Ջոն ֆոն Նոյման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն ֆոն Նեյմանից)
Picto Info sciences exactes.png
Ջոն ֆոն Նոյման
John von Neumann
JohnvonNeumann-LosAlamos.gif
Ծնվել է դեկտեմբերի 28, 1903({{padleft:1903|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2]
Բուդապեշտ, Central Hungary, Հունգարիա[3]
Մահացել է փետրվարի 8, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:8|2|0}})[3] (53 տարեկանում)
Walter Reed Army Medical Center, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4][5]
ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
Բնակության վայր(եր) Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ[6]
Ավստրո-Հունգարիա[7]
Ազգություն աշկենազի և Հունգարներ
Մասնագիտություն մաթեմատիկոս, համակարգչային գիտնական, քիմիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար, տնտեսագետ, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Փրինսթոնի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտ ֆունկցիոնալ վերլուծություն և գործաղեկավարների տեսություն
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց, Բուդապեշտի համալսարան և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Տիրապետում է լեզուներին անգլերեն[8], ֆրանսերեն, գերմաներեն, լատիներեն և հին հունարեն
Գիտական ղեկավար Լիպոտ Ֆեյեր
Եղել է գիտական ղեկավար Donald B. Gillies
Պարգևներ
Ամուսին(ներ) Կլարա Դան ֆոն Նոյման
Երեխա(ներ) Մարինա Ուայթմեն
John von Neumann Վիքիպահեստում

Ջոն ֆոն Նոյման, անգլ.՝ John von Neumann, գերմ.՝ Johann von Neumann, ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նոյման (հունգ.՝ Neumann János Lajos, 28 դեկտեմբերի, 1903, Բուդապեշտ - 8 փետրվարի, 1957, Վաշինգտոն), ծագումով հունգար ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկոս։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1937)։ Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նոյմանի ճարտարապետություն), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ, ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թ.-ին՝ Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում։ 1911 թ.-ին ընդունվել է Լյութերական գիմնազիան։ 1913 թվականին ընտանիքը ստանում է ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը։ 30-ական թվականներին ԱՄՆ-ում նրա անունը վերափոխվեց Ջոնի։ 1926 թ. ավարտել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը, միաժամանակ նաև Բուդապեշտի համալսարանը, որտեղ ստացել է (1926) դոկտորի կոչում։ Դասախոսել է Բեռլինի (1926-1929), Համբուրգի (1929-1930) և Պրինստոնի (1930-1933) համալսարաններում։ 1933 թվականից՝ Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, 1940 թվականից՝ բանակային և ծովային տարբեր հաստատությունների խորհրդական։ Մասնակցել է առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Եղել է Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ (1955 թվականից)։

Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող։ Ջոն Ֆոն Նոյմանը մահացել է ոսկրային քաղցկեղից 1957 թ.-ին։ Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և դասական ու քվանտային մեխանիկայում դրա կիրառություններին։ Ուսումնասիրություններ ունի մաթեմատիկական տրամաբանության և տոպոլոգիական խմբերի բնագավառում։ Զբաղվել է խաղերի տեսության հարցերով։ Մեծ ավանդ ունի առաջին ԷՀՄ-երի ստեղծման գործում։ Կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի, քվանտային տրամաբանության, ֆունկցիոնալ վերլուծության, ինֆորմատիկայի, և տնտեսագիտության բնագավառներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118770314 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Нейман Джон фон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Нейман Джон фон // Нейман Джон фон / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Macrae N. John von Neumann: The Scientific Genius Who Pioneered the Modern Computer, Game Theory, Nuclear Deterrence, and Much More — 1992. — P. 380. — ISBN 0-679-41308-1
  6. http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/370035.stm
  7. http://www.computerhope.com/people/john_neumann.htm
  8. http://data.bnf.fr/ark:/12148/cb11917576c