Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ
Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ (անգլ.՝ Alfred North Whitehead, փետրվարի 15, 1861[1][2][3][…], Ռամսգեյթ, Isle of Thanet, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 30, 1947[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան և փիլիսոփա։ 1914 թվականից մաթեմատիկայի և մեխանիկայի պրոֆեսոր Քեմբրիջում և Լոնդոնում, 1924– 1937 թվականներին Հարվարդի (ԱՄՆ) համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, 1931 թվականից Բրիտանական ակադեմիայի անդամ։ Նրան մեծ հռչակ է բերել Ռասեչի հետ գրած «Principia Mathematica» աշխատությունը։ Ուայտհեդի փիլիսոփայական ստեղծագործության մեջ տեղ է գրավում «Պրոցես և ռեալություն» (1929) ծրագրային աշխատությունը։ Պրոցեսի հասկացությունը հաջորդաբար ընդգրկում է կեցության հիմնական ոլորտները՝ բնությունը, հասարակությունը և ճանաչողությունը։ Համաշխարհային պրոցեսի ամեն ինչ ընդգրկող (տիեզերաբանական) հասկացությունն ըմբռնվում է որպես «աստծու փորձ», որը իդեալական օբյեկտները փոխակերպում է ֆիզիկական և սոցիալական իրադարձությունների․ իրադարձության հասկացությունը Ուայտհիդը մեկնաբանում է որպես ժամանակի մեջ ծավալվող նպատակահարմար կարգավորված օրգանիզմ։ Գիտության խնդիրը, ըստ Ուայտհիդի, օրգանիզմների ուսումնասիրությունն է։ Ուայտհիդի օբյեկտիվ իդեալիստական համակարգը հավակնում է հաղթահարելու դուալիզմի բոլոր ձևերը՝ աստված և բնություն, սուբյեկտ և օբյեկտ, պատճառականություն և նպատակահարմարություն ևն։ Պատմության փիլիսոփայության մեջ սոցիալական իրադարձությունները մեկնաբանելով իբրև օրգանիզմներ՝ մի կողմից կենսաբանականացրել է հասարակական կյանքը, մյուս կողմից՝ բացարձակացրել գաղափարների և անհատների դերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Lowe V. Encyclopædia Britannica
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
- ↑ The Dictionary of Modern American Philosophers (1 ed.) / J. R. Shook — Bristol: 2005. — ISBN 978-1-84371-037-0
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նորթ Ուայթհեդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 175)։ |
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 1947 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիացի մաթեմատիկոսներ
- Անգլիացի փիլիսոփաներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Աստվածաբաններ
- Գիտության փիլիսոփաներ
- Հարվարդի համալսարանի պրոֆեսորներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Մաթեմատիկական տրամաբաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