Գրիգորի Լանդսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Լանդսբերգ
Григорий Ландсберг
Grigory Landsberg Russian postcard 2011cr2.jpg
Ծնվել էհունվարի 10 (22), 1890
Վոլոգդա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 2, 1957(1957-02-02)[1][2] (67 տարեկանում)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերFaculty of Physics and Mathematics of Moscow Imperial University
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Grigory Landsberg Վիքիպահեստում

Գրիգորի Սամուիլովիչ Լանսբերգ (ռուս.՝ Григорий Самуилович Ландсберг, հունվարի 10(22), 1890, Վոլոգդա - փետրվարի 2, 1957, Մոսկվա), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ակադեմիկոս (1946

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է (1913) Մոսկվայի համալսարանը և 1913-1915, 1923-1945, 1947-1951 թվականներին դասավանդել է նույն համալսարանում (1923 թվականից՝ պրոֆեսոր1934 թվականից աշխատել է ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային ու սպեկտրոսկոպիային։ 1926 թ. առաջինն է հետազոտել լույսի մոլեկուլային ցրումը բյուրեղներում։

Հայտնգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թ. Լանսբերգը Ի. Մանդելշտամի հետ հայտնագործել է լույսի կոմբինացիոն ցրման երևույթը (Չ. Ռամանից և Կ. Ս. Կրիշնանից անկախ), իսկ 1931 թ.՝ լույսի ընտրական ցրման երևույթը։

Օրգանական մոլեկուլների հայրենական սպեկտրոսկոպիայի հիմնադիրն է։ Մշակել է մետաղների ու համաձուլվածքների, ինչպես նաև օրգանական բարդ խառնուրդների սպեկտրային վերլուծության մեթոդները (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941)։ Օպտիկայի հայտնի դասընթացի հեղինակն է, ֆիզիկայի տարրական դասագրքի (1-3 հատորներ) խմբագիրը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гинзбург В. Л., Фабелинский И. Л. «К истории открытия Комбинационного Рассеяния Света»
  • Ландсберг, Григорий Самуилович на официальном сайте РАН
  • Ландсберг Григорий — статья из Электронной еврейской энциклопедии
  • Храмов Ю. А. Ландсберг Григорий Самуилович // Физики։ Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.։ Наука, 1983. — С. 153. — 400 с. — 200 000 экз. (в пер.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ландсберг Григорий Самуилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 484 CC-BY-SA-icon-80x15.png