Ամերիկացիներ
Ամերիկացիներ, Americans |
---|
![]() |
Ընդհանուր քանակ |
Բնակեցում |
![]()
|
Լեզու(ներ) |
անգլերեն |
Հավատք(ներ) |
Կաթոլիկություն, բողոքականություն |
Ամերիկացիներ (անգլ.՝ Americans), Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչների ինքնանվանում։ Կազմում է երկրի բնակչության մեծամասնությունը։ Ապրում են նաև ԱՄՆ-ից կախում ունեցող երկրներում։ Որպես արդյունք, ամերիկացիների ազգությունն ասոցացվում է ոչ թե էթնոսի, այլ քաղաքացիության և/կամ հպատակության հետ։
2015 թվականի մարդահամարի տվյալներով ամերիկացիների թիվը կազմում է 320 925 485 մարդ
Ազգի կորիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգի կորիզը կազմել էին 17-րդ դարի սկզբից Հյուսիսային Ամերիկայում վերաբնակված անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, հոլանդացիները, դանիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները և այլք։
Ազգի ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան ազգի ձևավորմանը մասնակցել են նաև հնդկացիները և աֆրիկացիները։ Այն հիմնականում կազմավորվել էր մինչև անկախության պատերազմը (1775-1783) և նրա ընթացքում։
19-րդ դարի վերջին ուժեղացավ Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպայից, ինչպես նաև Ասիայից վերաբնակիչների հոսքը դեպի ԱՄՆ, որը երկրի բնակչությունը էթնիկական տեսակետից դարձրեց էլ ավելի բազմազան։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելանում է վերաբնակիչների թիվը Լատինական Ամերիկայի երկրնրից (մասնավորապես՝ Մեքսիկայից)։
Ամերիկացիները համեմատաբար երիտասարդ ազգ են։ Էթնիկական համախմբումը դեռ չի ավարտվել։ Ամերիկացիների մեջ մտնող ազգային շատ խմբեր (լեհեր, իտալացիներ, հայեր և ուրիշներ) պահպանել են ազգային որոշ ավանդույթներ, նաև լեզուև։
Լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացիները խոսում են անգլերեն, որը և ԱՄՆ-ի պետական լեզուն է։ Ամերիկյան անգլերենը բառապաշարով ու արտասանությամբ տարբերվում է բրիտանականից։ Պաշտոնական պետական կրոն երկրում չկա։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացիների մեծամասնությունը (70,6 %) դավանում է քրիստոնեություն։ Քրիստոնյա բնակչության մեծ մասը 46,5 %-ը հարում են բողոքական եկեղեցուն, զգալի թիվ են կազմում կաթոլիկները և հուդայական կրոնի հետևորդները։
Պատկանելություն | % Ամերիկայի բնակչություն | |
---|---|---|
Քրիստոնյա | 70.6 | |
Բողոքականներ | 46.5 | |
Սև եկեղեցականներ | 6.5 | |
Կաթոլիկություն | 20.8 | |
Մորմոններ | 1.6 | |
Եհովայի վկաներ | 0.8 | |
Ուղղափառություն | 0.5 | |
Տարբեր Քրիստոնյաներ | 0.4 | |
Ոչ քրիստոնեական դավանանքներ | 5.9 | |
Հրեաներ | 1.9 | |
Մուսուլմաններ | 0.9 | |
Բուդդայականություն | 0.7 | |
Հինդուիստ | 0.7 | |
Այլ դավանանք ունեցողներ | 1.8 | |
Անկրոնականներ | 22.8 | |
- | 15.8 | |
Ագնոստիցիզմ | 4.0 | |
Աթեիստ | 3.1 | |
- | 0.6 | |
Ընդհանուր | 100 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brazil Country Profile U.S. Department of State. Retrieved on January 19, 2009.
- ↑ People live in Mexico, INEGI, 2010
- ↑ «People Citizenship in Mexico, 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2003 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ "Record Numbers of Americans Living Abroad". Shelter Offshore. Retrieved 2008-09-30.
- ↑ «U.S. citizens living in Canada: Time to come clean to the IRS». Financial Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Americans abroad 1999» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2003 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Liberia: History, Geography, Government, and Culture». Infoplease. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «ibid, Ancestry (full classification list) by Sex – Australia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Embassy of the United States Paris, France – Americans in France Արխիվացված 2015-04-18 Wayback Machine. France.usembassy.gov (2010-08-10). Retrieved on 2010-12-09.
- ↑ «平成20年末現在における外国人登録者統計について» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Statische Bundesamt Deutschland
- ↑ «Americans living in Costa Rica». Costa-Rica-Life.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Ancestry and Ethnic Origin, US Census
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «America's Changing Religious Landscape». The Pew Forum. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկացիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 316)։ ![]() |