Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրինիթի քոլեջ
անգլ.՝ Trinity College
Изображение логотипа
Տեսակcollege of the University of Cambridge?, դպրոցի շենք, համալսարանական կառույց, կրթօջախ և academic department?
Հիմնադրված է1546
ՀիմնադրիրՀենրի VIII
Անվանված էԵրրորդություն
ՏնօրենԳրեգ Ուինթեր
Ընդհանուր անձնակազմ606 մարդ (2020)
ԱնդամակցությունBritish and Irish Committee on Map Information and Cataloguing Systems?[1]
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
ՏեղագրությունՔեմբրիջ
Կայքtrin.cam.ac.uk
Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)##
Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)
Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ), Միացյալ Թագավորություն
 Trinity College, Cambridge Վիքիպահեստում

Թրինիթի քոլեջ (անգլ.՝ Trinity College, Սուրբ Երրորդության քոլեջ), Քեմբրիջի համալսարանի բաղկացուցիչ քոլեջներից մեկն է[3]։ Հիմնադրվել է 1546 թվականին Հենրի VIII թագավորի կողմից, Քեմբրիջի 31 քոլեջներից ամենամեծերից մեկն է[3], որն ունի ամենամեծ ֆինանսական ներդրումը Քեմբրիջի կամ Օքսֆորդի ցանկացած քոլեջից։ Այս քոլեջն ունի ավելի շատ անդամներ (հաշվի առնելով ուսանողներին և դասախոսներին միասին), քան Քեմբրիջի կամ Օքսֆորդի ցանկացած այլ քոլեջ, բայց ուսանողների թվով այն փոքր-ինչ ավելի փոքր է, քան նույն համալսարանի Հոմերթոնի քոլեջը։ Թրինիթին ունի Քեմբրիջի ամենայուրահատուկ ճարտարապետությունը, որի Մեծ բակը համարվում է Եվրոպայի ամենամեծ փակ բակը[4]։ Ակադեմիական տեսանկյունից Թրինիթին ըստ Թոմփկինսի աղյուսակի լավ արդյունքներ է ցույց տալիս (Քեմբրիջի քոլեջների տարեկան ոչ պաշտոնական վարկանիշ)՝ 2011-ից 2017 թվականներին զբաղեցնելով առաջին տեղը[5]։ Թրինիթին 2020-2021 թվականների բակալավրիատի քննությունների լավագույն քոլեջն էր՝ դրական գնահատականների ամենաբարձր տոկոսով[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ գրքի պատճենը՝ Նյուտոնի ձեռագիր ուղղումներով, Ռենի գրադարանում

Հենրիխ VIII-ն իրականացրեց եկեղեցական և վանական հողերի աշխարհիկացումը։ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները նույնպես բավականին հարուստ էին, որպեսզի հայտնվեին նրա թիրախում։ Թագավորն օրենք ընդունեց խորհրդարանի միջոցով, որը թույլ էր տալիս նրան բռնագրավել ցանկացած քոլեջի ունեցվածքը։ Համալսարանն օգտագործում է թագավորի վեցերորդ կնոջ՝ Եկատերինա Պարրի հետ կապերը։ Թագուհին ամուսնուն համոզում է չփակել դրանք, այլ ստեղծել նոր քոլեջ։ Թագավորը հրամայում է մի քանի հին քոլեջների և պանսիոնատների հիման վրա ստեղծել նոր Թրինիթի քոլեջը։

Քոլեջը հիմնադրվել է Հենրի VIII թագավորի կողմից 1546 թվականին՝ երկու նախկինում գոյություն ունեցող քոլեջների՝ Մայքլհաուսի (հիմնադրել է Հերվի դե Սթենթոնը 1324 թվականին) և Քինգս Հոլի (ստեղծվել է Էդուարդ II թագավորի հրամանագրով 1317 թվականին և վերափոխվել թագավոր Էդուարդ III-ի հրամանով 1337 թվականին) միաձուլման արդյունքում։ Քոլեջի հիմնական շենքերի մեծ մասը թվագրվում է 16-րդ և 17-րդ դարերով։ Թոմաս Նևիլը, ով 1593 թվականին դարձավ քոլեջի ղեկավար, զգալիորեն վերակառուցեց գոյություն ունեցող շենքերը և կառուցեց նորերը։ Ի թիվս այլ բաների, նա ընդլայնեց և ավարտեց Մեծ բակը, կառուցեց այն, ինչ այժմ Նևիլի դատարանն է Մեծ բակի և Քամ գետի միջև։ Նևիլի բակի կառուցումը ավարտվել է 17-րդ դարի վերջում, երբ հայտնի ճարտարապետ Քրիստոֆեր Ռենը կառուցեց Ռենի գրադարանը։

Շենքեր և տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավորի հանրակացարան (անգլ.՝ King’s Hostel, 1377-1416, տարբեր ճարտարապետներ) - գտնվում է Մեծ բակից հյուսիս, ժամացույցի աշտարակի հետևում։ Թագավորական դարպասի հետ միասին այն Քինգս Հոլ քոլեջի միակ մնացած շենքն է։
  • Մեծ դարպասներ - Քոլեջի գլխավոր մուտքի մեծ դարպասը, որը տանում է դեպի Մեծ բակ։ Քոլեջի հիմնադիր Հենրի VIII-ի արձանը գտնվում է դռան վերևում գտնվող խորշում[7]։

Նշանավոր դասախոսներ և շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cartography.org.uk/bricmics
  2. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  3. 3,0 3,1 Walker, Timea (2022 թ․ հունվարի 21). «Trinity College». www.undergraduate.study.cam.ac.uk (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. Stephen Brewer, Donald Olson (2006). Best Day Trips from London: 25 Great Escapes by Train, Bus Or Car. Frommer's. p. 56. 0-470-04453-5.
  5. «Exclusive: Christ's triumphant in 2019 Tompkins Table». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Results by College Dashboard». 2018 թ․ օգոստոսի 15.
  7. «Trinity College Cambridge» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրինիթի քոլեջ (Քեմբրիջ)» հոդվածին։