Էդուարդ III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ III
Edward III of England (Order of the Garter).jpg
 
Քաղաքացիություն՝ Անգլիայի թագավորություն
Մասնագիտություն՝ գրող
Ծննդյան օր նոյեմբերի 13, 1312
Ծննդավայր Վինձոր ամրոց, Վինձոր, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա
Վախճանի օր հունիսի 21, 1377 (64 տարեկանում)
Վախճանի վայր Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Դինաստիա Պլանտագենետներ
Հայր Էդուարդ II
Մայր Իզաբելլա Ֆրանսիացի
Ամուսին Ֆիլիպպա Հենաո
Զավակներ Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն», Իզաբելլա դե Կուսի, Ջոան Անգլիացի, Լայոնել Անտվերպ, դուքս Կլարենս, Չոն Գոնթ, Էդմունդ Լենգլի, Յորքի 1-ին դուքս, Մերի Ուոլթհամ, Մարգարեթ, Փեմբրոքի կոմսուհի և Թոմաս Վուդստոք, Գլոսեսթերի դուքս

Էդուարդ III (անգլ.՝ Edward III), (նոյեմբերի 13, 1312, Վինձոր ամրոց, Վինձոր, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա - հունիսի 21, 1377, Ռիչմոնդ պալատ, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա), 1327 թվականից Անգլիայի թագավոր Պլանտագենատների արքայատոհմից, Էդուարդ II և Ֆրանսիայի Ֆիլիպ IV Գեղեցիկի դստեր՝ Իզաբելայի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վինձորում, որի համար կոչվել է Էդուարդ III Վինձորցի։ Գահ է բարձրացել 15 տարեկանում, բարոնների խռովության արդյունքում, խռովություն, որը գլխավորում էին նրա մայրը և լորդ Ռոջեր Մորտիմերը։ Նախկին թագավորի հիմնական կողմնակիցներին մահապատժի ենթակելուց և հենց իրեն՝ թագավորին կալանքի տակ վերցնելուց հետո խորհրդարանը երկու Էդուարդներից ընտրեց կրտսերին։ Բայց վերջին պահին պատանի արքայազնը հրաժարվեց ընդունել թագը, ասելով, որ գահին չի բարձրանա քանի դեռ իր հայրը իշխանությունից չի հրաժարվել։ Էդուարդ II երկար ժամանակ դիմադրում էր, չնայած հասկանում էր, որ ժողավուրդն ու հենց իր որդին ատում են իրեն սոդոմականության և իշխանությունը իր սիրեկան Հյու Դիսպենսերի ընտանիքին փոխանցելու համար։ Երեք եպիսկոպոսներին վերջապես հաջողվեց համոզել նրան հրաժարվելու գահից։ Սկզբում կառավարումը իրականացնում էր ազնվականության խորհուրդը, որին անվանապես գլխավորում էր Լանկաստերի կոմս Հերի Ծուռվիզը՝ Էդուարդ III-ի քեռին։ Բայց իրականում իշխանությունը կենտրոնացած էր Էդուարդի մոր՝ Իզաբելա Ֆրանսիացու և նրա սիրեկան Ռոջեր Մորտիմերի ձեռքերում։

Edward III counting the dead on the battlefield of Crécy.jpg

1330 թվականին Էդուարդը մահապատժի ենթարկեց Մորտիմերին և իրենից հեռացրեց մորը, որից հետո սկսեց միանձնյա ղեկավարել։ Բայց Ֆրանսիացի փախստական Ռոբերտ դ՛ Արտուաի դրդումով սկսեց Հարույրամայա պատերազմը Ֆրանսիական գահի համար, որի նկատմամբ իր իրավունքը հիմնավորում էր իր մոր ձագումով։ Այնինչ դրանից մի քանի տարի առաջ Ֆրանսիայում գործողության մեջ դրված օրենքին համաձայն, կանանց արգելվում էր ժառանգել թագը կամ փոխանցել իրենց սերունդներին։ Բայց անգլիական իշխող արքայատոհմը երբեք չճանաչեց այդ օրենքը, քանզի անհիմն կերպով պնդում էր, որ այն Ֆիլիպ VI-ի կողմից ընդունվել է բացառապես իշխանությունը մենաշնորհելու նպատակով։1340 թվականի հունվարի 26-ին ընդունեց Ֆրանսիայի թագավորի տիտղոսը, որից հետագայում՝ 1360 թվականի հոկտեմբերի 24-ին խաղաղության համաձայնագրի հիման վրա հրաժարվեց, սակայն 1369 թվականին դարձյալ առաջ քաշեց այդ պահանջը[1]։

