Ռայներ Վայս
Ռայներ Վայս (անգլ.՝ Rainer Weiss, սեպտեմբերի 29, 1932[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), ամերիկացի ֆիզիկոս, լազերներների և լազերային ինտերֆերոմետրիայի բնագավառի մասնագետ։ LIGO գիտական համագործակցության հիմնադիրներից մեկը, գրավիտացիոն ալիքների գրանցման ոլորտի մասնագետ։ Ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր[16] Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 2017 թվականի մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայսը ծնվել է Բեռլինում 1932 թվականին և նույն թվականին՝ հոր ձերբակալությունից հետո, նրա ընտանիքը տեղափոխվել է Պրահա։ Հոր կոմունիստական հայացքների և. հրեաական ծագման պատճառով 1938 թվականին ընտանիքը լքել էնացիստական գերմանիայի օկուպացրած Չեխոսլովակիան, և 1939 թվականի հունվարին հասել են ԱՄՆ[17]։
Նյու Յորքում հայրը՝ Ֆրեդերիկ Վայսը (անգլ.՝ Frederick A. Weiss), մասնագիտությամբ նյարդաբան, դարձել է հոգեվերլուծաբան, սկսել է մասնավոր պրակտիկա և հրապարակել է մի շարք աշխատություններ այդ ոլորտում[18]։ Մայրը՝ Գերտրուդ Լոսները (անգլ.՝ Gertrude Loesner), նախքան արտագաղթելը սկսնակ դերասանուհի է եղել, և Նյու Յորքում նա աշխատել է վաճառողուհի հանրախանութում[19]։
Վայսն իր երիտասարդությունն անցկացրել է Վերին Վեսթսայդում։ Սովորել է սկզբում պետական դպրոցում, այնուհետև հեղինակավոր Կոլումբիայի քերականական մասնավոր դպրոցում (անգլ.՝ Columbia Grammar School) որից հետո 1950 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մասնագիտացել է ճարտարագիտության մեջ, երկրորդ կուրսում տեղափոխվել է ֆիզիկայի բաժին։ 1953 թվականին թողել է ուսումը, բայց շուտով վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես տեխնիկ Ջերոլդ Ռ․ Զաքարիայի լաբորատորիայում՝ զբաղվել է առոմային ժամացույցի նախագծմամբ, համարյա երկու տարի անց նա կրկին դարձել է ուսանող՝ համատեղելով ուսումը լաբորատորիայում աշխատանքի հետ[17][19]։ 1955 թվականին ստացել է բակալավրի կոչում, իսկ 1962 թվականին՝ ֆիզիկայի դոկտորի կոչում Թաֆթս համալսարանից։ 1962-1964 թվականներին հետդոկտորական ասպիրանտուրա է անցել Փրինսթոնի համալսարանում՝ Ջերոլդ Ռ Զաքարիայի լաբորատորիայում։ 1964 թվականից աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ 1973 թվականին դարձել է պրոֆեսոր։
1970-ականներին Վայսը տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման սպեկտրը չափելու ռահվիրաներից մեկն էր, իսկ ավելի ուշ՝ COBE արբանյակային գիտական թիմի խորհրդատուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ YouTube video — ed. size: 500000000
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://gruber.yale.edu/cosmology-laureates
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ Höchste Auszeichnung: Physik-Nobelpreis geht an drei US-Gravitations-Forscher — 2017.
- ↑ The Nobel Prize in Physics 2017 — Royal Swedish Academy of Sciences, 2017.
- ↑ http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Weiss&first_nm=Rainer&year=2007
- ↑ https://www.elte.hu/diszdoktorok
- ↑ http://cms.ual.es/UAL/universidad/organosgobierno/rectorado/pagina/HONORISCAUSA
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/eps-hepp/cocconi-prize-awards.php
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ «The Shaw Prize — Top prizes for astronomy, life science and mathematics». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ 17,0 17,1 «Հարցազրույց Ռայներ Վայսի հետ» (PDF). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Frederick A. Weiss Papers: An inventory of his papers at Syracuse University». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ 19,0 19,1 «Meet the college dropout who invented the gravitational wave detector». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայներ Վայս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Թաֆթս համալսարանի շրջանավարտներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Գերմանիայի հրեաներ
- Հրեա գիտնականներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով