Կիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիլո-ն (հունարեն՝ χίλιοι -«հազար» ) (հայերեն նշանակումը՝ կ, միջազգային նշանակումը՝ k) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 103(1000) անգամ։

Օրինակ՝

1 կիլոգրամ (1 կգ) — 1000 գրամ

1 կիլոմետր (1 կմ) — 1000 մետր

1 կիլովատտ (1 կՎտ) — 1000 վատտ

1 կիլոջոուլ (1 կՋ) — 1000 ջոուլ

1 կիլոֆլոպս — 1000 ֆլոպս

Կիլոն որպես երկուական նախածանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ կիբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 1024-ով և ոչ թէ հազարով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ կիլոբայթը=1024բայթ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]