Դենիել Ցուի
Դենիել Ցուի Daniel Chee Tsui | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 28, 1939[1] (87 տարեկան) Baofeng County, 河南省, Չինաստանի Հանրապետություն |
| Բնակության վայր(եր) | Նյու Ջերսի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
| Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[2], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[3], Ճարտարագիտական ազգային ակադեմիա[4], Phi Beta Kappa, Չինաստանի գիտությունների ակադեմիա[5], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], Academia Sinica և European Academy of Sciences?[7] |
| Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան (1967), Augustana College?, Բոստոնի համալսարան, Pui Ching Middle School? և Clementi Secondary School? |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
| Պարգևներ | |
| Երեխա(ներ) | Judith I Tsui? |
Դենիել Ցուի (անգլ.՝ Daniel Chee Tsui, փետրվարի 28, 1939[1], Baofeng County, 河南省, Չինաստանի Հանրապետություն), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Փրինսթոնի համալսարանում։ 1998 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան շնորհվել է համատեղ Ռոբերտ Լաֆլինի և Հորստ Շտորմերի հետ, «նոր ձևի խաթարումներով քվանտային հեղուկի հայտնաբերման համար, որոնք ունեն տրոհվող էլեկտրական լիցք»[15]։ զբաղվել է բարակ թիթեղների էլեկտրական հատկությունների, կիսահաղորդիչների միկրոկառուցվածքով և պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառներում հետազոտություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ կրթությունը ստացել է Հոնգ-Կոնգում։ 1958 թվականից սովորել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոք-Այլենդ քաղաքում գտնվող Ավգուստինի քոլեջում։ Ավարտել է Ֆի-Վետա-Կապա միության համալսարանը։ 1967 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան։ 1968-ից 1982 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիաների պինդ մարմնի էլեկտրոնիկայի լաբորատորիայում։ 1982 թվականից աշխատում է Փրինսթոնի համալսարանում որպես էլեկտրոտեխնիկայի պրոֆեսոր։
1982 թվականին ուժեղ մագնիսական դաշտերում գերցածր ջերմաստիճանի պայմաններում կիսահաղորդիչային հետերոկառուցվածքների հետազոտությունների ընթացքում հայտնաբերել է Հոլի տրոհվող քվանտային էֆեկտը (Նոբելյան մրցանակ)։
Հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ 1987 թվականից[16], և Զարգացող երկրների գիտությունների ակադեմիայի (TWAS) անդամ 1999 թվականից[17]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[18][19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Daniel C. Tsui – NAS
- ↑ Daniel C. Tsui | American Academy of Arts and Sciences
- ↑ Dr. Daniel C. Tsui
- ↑ https://ysg.ckcest.cn/html/details/1001372/index.html
- 1 2 Notable Names Database — 2002.
- ↑ Daniel Tsui - European Academy of Sciences
- ↑ The Nobel Prize in Physics 1998 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
- ↑ https://www.aps.org/funding-recognition/aps-fellowship?q=daniel%20c%20tsui&af=true
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
- ↑ Franklin Institute website
- ↑ Նոբելյան կոմիտեի կայքում 1998 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
- ↑ Daniel Tsui
- ↑ «Tsui Daniel Chee | TWAS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ. Ցուիի ինքնակենսագրությունը Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Դ. Ցուիի Նոբելյան դասախոսություն (անգլ.)
- Դ. Ցուի։ «Անկանոնության և փոխազդեցության հարաբերությունը երկչափ էլեկտրոնային գազում, որը տեղադրված է ուժեղ մագնիսական դաշտում»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 170, թողարկում 3, մարտ 2000
- Դ. Ցուիի էջը Փրինստոնի համալսարանի կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ցուի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