Ջորջ Գաբրիել Ստոքս
Ջորջ Գաբրիել Ստոքս (անգլ.՝ George Gabriel Stokes), օգոստոսի 13, 1819[1][2][3][…], Skreen, Սլայգո, Կոննախտ, Իռլանդիա[4] - փետրվարի 1, 1903[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][4]), անգլիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1851, 1854-1885 թթ.՝ քարտուղար, 1885-1890 թթ.՝ պրեզիդենտ)։
Ավարտել է (1841 թ.) Քեմբրիջի համալսարանը։ Աշխատանքները վերաբերում են օպտիկային, հիդրոդինամիկային, մաթեմատիկային, ֆիզիկային։ Հիդրոդինամիկայում ուսումնասիրել է անսեղմելի հեղուկի ստացիոնար շարժումը, կարծր գնդիկի շարժումը մածուցիկ հեղուկում։ Ուսումնասիրել է ֆոտոլյումինեսցենցիայի երևույթը․ գտել է դրա սպեկտրի և գրգռող լույսի սպեկտրի կապը (աոոքսի կանոն)։ Օպտիկայի բնագավառի այլ աշխատանքներ վերաբերում են սպեկտրային վերլուծությանը, դիֆրակցիային, լուսային ալիքների բևեռացմանը, երկբեկմանը, անդրադարձմանը և այլն։ Ստոքսի՝ մաթեմատիկայի բնագավառի աշխատանքները վերաբերում են վեկտորական անալիզին (ստոքսի բանաձև), շարքերի տեսությանը, որոշյալ ինտեգրալներին և այլն։ Ստոքսի անունով է կոչվում կինեմատիկական մածուցիկության միավորը։ Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Стокс Джордж Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Czech National Authority Database
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ 11,0 11,1 Pas L. v. Genealogics — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 150)։ ![]() |
|
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1819 ծնունդներ
- Իռլանդիայում ծնվածներ
- Փետրվարի 1 մահեր
- 1903 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Իռլանդացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Իռլանդացի գիտնականներ
- Իռլանդիայի քաղաքական գործիչներ
- Իռլանդացի մաթեմատիկոսներ
- Բրիտանացի մեխանիկներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին