]։

Մինչև 2019 թվականը Ջոն Գուդենաֆի կողմից քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակ ստանալը եղել է այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրը, Էշկինը ստացել է մրցանակը 96 տարեկանում, իսկ Գուդենաֆը 97 տարեկանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Էլին Էշկինի հետ (ծնվ. 1932), ում հետ ծանոթացել է Կոռնելյան համալսարանում սովորելու տարիներին, ով մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի է[18][19]։ Ունեն երեք երեխա և հինգ թոռնիկ։ Տղան՝ Մայքլ Էշկինը (ծնվ. 1955 թ.), արվեստի բնագավառում ունի պրոֆեսորի կոչում։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arthur Ashkin. Optical Trapping and Manipulation of Neutral Particles Using Lasers. World Scientific Publishing Company, 2006. — 940 pp.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քվանտային էլեկտրոնիկայի IEEE մրցանակ (1987)
  • Թաունցի մրցանակ (1988)[20]
  • Ռանկի մրցանակ (1993)
  • Ֆրեդերիկ Այվսի մրցանակ (1998)
  • Հարվիի մրցանակ (2004)[21].
  • Նոբելյան մրցանակ (2018) (1/2 премии)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 In Memoriam: Arthur Ashkin, 1922-2020
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Arthur Ashkin, 98, Dies; Nobel Laureate Invented a ‘Tractor Beam’ // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  4. 4,0 4,1 Prize Winners
  5. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/ivesquinn/
  6. https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/charlestownes/
  7. https://www.invent.org/inductees/arthur-ashkin
  8. The Nobel Prize in Physics 2018Nobel Foundation, 2018.
  9. El Nobel de Física premia las innovaciones en el campo del láser (իսպ.) — 2018.
  10. https://www.aps.org/programs/honors/prizes/keithley.cfm
  11. «The Nobel Prize on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Документы по натурализации Исидора Эшкина
  13. 13,0 13,1 LaserFest. «Arthur Ashkin (biography)». Co-partners: American Physical Society, Optical Society, SPIE, and the IEEE Photonics Society. Արխիվացված է օրիգինալից (Web article) 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին. «LaserFest — the 50th anniversary of the first laser»
  14. Bell Labs - Murray Hill (1997-11). «He Wrote the Book on Atom Trapping». Lucent Technologies 2002. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին. «Retired Bell Labs scientist Arthur Ashkin discusses his years as a physicist and how he discovered that light could trap atoms -- the discovery that led Steven Chu and two others to the Nobel Prize»
  15. Члены Национальной Академии наук.(անգլ.)
  16. «Arthur Ashkin (biography)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  17. Ashkin Talks About the Optical Trap
  18. At 96 this Jersey guy can’t 'get all excited' about his Nobel Prize win
  19. It Runs in the Family…Former Holmdel School Chemistry Teacher’s Husband, Dr. Arthur Ashkin, Wins Nobel Prize
  20. Сайт премии
  21. Лауреаты премии Харви. Արխիվացված 2008-10-30 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Էշկին» հոդվածին։