Ռիկարդո Ջակոնի
Ռիկարդո Ջակոնի (իտալերեն՝ Riccardo Giacconi, հոկտեմբերի 6, 1931[1][2][3][…], Ջենովա, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 9, 2018[4][5], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծագումով իտալացի ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ջակոնին արժանացել է մրցանակի կեսին աստղաֆիզիկայի բնագավառում կատարած հետազոտությունների համար, որոնք բերել են ռենտգենյան ճառագայթման տիեզերական աղբյուրների բացահայտմանը, իսկ մյուս կեսը շնորհվել է Ռայմոնդ Դեվիսին[12] և Մասատոշի Կոշիբային՝ նեյտրինային աստղագիտության մեջ ներդրումների համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիկարդո Ջակոնին ծնվել է ոչ մեծ ընկերության սեփականատեր Անտոնինո Ջակոնիի և ֆիզիկայի ու մաթեմատիկայի ուսուցչուհի Էլզա Կանի Ջակոնիի ընտանիքում։ Երբ Ռիկարդոն ութ տարեկան է եղել, նրա ծնողները բաժանվել են, և նա սկսել է ապրել մայրիկի հետ՝ Միլանում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականին Միլանի համալսարանում դիսերտացիայի պաշտպանությունից հետո Ռիկարդոն այնտեղ գտել է ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի աշխատանք։ 1956 թվականին անցել է աշխատանքի Ինդիանա նահանգի համալսարանում Բլումինգթոնում, իսկ 1958 թվականին՝ Փրինսթոնի համալսարանում։ 1959 թվականից սկսած նա աշխատել է Քեմբրիջում Գիտության և տեխնիկայի ամերիկյան կորպորացիայում (անգլ.՝ American Science and Engineering), ընկերություն, որն ստեղծվել էր Բրունո Ռոսսիի[Ն 1] կողմից՝ պետական միջոցների հետազոտություններ անցկացնելու նպատակով։ 1966 թվականին Ռիկարդոն ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդում և 1969 թվականից դարձել ընկերության փոխնախագահ։
1973 թվականից աշխատել է որպես տնօրենի տեղակալ Քեմբրիջում (Մասսաչուսեթս) Հարվարդ-Սմիտսոնովսկու աստղաֆիզիկայի կենտրոնի բարձր էներգիաների աստղաֆիզիկայի բաժնում։ 1981 թվականից աշխատել է Բալթիմորում՝ որպես Տիեզերական աստղադիտակների գիտական ինստիտուտի տնօրեն և Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թվականից մինչև 1999 թվականը եղել է ֆիզիկայի և աստղագիտության պրոֆեսոր Միլանում։ 1993 թվականից մինչև 1999 թվականը եղել է գլխավոր տնօրեն Եվրոպական հարավային աստղադիտարանում (անգլ.՝ ESO, European Southern Observatory ), որը գտնվում է Գարխինգում (Մյունխենի շրջակայքում)։ 1999 թվականին վերադարձել է ԱՄՆ և այդ ժամանակից հանդիսացել է Վաշինգտոնի միացյալ համալսարանների նախագահ և պրոֆեսոր-հետազոտող՝ Ջոնս Հոփքինսի համալսարանում՝ Բալթիմորում։
Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» մանիֆեստը (1992) [13]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիկարդո Ջակոնին ամուսնացել է Միրելե Ջակոնիի հետ, որին ճանաչել է դպրոցական նստարանից։ Նա աշխատել է թարգմանչուհի МТИ-ում։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ջինան և Աննան։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջակոնիի աշխատանքը մինչև 1959 թվականը բնութագրվել է անհաջողությունների շարքով։ Նրա սեփական բառերով, նա AKHT ընկերությունում նոր մեկնարկ է սկսել, իսկ այդ կորպորացիայում աշխատանքի տարիները եղել են ամենաարդյունավետը նրա կյանքում։ 1959 թվականից մինչև 1962 թվականը նա մասնակցել է 23 հետազոտական հրթիռների և 6 արբանյակների գործարկմանը, և մեկ թռիչքի՝ ինքնաթիռով։
1962 թվականի հունիսի 12-ին մեկնարկել է մեծ բարձրությունների վրա գործունակ (բարձրագործ) Աերոբի (անգլ.՝ Aerobee) հետազոտական հրթիռը, որի վրա կար ռենտգենյան դետեկտոր (անգլ.՝ detector)[Ն 2][14]: Նախագիծը նպատակ էր դրվել լուսանկարել Լուսինը ռենտգենյան դիապոզոնում[15]։ Թեև այդ նպատակին հասնել չի հաջողվել, բայց այսօր արդեն հայտնի է, որ ճառագայթման ինտենսիվությունը բավարար չի եղել այդ ժամանակվա դետեկտորների զգայունության համար։ Դրա փոխարեն հաջողվել է Կարիճ համաստեղությունում հայտնաբերել պայծառ օբյեկտ՝ Կարիճ X-1-ը։