Edward III Black Prince 14thc.jpg

Էդուարդի իշխանության օրոք նրա որդու՝ Ուելսի արքայազնի(Սև արքայազնի) ռազմական տաղանդի շնորհիվ Անգլիան մի շարք խոշոր հաղթանակներ տարավ և Էդուարդը, որպես թագավոր ժողովրդականություն էր վայելում, իսկ սերունդները հատկապես Կարմիր և Սպիտակ պատերազմի տարիներին հակված էին իդեալականացնելու նրան։ Նա հրապարակեց բանվորների մասին առաջին ստատուտները և օրինականացրեց խորհրդարանի հրավիրման պրակտիկան , ակտիվ կերպով առաջ էր մղում խորհրդարաններում և դատարաններում անգլերենի կիրառումը։

Էդուարդ III 1328 թվականին ամուսնացավ ֆիլիպե դե Ավենի (մոտավորապես 1314-1369 թթ.) հետ, որը Վիհելմ I Բարեսրտի և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI թագավորի քրոջ Ժաննա Բալուայի դուստրն էր։ Այդ ամուսնությունից Էդուարդը ունեցավ 12 երեխա։

Նա մահացել է Ռիչմոդում գտնվող Շին պալատում, թաղվել Լոնդոնի Վեստմինեստերյան աբբայությունում։ Քանի, որ նրա ավագ որդին՝ Էդուարդ Սև արքայազնը, մահացել էր դեռևս հոր կենդանության օրոք, Էդուարդ III հաջորդեց նրա տասնամյա թոռը՝ Սև արքայազնի որդի Ռիչարդ II։

Էդուարդ III 1348 թվականի ապրիլին սահմանեց սրնքակապի շքանշանը, որը գոյություն ունի շուրջ 670 տարի։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համարվում է գործող անձերից մեկը Ֆրանսիացի գրող Մորիս Դրիոնի «Ֆրանսիական էգ գայլը» և «Շուշանն ու առյուծը» վեպերում («Անիծված արքաներ» շարքից)։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերությունները Ֆրանսիական կայսրության հետ

Ֆրանսիական գահին Էդուարդի թագավորումը ծագում է թագավոր Ֆիլիպ IV ֆրանսիացուց, մայրական՝ Իզաբելլայի գծով[2][3]։

Ֆիլիպ III
(r. 1270–1285)
 
 
Ֆիլիպ IV
(r. 1285–1314)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կառլոս Վալուա
(† 1325)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուի X
(r. 1314–1316)
Ֆիլիպ V
(r. 1316–1322)
Ֆիլիպ IV
(r. 1322–1328)
Իզաբելլա
 
Էդուարդ IIՖիլիպ VI
(r. 1328–1350)
 
Յոհան
 
 
 
 
 
 
Էդուարդ III
 
 
 
 
 
 
 
Ֆիլիպպա
 
 
 
 
 
 
 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агамов А. М. Династии Европы 400-2016: Полная генеалогия владетельных домов. — М.: URSS, 2017. — С. 87. — 1120 с. — ISBN 978-5-9710-3935-8
  2. Maclagan, Michael; Louda, Jiří (1999), Line of Succession: Heraldry of the Royal Families of Europe, London: Little, Brown & Co, p. 17, ISBN 1-85605-469-1 
  3. Weir, Alison (1995), Britain's Royal Families: The Complete Genealogy Revised edition, Random House, p. 92, ISBN 0-7126-7448-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]