Նիլս Բոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Նիլս Բոր
դան․՝ Niels Bohr
Niels Bohr.jpg
Ծնվել է հոկտեմբերի 7, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Մահացել է նոյեմբերի 18, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (77 տարեկանում)
Կոպենհագեն, Դանիա[2][3][4]
Գերեզման Ասիստենս գերեզմանատուն
Բնակության վայր(եր) Դանիա, Շվեդիա, Անգլիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Դանիա
Քաղաքացիություն Flag of Denmark.svg Դանիա[5]
Մասնագիտություն ֆիզիկոս, քիմիկոս, փիլիսոփա, համալսարանի պրոֆեսոր, մաթեմատիկոս, ֆուտբոլիստ և ֆիզիկոս տեսաբան
Հաստատություն(ներ) Կոպենհագենի համալսարան և Մանչեսթերի համալսարան
Գործունեության ոլորտ Ատոմային ֆիզիկա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր Կոպենհագենի համալսարան և Թրինիթի քոլեջ
Տիրապետում է լեզուներին դանիերեն[6] և անգլերեն
Գիտական ղեկավար Քրիստիան Քրիստիանսեն
Եղել է գիտական ղեկավար Լև Լանդաու
Հայտնի աշակերտներ Hans Kramers
Պարգևներ
Ամուսին(ներ) Մարգրեթ Նորլունդ
Երեխա(ներ) Օգե Բոր, Էրնեստ Բոր, Էրիկ Բոր և Հանս Բոր
Հայր Քրիստիան Բոր
Մայր Էլեն Բոր
Ստորագրություն
Niels Bohr Signature.svg
Niels Bohr Վիքիպահեստում

Նիլս Բոր (դան․՝ Niels Henrik David Bohr, հոկտեմբերի 7, 1885({{padleft:1885|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:7|2|0}})[1], Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - նոյեմբերի 18, 1962({{padleft:1962|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Կոպենհագեն, Դանիա[2][3][4]), դանիացի ականավոր ֆիզիկոս և հասարակական - քաղաքական գործիչ։ Ստեղծել է ատոմի առաջին քվանտային տեսությունը և հետագայում ամենաակտիվ մասնակցություն է ունեցել քվանտային մեխանիկայի հիմունքների մշակման գործում, որի համար էլ 1922 արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Բորը միաժամանակ մեծ ավանդ ունի նաև ատոմային միջուկի և միջուկային ռեակցիաների տեսության մեջ։ Նա, մասնավորապես, զարգացրել է ատոմային միջուկների բաժանման տեսությունը։

Կոպենհագենում Բորը ստեղծել է ֆիզիկոսների մեծ բազմազգ դպրոց և շատ բան է արել ամբողջ աշխարհի ֆիզիկոսների համագործակցության զարգացման համար։ Բորն ակտիվորեն մասնակցել է ատոմային սպառնալիքի դեմ պայքարին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլս Բորը 1907 թ-ին, ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում։ Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թ-ին նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը։ 1916 թ-ից նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920 թ-ից մինչև կյանքի վերջը՝ իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։

Մինչև Բորի կողմից ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում։ Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե՜ նրա կառուցվածքը, թե՜ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ։ Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է։ Այդպես Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը՝ նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա։ XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922 թ-ին Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան։

Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը։ Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները։ Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո՜չ տարիք, ո՜չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են։ Գլխավորը ճշմարտությունն է և գիտության զարգացումը։ Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ։ Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով՝ մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից։ Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա միշտ կոչ էր անում արգելել միջուկային զենքը։

Երիտասարդ տարիքում Նիլս Բորը որպես ֆուտբոլիստ դարապասապահի դիրքում խաղացել է դանիական «Ակադեմիսկ» ակումբում[9]։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]