Ֆիլիպ Լենարդ
Ֆիլիպ Էդուարդ Անտոն ֆոն Լենարդ (գերմ.՝ Philipp Eduard Anton von Lenard, հունիսի 7, 1862[1][2][3][…], Բրատիսլավա, Ավստրիական կայսրություն[4] - մայիսի 20, 1947[1][2][3][…], Մեսելհաուսեն, Lauda-Königshofen, Մայն Տաուբեր, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի ֆիզիկոս։ Սովորել է Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ Ֆիզիկայի պրոֆեսոր է եղել Բրեսլաուում (1894 թ.), Ախենում (1895 թ.), Հայդելբերգում (1896 թ., 1907-1931 թթ.), Քիլում (1898 թ.)։ 1909 թվականից եղել է Հայդելբերգի ռադիոլոգիական ինստիտուտի ղեկավարը։ Ուսումնասիրել է կաթոդային ճառագայթների բնույթը և դրանց հատկությունները (ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, 1905 թ.)։ Հետազոտել է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման հատկությունները, ֆոտոէֆեկտի երևույթը, ֆոսֆորեսցենցման մեխանիզմը, մետաղների հատկությունները։
Հիտլերյան ռեժիմի օրոք գործակցել է նացիստներին։
Կենսագրություն և գիտական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպ Լենարդը ծնվել է Պրեսսբուրգում՝ Ավստրիայի կայսրությունում(այժմ ՝ Բրատիսլավա), 1862 թվականի հունիսի 7-ին: 1722 թվականին Լենարդի ընտանիքին շնորհվեց ժառանգական ազնվականություն, որը, սակայն, 18-րդ դարի վերջից ի վեր, ընտանիքում չէր օգտագործվում: Լենարդի ծնողները գերմանալեզու էին (Կարպաթական գերմանացիներ)[12]: Նրա հայրը՝ Ֆիլիպ ֆոն Լենարդիսը (1812-1896), Պրեսբուրգում գինու վաճառական էր: Մոր անունն էր Էնթոնի Բաուման (1831-1865)[13]:
1880 թվականին Լենարդը երկու կիսամյակի ընթացքում ուսումնասիրում է բնական գիտությունները, նախ՝ Բուդապեշտում, հետո՝ Վիեննայում[14]: Դրանից հետո նա նախընտրում է աշխատել հոր Պրեսբուրգի գինու խանութում: 1883-ին Լենարդը ուսումը շարունակում է Հեյդելբերգում՝ Հերման Քուինկեի և Ռոբերտ Բունսենի ղեկավարությամբ: Հերման Հելմհոլցցի ղեկավարությամբ Բեռլինում մեկ կիսամյակի ընթացքում նա 1886 թվականին Հեյդելբերգում պաշտպանում է իր թեզը՝ «Թափվող կաթիլների տատանման մասին» թեմայով[15]:
1887 թվականին նա կրկին աշխատում է Բուդապեշտում Լորան Էտվոսի օրոք՝ որպես ցուցարար[14]: Աախենում, Բոննում, Բրեսլայում, Հեդելբերգում (1896-1898) և Կիլում (1898-1907) աշխատելուց հետո 1907-ին նա վերջնականապես վերադառնում է Հեյդելբերգի համալսարան՝ որպես Ֆիլիպ Լենարդ ինստիտուտի ղեկավար: Այս ընթացքում նա շարունակում է լյումինեսցենցիայի ուսումնասիրությունները : Հաջորդ տասնամյակների ընթացքում, այս ուսումնասիրությունների հիման վրա, նա կգրի հիմնարար աշխատանքներ Լենարդի ֆոսֆորների լուսավորության մեխանիզմի վերաբերյալ: 1905-ին Լենարդը դարձավ Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1907-ին` Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի անդամ[14]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118779397 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1905 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Pöss, Ondrej Karpatskí Nemci // Naše národnostné menšiny / Myrtil Nagy. — Šamorín: Fórum inštitút pre výskum menšín, 2012. — С. 9—12. — ISBN 978-80-89249-57-2
- ↑ Neue deutsche biografie XIV, 1984 München
- ↑ 14,0 14,1 14,2 «Fizikai Szemle; ELEKTRON ÉS ÉTERFIZIKA: LÉNÁRD FÜLÖP (1862–1947)» (Hungarian)։ Hungarian Academy of Sciences, Physical Sciences Section։ 1997։ էջ 116։ «Written in Hungarian by the autobiography of the famous physicist: Philipp Lenard, Erinnerungen eines Naturwissenschaftlers, der Kaiserreich, Judenschaft und Hitler erlebt hat. Geschrieben September 1930 bis Mrz 1931»
- ↑ «Lénárd Fülöp»։ Mek.iif.hu։ Վերցված է 2013-07-13
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունիսի 7 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Բրատիսլավա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 20 մահեր
- 1947 մահեր
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Հունգարացի ֆիզիկոսներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին