Jump to content

Էնրիկո Ֆերմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Ֆերմի
իտալ.՝ Enrico Fermi
Ծնվել էսեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…]
Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][3][5][…]
Մահացել էնոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…] (53 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][6][7][…]
բնական մահով[3]
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն[3]
Բնակության վայր(եր)ԱՄՆ, Հռոմ և Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն,  Իտալիա և  ԱՄՆ
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Ֆլորենցիայի համալսարան[3][8], Հռոմի Սապիենզա համալսարան[3][8], Կոլումբիայի համալսարան[3][8], Չիկագոյի համալսարան[3][8], Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան և Enrico Fermi Institute?
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա, քվանտային մեխանիկա, Վիճակագրական մեխանիկա, ֆիզիկա[9], միջուկային ռեակցիա[9], quantum theory?[9], տարրական մասնիկների ֆիզիկա[9], տեսական ֆիզիկա[9] և փորձարարական ֆիզիկա[9]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[3], Լեոպոլդինա[3], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10][3], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[10][3], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[3], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[11], Տիբերինա ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[12], Լինչեի ազգային ակադեմիա[12] և Իտալիայի թագավորական ակադեմիա[13][14]
Ալմա մատերՊիզայի համալսարան, Scuola Normale Superiore. Classe di Scienze? (1922)[15], Լեյդենի համալսարան (1924)[8] և Գյոթինգենի համալսարան (1923)[8]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինիտալերեն[16][3][17] և անգլերեն[16][3][17]
Գիտական ղեկավարԼուիջա Պուսչիանտի[18]
Եղել է գիտական ղեկավարԼի Ցզուն Դաո[18], Էտորե Մայորանա[18], Չու Ջեֆրի[18], Օրեստ Պիչիոնի[18], Սեմ Տրեյման[18], Հերբերտ Լ․ Անդերսոն[18], Մարվին Լեոնարդ Գոլդբերգեր[18], Էմիլիո Սեգրե[18], Օուեն Չեմբեռլեն[18], Mario Ageno?[18], Richard Garwin?[18], Willem Malkus?[18], Arthur H. Rosenfeld?[18] և Robert A. Schluter?
Հայտնի աշակերտներՉժեննին Յանգ, Մարի Գել-Ման, Mario Ageno?, Լի Ցզուն Դաո, Էմիլիո Սեգրե և Օուեն Չեմբեռլեն
Ազդվել էOtto Hahn?[3] և Ժոզեֆ Ֆուրիե[3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լաուրա Ֆերմի[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Enrico Fermi Վիքիպահեստում
Ֆերմիի անունը կրող փողոցի ցուցանակը Հռոմում
Հուշատախտակ՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազիլիկում
Էնրիկո Ֆերմիի տապանաքարը Չիկագոյի գերեզմանատանը

