Սոլ Փերլմութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոլ Փերլմութեր
անգլ.՝ Saul Perlmutter
Ծնվել էսեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1] (64 տարեկան)
Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բերկլի
Քաղաքացիություն ԱՄՆ[2][3][4]
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, պրոֆեսոր, աստղաֆիզիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5], Ամերիկյան աստղագիտական միություն[6], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1986), Germantown Friends School? և Greene Street Friends School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարRichard A. Muller?
Պարգևներ
 Saul Perlmutter Վիքիպահեստում

Սոլ Փերլմութեր (անգլ.՝ Saul Perlmutter, սեպտեմբերի 22, 1959(1959-09-22)[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, 2011 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Բրայան Շմիդտի և Ադամ Ռիսի հետ միասին) «հեռավոր գերնոր աստղերի դիտարկման միջոցով տիեզերքի արագացված ընդլայնումը» հայտնաբերելու համար[11]։ Փիլիսոփայության դոկտոր (1986), Բերքլիի համալսարանի պրոֆեսոր և Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայի անդամ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2002)[12] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (2014) անդամ[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեական ընտանիքում, քիմիկոս-ինժեների և մոլեկուլային կենսաբանի, հետագայում՝ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Դանիել Փերլմութերի և սոցիալական աշխատող, Թեմփլի համալսարանի պրոֆեսոր Ֆելիս Դևիդսոն Փերլմութերի երեք երեխաներից մեկն էր[14][15][16][17]։ Նրա մորական պապը՝ իդիշիստ Սամուել Դևիդսոնը (1903-1989), 1919 թվականին Բեսարաբիայի Ֆլորեշտի քաղաքից (ներկայումս՝ Մոլդովա) ներգաղթել է Կանադա (իսկ ավելի ուշ կնոջ՝ Չայկա Նյումանի հետ՝ Նյու Յորք)[18]։ Փերլմութերը մեծացել է Ֆիլադելֆիայի Մաունթ Էյրի թաղամասում, որտեղ հաճախել է «Greene Street Friends» և «Germantown Friends» դպրոցներ, և նաև ուսումնասիրել է իդիշ ու հրեական մշակույթը աշխարհիկ հրեական ժողովրդական դպրոցում (ֆոլկշուլ)[19][20]։

1981 թվականին գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1986 թվականին Փերլմութերը Բերքլիի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Նրա ատենախոսությունը, որը ղեկավարում էր Ռիչարդ Մյուլերը, նվիրված էր Նեմեսիսի դերի համար թեկնածու-օբյեկտների հայտնաբերման խնդրին[21]։ Փերլմութերը ներկայումս ղեկավարում է Լոուրենսի անվան Բերքլիի ազգային լաբորատորիայում գտնվող «Գերնոր տիեզերագնացության նախագիծը» (անգլ.՝ Supernova Cosmology Project): Նրա խումբը Բրայան Շմիդտի խմբի հետ միասին ապացուցել է Տիեզերքի արագացված ընդարձակման գոյությունը[22]։ Հայտնագործությունը «Science» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բեկում»։ Փերլմութերը նաև SNAP ծրագրի ղեկավարն է։

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2007), Ամերիկյան ֆիզիկական ընկերության (2000), Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիայի (2003) իսկական անդամ։

Գիտնականի անունով է կոչվում Perlmutter սուպերհամակարգիչը[23]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. http://www.britannica.com/EBchecked/topic/1518949/Saul-Perlmutter
  3. https://www.jewishvirtuallibrary.org/saul-perlmutter
  4. http://www.nytimes.com/video/science/100000001090973/saul-perlmutter-on-dark-energy.html
  5. https://www.amacad.org/person/saul-perlmutter
  6. 6,0 6,1 6,2 Notable Names Database — 2002.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. Announcement and Citation — 2006.
  10. https://clarivate.com/citation-laureates
  11. «The 2011 Nobel Prize in Physics - Press Release» (անգլերեն)։ Nobel Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2011-10-04 
  12. «Saul Perlmutter․ US National Academy of Sciences website»։ Վերցված է 2022-11-12 
  13. «APS Member History»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-01-ին։ Վերցված է 2020-07-29 
  14. «Professor Emeritus Daniel D. Perlmutter»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին։ Վերցված է 2011-10-04 
  15. «Social Work Honors Its Own at Reunion»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-30-ին։ Վերցված է 2011-10-04 
  16. «Professor emerita Felice Davidson Permutter, CSW, PhD»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-10-ին։ Վերցված է 2020-06-23 
  17. «Saul Perlmutter, PhD»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2011-10-04 
  18. «Samuel Davidson, 1903—1989, Led Yiddish Culture Revival»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2011-10-04 
  19. «Forward 50 — Saul Perlmutter»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է 2020-06-23 
  20. «Jewish Children's Folkshul»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է 2012-11-25 
  21. Կաղապար:Нп3 The Acceleration of the Expansion of the Universe: A Brief Early History of the Supernova Cosmology Project (SCP)(անգլ.) // Proceedings of the 8th UCLA Dark Matter Symposium : journal. —Կաղապար:Нп3 — doi:10.1063/1.3232196 — Bibcode2009AIPC.1166...53G — 0907.3526
  22. Cosmology Archived 2011-10-07 at the Wayback Machine. ABC Catalyst segment on Cosmology, with Brian Schmidt, Ray Norris, & Lawrence Kraus
  23. «Supercomputer Embarks on Effort to Help Map the Universe, Dark Energy and All»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-08-ին։ Վերցված է 2021-06-08 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Saul Perlmutter» (անգլերեն)։ physics @ berkeley։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-16-ին։ Վերցված է 2011-10-04