Jump to content

Ջորջ Դարվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Դարվին
George Darwin
Ծնվել էհուլիսի 9, 1845(1845-07-09)[1][2][3][…]
Դաուն Հաուս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
Մահացել էդեկտեմբերի 7, 1912(1912-12-07)[1][2][3][…] (67 տարեկան)
Newnham Grange, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]
ԳերեզմանChurch of St Mary and St Michael, Trumpington[6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ և երկրաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան[7] և Թրինիթի քոլեջ[7]
Պաշտոն(ներ)Plumian Professor of Astronomy and Experimental Philosophy?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա[8], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[9] և Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ (1868)[7][10] և Քեմբրիջի համալսարան (1871)[11]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարԷդվարդ Ռաուս[11]
Եղել է գիտական ղեկավարԷռնեստ Ուիլյամ Բրաուն[11] և Էդմունդ Թեյլոր Ուիտեկեր[11]
Հայտնի աշակերտներՋեյմս Հոփվուդ Ջինս
Պարգևներ
Ամուսին(ներ)Մոդ Դարվին[15]
Երեխա(ներ)Գվեն Ռավերա[15], Չարլզ գալտոն Դարվին[15], Մարգարեթ Էլիզաբեթ Դարվին[2][15] և Ուիլյամ Ռոբերտ Դարվին[2][15]
ՀայրՉարլզ Դարվին[15]
ՄայրԷմմա Դարվին[15]
Ստորագրություն
Изображение автографа
 George Darwin Վիքիպահեստում

Ջորջ Հովարդ Դարվին (անգլ.՝ George Howard Darwin, հուլիսի 9, 1845(1845-07-09)[1][2][3][…], Դաուն Հաուս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 7, 1912(1912-12-07)[1][2][3][…], Newnham Grange, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5]), անգլիացի աստղագետ և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1879), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1907Չարլզ Դարվինի որդին։

Ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որի բնափիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր է եղել 1883 թվականից։ Մշակել է ծովային մակընթացությունների նախահաշվարկի մեթոդները, հետազոտել մակընթացությունների ու մակընթացային շփման ազդեցությունը որպես տիեզերածնային գործոն՝ երկնային մարմինների էվոլյուցիայի պրոցեսում։ Առաջարկել է կրկնակի աստղերի գոյացման իր վարկածը և մակընթացային շփման իր տեսության հետ այն կիրառել Երկիր-Լուսին համակարգի նկատմամբ՝ եզրակացնելով, որ Լուսինը գոյացել է Երկրից պոկվելու ճանապարհով։ Զբաղվել է նաև երեք մարմնի խնդրի պարբերական լուծումների ուսումնասիրությամբ, այդ խնդրի մեկ դեպքի համար թվային մեթոդով գտել պարբերական ուղեծրերի մի շարք ընտանիքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դարվին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 318