Էնրիկո Ֆերմի (իտալ.՝ Enrico Fermi, սեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][3][5][…] - նոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][6][7][…]), նշանավոր իտալացի ֆիզիկոս, ով առավելապես հարաճանաչ է դարձել աշխարհում առաջին ատոմային ռեակտորի ստեղծման շնորհիվ, մեծ ավանդ է ներդրել նաև միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, վիճակագրական մեխանիկայի զարգացման բնագավառներում[22]:. Նա մի ամբողջ շարք արտոնագրեր է ստացել ատոմային էներգիայի կիրառման հետ կապված գյուտերի համար,1938 թվականին էլ արժանացել է Նոբելյան մրցանակի, քանզի ապացուցել է գոյությունը ռադիոակտիվ նոր տարրերի, որոնք ստացվում են նեյտրոններով ճառագայթահարման ժամանակ, և հայտնագործել է դրա հետ կապված՝ դանդաղ նեյտրոնների առաջացրած միջուկային ռեակցիաները[23]։ Ֆերմին այն եզակի ֆիզիկոսներից էր, ովքեր նվաճումների են հասել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի բնագավառներում։ Նա է ստեղծել բետա-տրոհման, նեյտրոնների դանդաղեցման տեսությունները, 1939 թվականին մտցրել է շղթայական ռեակցիա հասկացությունը, հետագայում էլ՝ մասնակցել ատոմային նախագծերի իրականացմանը:1938 թվականին գաղթել է ԱՄՆ (Իտալիա այլևս չի վերադարձել, քանզի այնտեղ իշխում էին ֆաշիստները, որոնց վերաբերմունքը հրեաների նկատմամբ քաջ հայտնի է), աշխատել է Նյու Յորքի Կոլումբիական և Չիկագոյի համալսարաններում, Լոս Ալամոսի միջուկային հետազոտությունների ինստիտուտում (հրեա կնոջ՝ Լորայի հետ)... Համարվում է ատոմային ռումբի հայրերից մեկը։ Նրան անվանել են «միջուկային դարաշրջանի ճարտարապետ»[24]։ Ի պատիվ նրա են կոչվել ֆիզիկայի մի շարք հասկացություններ, ինչպես, օրինակ, Ֆերմիի էֆեկտը, Դիրակ-Ֆերմիի բաշխումը, Թոմաս-Ֆերմիի մոդելը և այլն։

Համառոտ կենսագրություն և գիտական նվաճումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիզայի համալսարանն ավարտելուց հետո (1922 թ.) ուսումը շարունակել է Գերմանիայում և Նիդերլանդներում։ 1926-1938 թվականներին՝ Հռոմի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թվականին տարագրվել է ֆաշիստական Իտալիայից։ 1939-1945 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ղեկավարել է միջուկային էներգիայի օգտագործման ուղղությամբ ԱՄՆ-ում տարվող հետազոտական աշխատանքները։ 1946 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Գործուն մասնակցություն է ունեցել քվանտային ֆիզիկայի հիմունքների ստեղծման գործում։ 1925 թվականին մշակել է Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկների վիճակագրությունը։

Դիրակի հետ միաժամանակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, 1934 թվականին ստեղծել է β-տրոհման քանակական տեսությունը՝ հիմնված Վ․ Պաուլիի այն ենթադրության վրա, ըստ որի β-մասնիկներն առաքվում են նեյտրինոյի հետ միաժամանակ։ 1934-1938 թվականներին աշխատակիցների հետ ուսումնասիրել է նեյտրոնների հատկությունները և դրել նեյտրոնային ֆիզիկայի հիմքը, առաջինն է դիտել մի շարք տարրերի (այդ թվում՝ ուրանի) նեյտրոնային ռմբակոծումից առաջ եկող արհեստական ռադիոակտիվությունը, հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը և ստեղծել դրա տեսությունը, ինչի համար 1938 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ 1942 թվականի դեկտեմբերին Ֆերմիին հաջողվել է իրականացնել միջուկային շղթայական ռեակցիա իր կառուցած՝ աշխարհում առաջին միջուկային ռեակտորում, որտեղ որպես նեյտրոնների դանդաղիչ օգտագործվել է գրաֆիտը, իսկ որպես վառելիք՝ ուրանը։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է բարձր էներգիաների ֆիզիկայով։ Առաջինն է սկսել տարբեր էներգիաների լիցքավորված π-մեզոնների և ջրածնի փոխազդեցության փորձարարական հետազոտությունները և ստացել մի շարք հիմնարար արդյունքներ։ Ունի նաև այս բնագավառին վերաբերող տեսական աշխատանքներ։ Աշխարհի մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ էր (1929 թ.)։

Էնրիկո Ֆերմին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից։ Հանգչում է Չիկագոյի գերեզմանատանը, մի համեստ տապանաքարի ներքո։

Ի պատիվ Ֆերմիի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր գիտնականի անունով է կոչվել 100-րդ քիմիական տարրը՝ ֆերմիումը[25][26]։ Այդպիսով՝ նա դարձել է այն 16 գիտնականներից մեկը, ում անունը շնորհվել է քիմիական տարրի[27]։

