Կան (ֆր.՝ Caen), քաղաքՖրանսիայի հյուսիս-արևմուտքում, Ստորին Նորմանդիայի մարզ-կենտրոնըː Քաղաքի կարգախոսն է. «Մեկ Աստված, մեկ արքա, մեկ հավատ, մեկ կանոն» (ֆրանսերեն Un Dieu, un Roy, une Foy, une Loi)ː Բնակչությունը 2007 թվականի տվյալներով կազմում է 109 հազար մարդː Քաղաքը գտնվում է Օրն գետի ափինː
Կանի մասին առաջին հիշատակությունները գալիս են Նորմանդիայում դքսերի իշխանությունից, Վիլհեմ նվաճողից, ով Կանը դարձրեց իր նստավայրըː Իր ամբողջ պատմության ընթացքում Կանը կիսում էր Նորմանդիայի բախտըː 1346 թվականին անգլիացիներն հարձակմամբ գրավել են Կանըː Միայն 1450 թվականին է հաջողվում նորից Կանը առնել Ֆրանսիայի տիրապետության տակː 1432 թվականին Ջոն Լանկաստերսկին հիմնադրեց Կանի համալսարանըː
Մինչև Նանտի հրամանագրի վերացումը 1685 թվականին բնակչության մեծամասնությունը հուգուենոտսներն էինː 1944 թվականի ամառվա Կանի պատերազմը հնագույն քաղաքը ավերեցː Հին շենքերի երկու երրորդ մասը քանդվել էրː 1948-1962 թվականներին քաղաքը վերակառուցվում էː