Դափնեկիր
Արտաքին տեսք

Դափնեկիր, լաուրեատ (լատին․՝ laureatus — դափնեպսակավոր), անձ, որին շնորհվում է պետական կամ միջազգային մրցանակ։ Դափնեկիր է նաև գեղարվեստական մրցույթների հաղթողը։ Տերմինը ծնունդ է առել Հին Հունաստանում, որտեղ դափնե տերևների պսակով պարգևատրվում էին մրցության հաղթողները։ Նույն սովորույթը կար նաև Հին Հռոմում, Արևմտյան Եվրոպայի միջնադարյան շատ երկրներում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 320)։ |