Ֆերմիի անունն են կրում մի շարք ատոմային էլեկտրակայաններ ԱՄՆ-ում և Իտալիայում[28], գիտահետազոտական նպատակներով կառուցված տարրական մասնիկների արագացուցիչ[29] և ռեակտոր՝ ԱՄՆ-ում և Արգենտինայում[30], գամմա ճառագայթներով տիեզերական հեռադիտակ[31] և այլն։ Ֆերմիի անունն է տրվել ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից սահմանված միջազգային հատուկ՝ բարձրագույն մրցանակին, որը շնորհվում է էներգիայի ուսումնասիրման, կիրառման, արտադրության բնագավառներում խոշորագույն ավանդ ներդրած գիտնականներին։ Այդ մրցանակով պարգևատրվածների թվում են Օտտո Հանը, Ռոբերտ Օպենհայմերը, Էդվարդ Թելլերը և մեծանուն այլ գիտնականներ[32]։

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ֆերմիի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։

  • Introduzione alla Fisica Atomica (Italian). Bologna: N. Zanichelli. 1928. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per i Licei (Italian). Bologna: N. Zanichelli. 1929. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Molecole e cristalli (Italian). Bologna: N. Zanichelli. 1934. OCLC 19918218.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Thermodynamics. New York: Prentice Hall. 1937. OCLC 2379038.
  • Fisica per Istituti Tecnici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per Licei Scientifici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (with Edoardo Amaldi)
  • Elementary particles. New Haven: Yale University Press. 1951. OCLC 362513.
  • Notes on Quantum Mechanics, Chicago, The University of Chicago Press, 1961.
  • Научные труды, т․ 1—2, Й-, 1971 — 1972․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  2. 1 2 3 4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 https://www.biography.com/people/enrico-fermi-9293405
  4. 1 2 3 4 5 6 Понтекорво Б. М. Ферми Энрико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1977. — Т. 27 : Ульяновск — Франкфорт. — С. 306.
  5. 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 1 2 http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-3-662-07791-7_11.pdf
  7. 1 2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00107510500144639
  8. 1 2 3 4 5 6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
  9. 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. 1 2 Notable Names Database — 2002.
  11. www.accademiadellescienze.it (իտալ.)
  12. 1 2 (unspecified title)doi:10.5281/ZENODO.18315206
  13. La Reale Accademia d'Italia (իտալ.) // PanoramaGianni Mazzocchi, 1939. — Vol. 1, Iss. 5. — P. 639.
  14. Annuario della Reale Accademia d'Italia (իտալ.) — 1943. — Vol. 14. — P. 61.
  15. Scuola Normale Superiore Elenco degli alunni della Scuola Normale Superiore di Pisa dal 1847 al 1970 (իտալ.)Pisa: Pacini Editore, 1973. — P. 31. — 104 p.
  16. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  17. 1 2 CONOR.Sl
  18. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Mathematics Genealogy Project — 1997.
  19. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1938/
  20. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  21. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 120.
  22. «Enrico Fermi Dead at 53; Architect of Atomic Bomb». New York Times. 1954 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  23. «The Nobel Prize in Physics 1938» (անգլերեն). Нобелевский фонд. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  24. «Enrico Fermi, architect of the nuclear age, dies». Autumn 1954.
  25. Seaborg, 1978, էջ 2
  26. Hoff, 1978, էջեր 39–48
  27. Kevin A. Boudreaux. «Derivations of the Names and Symbols of the Elements». Angelo State University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. «Nuclear Power in Italy». World Nuclear Association. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  29. «About Fermilab – History». Fermilab. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  30. «Report of the National Atomic Energy Commission of Argentina (CNEA)» (PDF). CNEA. 2004 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  31. «First Light for the Fermi Space Telescope». National Aeronautics and Space Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  32. «The Enrico Fermi Award». United States Department of Energy. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Ֆերմի» հոդվածին։