Մակոտո Կոբայաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մակոտո Կոբայաշի
小林 誠
Mkobayashi.jpg
Ծնվել էապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2] (75 տարեկան)
Նագոյա, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Նագոյայի համալսարան և Կիոտոյի համալսարան
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա
Ալմա մատերՆագոյայի համալսարան
Գիտական ղեկավարShoichi Sakata?
ՊարգևներՄշակույթի շքանշան ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[3][4] High Energy and Particle Physics Prize? մշակույթի վաստակավոր գործիչ Ասահի մրցանակ Սակուրաի պարգև[5] և honorary doctor of the Shanghai Jiao Tong University?[6]
Makoto Kobayashi Վիքիպահեստում

Մակոտո Կոբայաշի (ճապ.՝ 小林 誠, ապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Տոշիհիդե Մասկավայի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»: Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[7]:

Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[8], որը նա գրել է Տոշիհիդե Մասկավայի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[9]: Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները:

Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նագոյայի համալսարանը, և ապա այնտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան 1972 թվականի մարտին: 1972 թվականից սկսած աշխատել է Կիոտոյի համալսարանում, իսկ 1979 թվականից Բարձր էներգիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիայում: 2003 թվականից հանդիսանում է Մասնիկների և միջուկի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն: 2006 թվականի հունիսիսց անցել է թոշակի:

Ստացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ[10]:

Մակոտո Կոբայաշին երկու անգամ ամուսնացել է և ունի երկու երեխա: 1975 թվականին ամուսնացել է Սատիկո Էնոմոտոյի հետ, և 1977 թվականին նրանց մոտ ծնվել է Դզյունիտիրո որդին: Կնոջ մահից հետո 1990 թվականին նա ամուսնացել է Էմիկո Նակայամեյի հետ, նրանց դստեր անունն է Յուկո[11]:

Премии и награды[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]