Ջոն Ուիլյամ Ռելեյ
Ջոն Ուիլյամ Ռելեյ (անգլ.՝ John William Strutt, 3rd Baron Rayleigh, նոյեմբերի 12, 1842[1][2][3][…], Langford Grove, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4][5] - հունիսի 30, 1919[1][2][3][…], , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի ֆիզիկոս, տատանումների տեսության հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1873 թվականից, 1905-1908 թվականներին՝ նախագահ)։ Իսկական ազգանունը՝ Սթրեթ (Strutt), Ռելեյի երրորդ բարոն՝ 1873 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ուիլյամ Ռելեյն ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1865), 1879 թվականին (Ջեյմս Մաքսվելի մահից հետո) դարձել է նույն համալսարանի պրոֆեսոր և Կավենդիշի լաբորատորիայի տնօրեն։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1887 թվականից՝ Բրիտանական թագավորական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են ձայնագիտությանը, տատանումների տեսությանը, օպտիկային, էլեկտրականությանը և այլն։ 1873 թվականին ձևակերպել է տատանումների գծային տեսության մի շարք հիմնարար թեորեմներ։ Առաջինն է ցույց տվել առանց արտաքին պարբերական ազդեցության չմարող տատանումներ կատարող ոչ գծային համակարգերի յուրահատկությունը, ինչպես նաև այդ տատանումների առանձնահատուկ բնույթը։ Բացատրել է խմբային և փուլային արագությունների տարբերությունը և ստացել խմբային արագության բանաձև։
Ջոն Ուիլյամ Ռելեյը դիտարկել է նաև պատահական փուլերով մեծ թվով տատանումների գումարման խնդիրը և ստացել արդյունարար ամպլիտուդի բաշխման ֆունկցիան։ Զբաղվել է ալիքների դիֆրակցիայի, ցրման և կլանման հարցերով, հետազոտել վերջավոր ամպլիտուդի ալիքներն ու յուրատեսակ մակերևութային ալիքները։ Տատանումների տեսության վերաբերյալ աշխատանքները Ռելեյը ամփոփել է «Ձայնի տեսություն» հիմնարար աշխատությունում։ 1900 թվականին արտածել է բացարձակ սև մարմնի ճառագայթման օրենքներից մեկը, որը կարևոր նշանակություն է ունեցել քվանտների տեսության ստեղծման համար։ Դրել է լույսի մոլեկուլային ցրման տեսության հիմքը։ Պարզելով, որ լույսի ցրման ինտենսիվությունը հակադարձ համեմատական է ալիքի երկարության 4-րդ աստիճանին, բացատրել է երկնքի երկնագույն լինելը։ 1879 թվականին ստեղծել է օպտիկական սարքերի լուծունակության տեսությունը։ 1894 թվականին Ուիլյամ Ռամզայի հետ հայտնագործել է արգոնը։
Ռելեյի անունով են կոչվել ֆիզիկական շատ հասկացություններ, օրենքներ, սարքեր (Ռելեյի սկավառակ, Ռելեյի ինտերֆերոմետր, Ռելեյի ցրում, Ռելեյի մագնիսացման օրենք և այլն)։
Ջոն Ուիլյամ Ռելեյն արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի (1904)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 Գիտական կենսագրության ամբողջական բառարան — Detroit: Charles Scribner's Sons, 2008. — ISBN 978-0-684-31559-1
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- 1 2 https://www.trevorwright.com/GEC/Journals/GEC_Review/v7n3/p167/GECReviewv7n3p167.htm
- 1 2 3 4 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
- 1 2 http://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2016.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=STRT861JW&sye=&eye=&col=all&maxcount=50
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1904 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society of London.
- ↑ https://www.fi.edu/en/laureates/john-rayleigh
- 1 2 https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ http://www.newworldencyclopedia.org/entry/John_Strutt,_3rd_Baron_Rayleigh
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ Premio Bressa (իտալ.) — Accademia delle Scienze di Torino.
- ↑ https://web.archive.org/web/20121201202813/http://www.dtic.mil/cgi-bin/GetTRDoc?AD=AD0655773
- 1 2 3 Kindred Britain
- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուիլյամ Ռելեյ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 627)։ |
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Հունիսի 30 մահեր
- 1919 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիացի պրոֆեսորներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով