Դիսերտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնոյի տեխնոլոգիական համալսարանում (Չեխիա) պաշտպանված մագիստրոսական թեզ

Դիսերտացիա (լատին․՝ dissertatio) - դատողություն, հետազոտություն), գիտական աշխատանք հրապարակային պաշտպանության համար՝ գիտական աստիճան ստանալու նպատակով։ Հրապարակային պաշտպանության համակարգը ստեղծվել է միջին դարերում, գերմանախոս երկրների համալսարաններում, 16-17-րդ դարերում այն տարածվել է այլ երկրներում։ Դոկտորական և թեկնածուական դիսերտացիաները հրապարակային պաշտպանության են դրվում բուհի կամ գիտական հիմնարկության խորհրդում։ Պաշտպանության ներկայացված դիսերտացիայի հիմնական բովանդակությունը մենագրության կամ հոդվածների ձևով պետք է հրապարակված լինի բուհերի, գիտահետազոտական հիմնարկությունների գիտական կամ մասնագիտական հանդեսներում, ժողովածուներում, գիտական զեկուցագրերում կամ աշխատություններում։

Դիսերտացիայի փոխարեն պաշտպանության կարող են ներկայացվել հրապարակված աշխատություններ, գյուտեր, հայտնագործումներ, նոր մեքենաներ, կառավարման համակարգեր, սարքեր, սարքավորումներ և տեխնոլոգիական պրոցեսների ստեղծման վերաբերյալ ավարտուն գործեր, ինչպես նաև՝ առանց հեղինակակցի գրված դասագրքեր։ Դիսերտացիան կարծիքի է տրվում դոկտորականի համար առնվազն 3, թեկնածուականի համար՝ 2 պաշտոնական ընդդիմախոսի և առաջատար ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի։ Դոկտորական դիսերտացիայի պաշտոնական ընդդիմախոսները պետք է լինեն համապատասխան մասնագիտության գիտական դոկտորներ, թեկնածուականինը՝ մեկ գիտական թեկնածու և մեկ գիտական դոկտոր։ Դիսերտացիաները պահվում են ճյուղային գրադարաններում, հիմնարկներում և արխիվներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 398