Ջակոնիի հաջորդ նախագիծը եղել է առաջին ուղեծրային ռենտգենյան աստղադիտարանը՝ Uhuru արբանյակը, որը գործարկվել է 1970 թվականին և, որի միջոցով կատարվել է երկնքի լրիվ նկարահանումը ռենտգենյան դիապազոնում։ 2-ից մինչև 6 կէվ դիապոզոնում գտնվել են 339 օբյեկտներ։ Արբանյակային հաջորդ նախագիծը եղել է ռենտգենյան ճառագայթները ֆոկուսավորող առաջին հայելային տիեզերական HEAO-2 (Էյնշտեյնի անվան) աստղադիտարանը, որը գործարկվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին։
1976 թվականին Ռիկարդո Ջակոնին Հարվի Տանանբաումի (Harvey Tananbaum) հետ միասին մշակել և ՆԱՍԱ-յին են ներկայացրել նաև Չանդրա ռենտգենյան աստաղդիտարանի նախագիծը, որը նրանք կոչել են AXAF «Ռենտգենյան ֆիզիկայի առաջադեմ սարք» (անգլ.՝ Advanced X-ray Astrophysics Facility)։ Նախնական աշխատանքները սկսվել են հաջորդ տարի, և կատարելագործման աշխատանքները շարունակվել են մինչև 1998 թվականը, երբ մրցույթային կարգով որոշվել է աստղադիտարանն անվանվել է CXO Չանդրա ռենտգենյան աստղադիտարան (անգլ.՝ Chandra X-ray Observatory)[16]։ Այն 1978 թվականին տիեզերք ուղարկված «Էյնշտեյնի աստղադիտարանի» առավել առաջադեմ տարբերակն էր՝ ռեկորդային՝ 22 753 կգ թռիչքային զանգվածով, նախատեսված տասներկու հայելիներից չորսը հեռացված և վեց գիտական սարքավորումներից երկուսը կրճատված[17]։ Այն տիեզերք է ուղարկվել Կոլումբիա շաթլի օգնությամբ, 1999 թվականի հուլիսի 23-ին[18]։ Չանդրան 20-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբը ՆԱՍԱ-ի տիեզերք ուղարկած չորս «Մեծ աստղադիտարաններից» երրորդն է[19]։ Առաջինը Հաբլ աստղադիտակն էր, երկրորդը Կոմպտոնը և չորրորդը Սպինցերը։ Այն շարունակում է գործել[20][21]։
1981 թվականից մինչև 1993 թվականը Ջակոնին եղել է ուղեծրային Հաբլ աստղադիտակի նախագծման և շինարարության պատասխանատուն։
Հաջորդ՝ ROSAT ռենտգենյան արբանյակի նախագծմանը Ջակոնին չի մասնակցել, բայց ունեցել է էական ներդրում նրանում՝ ամերիկյան միջոցները նախագծի մեջ ներգրավելու միջոցով, ի թիվս այլ բաների, նաև՝ անվճար գործարկումը։ Այդպիսի ակտիվությունը շատ օգտակար էր, քանի որ այդ ժամանակ, նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար Հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման գերմանական նախարարության առաջ քաշած պայմաններից մեկն էր՝ ընդարձակ միջազգային համագործակցությունը։
Ռենտգենյան աստղագիտության բնագավառում իր վաստակի համար, նախ և առաջ, Կարիճ X-1 աղբյուրի բացահայտման համար, Ջակոնին 2002 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաբլ տիեզերական աստղադիտակը
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1956-1958 թվականներ՝ Ֆուլբրայտի կրթաթոշակակիր
- 1966 թվական՝ Հելեն Ուորների մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
- 1967 թվական՝ Կոմո մրցանակ, Իտալիայի ֆիզիկական ընկերություն
- 1971 թվական՝ Ռենտգենի մրցանակ աստղաֆիզիկայում, Վյուրցբուրգի ֆիզիկական-բժշկական ընկերություն
- 1971 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
- 1972 թվական՝ NASA պարգև՝ հասարակական բացառիկ ծառայությունների համար
- 1975 թվական՝ Ռիխտմայերի հիշատակի մրցանակ
- 1980 թվական՝ NASA մեդալ՝ բացառիկ գիտական նվաճումների համար
1980 թվական՝ Էլլիոտ Կրեսսոնի մեդալ, Ֆիլադելֆիա, Ֆրանկլինի ինստիտուտ
- 1981 թվական՝ Կետրին Բրյուսի անվան ոսկե մեդալ, Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերություն
- 1981 թվական՝ Դեննի Խայնեմանի պարգևատրում աստղաֆիզիկայից, Ամերրիկյան աստղագիտական ընկերություն/ ֆիզիկայի ամերիկյան ինստիտուտ
- 1981 թվական՝ Հենրի Նորիս Ռասսելի մրցանակ, Ամերիկյան աստղագիտական ընկերություն
1982 թվական՝ Արքայական ստղագիտական ընկերության ոսկե մեդալ
