Jump to content

Էդվարդ Ռաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ռաուս
անգլ.՝ Edward John Routh
Ծնվել էհունվարի 20, 1831(1831-01-20)[1][2]
Քվեբեկ քաղաք, Քվեբեկ, Կանադա
Մահացել էհունիսի 7, 1907(1907-06-07)[1][2] (76 տարեկան)
Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բնակության վայր(եր)Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՓիթերհաուս, Լոնդոնի համալսարանի քոլեջ և Քեմբրիջի համալսարան[3]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՈւիլյամ Հոփկինս[3] և Isaac Todhunter?[5]
Եղել է գիտական ղեկավարJohn Hopkinson?, Ջոն Ուիլյամ Ռելեյ[6], Ալֆրեդ Նորթ Ուայտհեդ[7], Ուիլյամ Հենրի Բրեգ[8], Ջորջ Դարվին[9] և Robert Rumsey Webb?[3]
Պարգևներ
ՀայրRandolph Routh?

էդվարդ Ջոն Ռաուս (անգլ.՝ Edward John Routh, հունվարի 20, 1831(1831-01-20)[1][2], Քվեբեկ քաղաք, Քվեբեկ, Կանադա - հունիսի 7, 1907(1907-06-07)[1][2], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի մեխանիկ և մաթեմատիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1872)[10]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ջոն Ռաուսը ծնվել է 1831 թվական հունվարի 20-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում, որտեղ այն ժամանակ ծառայում էր նրա հայրը։ Ռանդոլֆ Իշամ Ռաուսը (1782-1858), 37 տարի ծառայել է բրիտանական բանակում, 1826-ին նա դարձավ գլխավոր հանձնակատար։ Ռաուսի հայրը՝ պարոն Ռոնդոլֆ Իշեմ Ռաուսը, 37 տարի ծառայել է բրիտանական բանակում, Վաթեռլոոյի ճակատամարտի մասնակից է, իսկ արդեն 1826 թվականին դարձել է կոմիսար-գեներալ։ Ռաուսի մայրը՝ ֆրանս-կանադուհի Մարի Լուիզա Տաշրոն, ապագա կարդինալի և Քվեբեկի արքեպիսկոպոս Էլզեար Տաշրոյի քույրն է։ 1842 թվականին ընտանիքը տեղափոխվեց Անգլիա և բնակություն հաստատեց Լոնդոնում[11]։

1847-1849 թվականներին Ռաուսը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում և ավարտելուց հետո ստացել բակալավրիատի աստիճան։ Միևնույն ժամանակ (Օգաստես դե Մորգանի ազդեցության տակ, որի շնորհիվ Ռաուսը տիրապետում էր մաթեմատիկայի) նա որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել մաթեմատիկայի ոլորտում։ 1850-1854 թվականներին Էդվարդ Ռաուսը շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում, որտեղ նա ստացել է մագիստրոսի աստիճան։ Մաթեմատիկայի վերջնական քննության ժամանակ Ռաուսը գրավեց առաջին տեղը (երկրորդը Ջեյմս Մաքսվել էր. քննչական կոմիտեի որոշմամբ հեղինակավոր Սմիթի մրցանակը նրանց միջև հավասարապես բաժանվեց` մրցանակի պատմության մեջ առաջին անգամ)[12][13]։ 1855 թվականից մինչև 1888 թվականը պրոֆեսոր Ռաուսը Քեմբրիջի համալսարանում ուսուցանել է մաթեմատիկա, իսկ արդեն 1888 թվականին թողել է դասավանդումը և զբաղվել է միայն հետազոտական աշխատանքով[10]։

1864 թվականին օգոստոսի 31-ին Ռաուսը ամուսնացավ անգլիացի աստղագետ և մեխանիկ, Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն Ջորջ Էյրիի մեծ աղջկա՝ Հիլդե Էյրիի (անգլ.՝ Hilda Airy; 1840—1916) հետ։ Նրանք ունեն հինգ որդի և դուստր։

