Չարլզ Հարդ Թաունս
Չարլզ Հարդ Թաունս (անգլ.՝ Charles Hard Townes, հուլիսի 28, 1915[1][2][3][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հունվարի 27, 2015[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964), քվանտային էլեկտրոնիկայի հիմնարարներից մեկը։ 1956 թվականից ԱՄՆ-ի Ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել է Գրինվիլին։ Ավարտել է Ֆուրմանի և Կալիֆոռնիայի համալսարանները։ 1939-1947 թվականներին աշխատել է «Բելլ Տելեֆոն լաբորատորիայում», 1948-1961 թվականներին Կոլումբիայի համալսարանում (1950 թվականից պրոֆեսոր), 1961-1966 թվականներին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և նախագահ, 1967 թվականից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։
Աշխատանքները նվիրված են միկրոալիքային սպեկտրադիտմանը, քվանտային էլեկտրոնիկային, լազերների և մազերների ստեղծմանը և նրանց կիրառությանը, ոչ գծային օպտիկային, ռադիո և ինֆրակարմիր աստղագիտությանը։ Նիկոլայ Բասովի և Ալեքսանդր Պրոխորովից անկախ մշակել է էլեկտրամագնիսական ճառագայթման ուժեղացման և ստեղծման սկզբունքները քվանտային սարքերում, 1954 թվականից ստեղծել է առաջին քվանտային գեներատորը։ 1958 թվականին, Արթուր Շավլովի հետ, առաջարկել է լազերի գործողության սկզբունքները։ Լազերները մեծ ճշտությամբ օգտագործել է հարաբերականության տեսության մեջ և բժշկակենսաբանական բնագավառում կիրառելու սկզբունքները։
Հայտնագործել է Բրիլյուենի-Մանդելշտամի հարկադրական երևույթը, 1964 թվականին ներմուծել է հոսքի կրիտիկական հզորության հասկացությունը, 1964 թվականին կանխատեսել է լուսային փնջի ինքնակիզակետման երևույթի գոյությունը և 1965 թվականին այդ սկզբունքի հիման վրա առաջարկել է ինքնակիզակետվող ալիքատարը։
1964 թվականին Բասովի և Պրոխորովի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մազերների և լազերների ստեղծման և կիրառության համար։
1969 թվականին առաջարկել է տիեզերական լազերը 1, 32 սմ ալիքայի ճառագայթմամբ՝ տիեզերական ջրի մոլեկուլի հետազոտության համար։
Բազմաթիվ ակադեմիաների անդամ է, 1967 թվականին եղել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ։ Պարգևատրվել է Բ. Ռումֆորդի, Թ. Յունգի, Ն. Բորի ոսկե մեդալներով։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 213-214։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Музей Соломона Гуггенхайма — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/townes.html
- ↑ 5,0 5,1 5,2 Notable Names Database — 2002.
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Townes_Charles
- ↑ Finkbeiner A. K. Unwelcome advice? // Science / M. McNutt — AAAS, 2019. — Vol. 364, Iss. 6447. — P. 1222—1225. — ISSN 0036-8075; 1095-9203 — doi:10.1126/SCIENCE.364.6447.1222 — PMID:31249041
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Математическая генеалогия — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1964 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Earle K. Plyler Prize for Molecular Spectroscopy & Dynamics — American Physical Society.
- ↑ About the Comstock Prize in Physics — National Academy of Sciences.
|
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 27 մահեր
- 2015 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկացի գյուտարարներ