- 1982 թվական՝ Բնական գիտության Կրեսի Մորիսոնի անվան պարգևատրում, Նյու Յորքի գիտություների ակադեմիա
- 1987 թվական՝ Վոլֆի մրցանակ ֆիզիկայից
- 2000 թվական՝ Մարսել Գրոսմանի մրցանակ
- 2002 թվական՝ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
2003 թվական՝ ԱՄՆ Ազգային գիտական մեդալ
- 2004 թվական՝ Կարլ Շվարցշիլդի մեդալ, գերմանական աստղագիտական ընկերություն
- 2012 թվական՝ Կարլ Սագանի հուշամրցանակ՝ Ամերկյան տիեզերագնացության ընկերության
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղադիտարան
- Ռիխտմայերի հիշատակի մրցանակներ(ռուս.)
- Եվրոպական հարավային աստղադիտարան
- Կետրին Բրյուսի մեդալ(ռուս.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Riccardo_Giacconi_1931_2018
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ LIBRIS — 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Czech National Authority Database
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Notable Names Database — 2002.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2002/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Дейвис // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 431. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- ↑ WORLD SCIENTISTS' WARNING TO HUMANITY (Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը) (անգլ.)
- ↑ РМГ 29-2013 ГСИ. Метрология. Основные термины и определения п.6.14
- ↑ «ОСНОВЫ РЕНТГЕНОВСКОЙ ДИФРАКТОМЕТРИИ»։ 2012
- ↑ Tucker Wallace (October 31, 2013)։ «Tyrel Johnson & Jatila van der Veen - Winners of the Chandra-Naming Contest - Where Are They Now?»։ Harvard-Smithsonian Center for Astrophysics։ Վերցված է January 12, 2014
- ↑ «NASA - Chandra X-ray Observatory Quick Facts»։ www.nasa.gov (անգլերեն)։ Վերցված է 2020-08-05
- ↑ «Chandra X-ray Observatory Status Report»։ web.archive.org։ 2000-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2000-02-26-ին։ Վերցված է 2020-08-05
- ↑ «Телескоп "Хабблл", "Чандра", "Комптон", "Спитцер"»։ galspace.spb.ru։ Վերցված է 2020-08-05
- ↑ «Chandra Press Room :: 2020 Press Releases»։ chandra.si.edu։ Վերցված է 2020-08-05
- ↑ Schwartz Daniel A. (2004-08)։ THE DEVELOPMENT AND SCIENTIFIC IMPACT OF THE CHANDRA X-RAY OBSERVATORY (անգլերեն) 13։ էջեր 1239–1247։ ISSN 0218-2718։ doi:10.1142/S0218271804005377
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г. Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — С. 89. — 512 с.
- Fabbiano G. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Nature. — 2019. — Т. 565. — С. 430. —
- Rosati P. Riccardo Giacconi (1931-2018)(անգլ.) // Science. — 2019. — Т. 363. — С. 349. —
- Schreier E.J., Tananbaum H., Tucker W. Riccardo Giacconi // Physics Today. — 2019. — Vol. 72. — № 2. — P. 71. —
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Информация с сайта Нобелевского комитета(անգլ.)
- Джиаккони Р. У истоков рентгеновской астрономии (Нобелевская лекция)(ռուս.) // Успехи физических наук. — Физический институт имени П. Н. Лебедева РАН, 2004. — Т. 174. — № 4. — С. 427—438. —
- Итальянцы — лауреаты Нобелевской премии ДЖАККОНИ (Giacconi) Риккардо (ռուս.)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիկարդո Ջակոնի կատեգորիայում։ |
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ջենովա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 2018 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Միլանի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Իտալացի աստղագետներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