Քեմբրիջում Ռութը իրեն դրսևորեց որպես փայլուն ուսուցիչ։ Համալսարանում աշխատել է շուրջ 700 ուսանողի հետ (այդ թվում մեծ գիտնականներ, ինչպիսիք են Ջոն Ուիլյամ Ռելեյը, Ջորջ Դարվինը, Ջոզեֆ Ջոն Թոմսոնը, Ժոզեֆ Լարմորը, Ալֆրեդ Նորթ Ուայտհեդը), որոնցից շատերը հետագայում հաջողությամբ զբաղվել են հետազոտական աշխատանքներով։ Ռաուսը իր մանկավարժական ձիրքի վերաբերյալ պատմում են, որ հիդրոդինամիկա ուսումնասիրող նրա ուսանողերից մեկը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ինչ-որ բան լողալ։ Ռաուսի պարզաբանումերից հետո ուսանողը հեռանում է և արդեն այդ ժամանակ չէր հասկանում, թե ինչպես կարող է ինչ-որ բան սուզվել[14]։

1854 թվականին Ռաուսը ընտրվել է Քեմբրիջի փիլիսոփայական միության անդամ։ 1856 թվականին նա դարձավ Լոնդոնի մաթեմատիկական միության հիմնադիրներից մեկը։ Նա նաև ընտրվել է Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության (1866) և Լոնդոնի թագավորական ընկերության (1872) անդամ[13][15]։ Նրա գիտական արդյունքներից շատերը, որոնք ստացվել են մեխանիկայի տարբեր խնդիրների լուծման ընթացքում, Ռաուսն ընդգրկել էր «Մթնոլորտային համակարգի դինամիկան» («Dynamics of a System of Rigid Bodies») գիտական աշխատության մեջ, որի առաջին հրատարակությունը հրատարակվել է 1860 թվականին։

1907 թվականի հունիսի 7-ին Ռաուսը մահացավ և թաղվեց Քեմբրիջից ոչ հեռու գտնվող Չերի Հիլթոնում[15]։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն լեզվով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Routh E.  A treatise of a stability of a given state of motion. — London: MacMillan, 1877.

Ռուսերեն թարգմանված

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Раус, Э. Дж.  Динамика системы твёрдых тел. Т. I. — М.: Наука, 1983. — 464 с.
  • Раус, Э. Дж.  Динамика системы твёрдых тел. Т. II. — М.: Наука, 1983. — 544 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боголюбов А. Н.  Математики. Механики. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1983. — 639 с.
  • Буров А. А.  Эдвард Джон Раус // Сборник научно-методических статей. Теоретическая механика. Вып. 26. — М.: Изд-во Моск. ун-та, 2006. — 180 с. — ISBN 5-211-04992-6 — С. 128—133.
  • Голубев Ю. Ф.  Основы теоретической механики. 2-е изд. — М.: Изд-во Моск. ун-та, 2000. — 719 с. — ISBN 5-211-04244-1
  • Журавлёв В. Ф.  Основы теоретической механики. 2-е изд. — М.: Физматлит, 2001. — 320 с. — ISBN 5-94052-041-3
  • Журавлёв В. Ф., Фуфаев Н. А.  Механика систем с неудерживающими связями. — М.: Наука, 1993. — 240 с. — ISBN 5-02-006784-9
  • Кильчевский Н. А.  Курс теоретической механики. Т. II. — М.: Наука, 1977. — 544 с.
  • Маркеев А. П.  Теоретическая механика. — М.: Наука, 1990. — 416 с. — ISBN 5-02-014016-3
  • Петкевич В. В.  Теоретическая механика. — М.: Наука, 1981. — 496 с.
  • Погребысский И. Б.  От Лагранжа к Эйнштейну: Классическая механика XIX века. — М.: Наука, 1964. — 327 с.
  • Постников М. М.  Устойчивые многочлены. — М.: Наука, 1981. — 176 с.
  • Тюлина И. А.  История и методология механики. — М.: Изд-во Моск. ун-та, 1979. — 282 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • O'Connor J. J., Robertson E. F. « Edward John Routh». — Материалы архива MacTutor. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.