Չանդրասեկհարա Վենկատա Ռաման
Չանդրասեկհարա Վենկատա Ռաման թամիլերեն՝ சந்திரசேகர வெங்கடராமன் | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1888[1][2][3][…] Տիրուչիրապալի, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] |
Մահացել է | նոյեմբերի 21, 1970[1][3][5][…] (82 տարեկան) Բանդալոր, Մայսուր |
Բնակության վայր(եր) | Նյու Դելի |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | հինդուիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր |
Հաստատություն(ներ) | Banaras Hindu University?, Indian Institute of Science, Bengaluru? և Կալկաթայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մադրասի համալսարան, Նախագայական քոլեջ և Կալկաթայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Vikram Sarabhai?, G. N. Ramachandran? և S. Pancharatnam? |
Ինչով է հայտնի | Ռամանի էֆեկտ |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Lokasundari Ammal? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Չանդրասեկհարա Վենկատա Ռաման (թամիլերեն՝ சந்திரசேகர வெங்கடராமன், նոյեմբերի 7, 1888[1][2][3][…], Տիրուչիրապալի, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] - նոյեմբերի 21, 1970[1][3][5][…], Բանդալոր, Մայսուր), հնդիկ ֆիզիկոս։
Սովորել է Մադրասի համալսարանում (1903-1907 թվականներին)։ 1907-1917 թվականին ծառայել է ֆինանսների դեպարտամենտում և միաժամանակ գիտական աշխատանք կատարել Գիտության զարգացման հնդկական ասոցիացիայի լաբորատորիաներում։ 1917-1933 թվականներին աշխատել է Կալկաթայի համալսարանում։ 1925 թվականին, ՍՍՀՄ ԳԱ հրավերով այցելել է Սովետական Միություն։ 1933 թվականից՝ Գիտության ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, 1947 թվականից՝ Բենգալուրուի Ռամանի ԳՀԻ-ի տնօրեն։ Հնդկաստանի ԳԱ նախագահ (1934 թվականից)։
Աշխատանքները վերաբերում են ոչ գծային և պարամետրական տատանումների հետազոտմանը, օպտիկային, ձայնագիտությանը, մոլեկուլային ֆիզիկային։ 1928 թվականին, Լեոնիդ Մանդելշտամի և Գրիգորի Լանդսբերգի հետ միաժամանակ, հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Կ․ Ս․ Կրիշնանի հետ համատեղ) և մեկնաբանել այն որպես Քոմփթոնի էֆեկտի օպտիկական նմանակ (Նոբելյան մրցանակ, 1930)։ Ունի նաև բյուրեղների ֆիզիկային և ուլտրաձայնային ալիքներից լույսի դիֆրակցիայի առաջացման երևույթին վերաբերող աշխատանքներ։
Որպես կազմակերպիչ, գիտական հիմնարկների ղեկավար և մանկավարժ, Ռամանը մեծ գործ է կատարել Հնդկաստանում գիտության զարգացման համար։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1947)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ (1957)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Sir Chandrasekhara Venkata Raman — Nobel Foundation.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/raman.html
- ↑ The Nobel Prize in Physics 1930 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Չանդրասեկհարա Վենկատա Ռաման Վիքիպահեստում |
---|
- The Nobel Prize in Physics 1930 Նոբելյան հիմնադրամի կայքում
- Nobel prize internet archive
- Path creator – C.V. Raman
- Nobel Lecture
- Archive of all scientific papers of C.V. Raman
- Raman Effect: fingerprinting the universe
- The Quantum Indians: film on Raman, Bose and Saha ՅուԹյուբում
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1970 մահեր
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ ֆիզիկոսներ
- Հնդիկ պրոֆեսորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամներ