Կալվադոս (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Կալվադոս
Calvados
Դրոշ Զինանշան
Flag of Calvados.svg
Blason département fr Calvados.svg
France, Calvados, Auquainville (4).JPG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Ստորին Նորմանդիա
Վարչկենտրոն Կան (Նորմանդիա)
Ամենաբարձր կետ Mont Pinçon
Բնակչություն (2007) 673 667
Խտություն 120
Տարածք 5 548 կմ²
Département 14 in France.svg
Հիմնադրված է մարտի 4, 1790 թ.
Սահմանակցում է Էր, Մանշ և Օրն
Ժամային գոտի CET (UTC+1)
ISO 3166-2 կոդ FR-14
Անվանված է Calvados rocks
Կոորդինատներ: 49°2′ հս․ լ. 0°15′ ավ. ե. / 49.033° հս․. լ. 0.250° ավ. ե. / 49.033; 0.250
cg14.fr/conseil-general/fonctionnement/index.html

Կալվադոս (ֆր․` Calvados), գավառ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ` 1790 թվականի մարտի 4-ին կազմավորված առաջին 83 գավառներից մեկն է։ Անունն ստացել է Լա Մանշի ափերի կլաստերային ժայռերից։

  • Կալվադոս դեպարտամենտի կարգային թիվն է՝ 14։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագումը սովորաբար կապվում է 1588 թ. այստեղ խորտակված Իսպանական նավատորմի Salvador նավի հետ։ Սակայն, այն կապվում է նաև calva dorsa-ի հետ, որը նշանակում է՝ դատարկ ձեռքեր, վկայակոչելով ափից հեռու գտնվող երկու առանձին ժայռերը։[1] Դաշնակիցների հաղթանակից հետո պրուսական զորքերը գավառը գրաված պահեցին 1815 թ. հունիսից մինչև 1818 թ.։
1944 թ. հունիսի 6-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների զորքերն իջան Սայնի ծովախորշում, որը հայտնի է որպես Նորմանդիայի գործողություն։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դովիլում անց է կացվում ամենամյա ամերիկյան ֆիլմերի փառատոն, իսկ Կաբուրում՝ ռոմանտիկ ֆիլմերի փառատոն։
  • Էրուվիլ Սեն Կլեր քաղաքում ապրիլի առաջին հանգստյան օրերին անց է կացվում ամենամյա «Des Planches et des Vaches» կոմիքսների փառատոն։
  • Յուրաքանչյուր աշուն Կաննում անց է կացվում «Nördik Impakt» փառատոնը, ուր հավաքվում են սկանդինավյան մշակույթի մոտ 10 000 երկրպագու։
  • Ամեն տարի ամբողջ աշխարհի զինվորական լրագրողներին տրվում է «Le Prix Bayeux» մրցանակը։
  • Ամեն տարի Դիվ սյուր Մեր գյուղակում կազմակերպվում է տիկնիկային փառատոն։
  • Ամեն տարի Բայոյում հուլիսին կազմակերպվում են Միջնադարյան տոնախմբություններ, իսկ 2 տարին մեկ՝ կրկեսային արվեստի միջազգային փառատոն։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվադոսը Ֆրանսիայի ամենաշատ այցելվող տարածքներից մեկն է, շնորհիվ Ֆրանսիայում հեղիանակավոր ծովափնյա առողջարանների, իրենց շքեղ հյուրանոցներով, խաղատներով, կավճային ժայռերով, Նորմանդիային բնորոշ տներով, լողափերով և Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարաններով։
Խոհանոցը հայտնի է կամամբեր և պոն-լ'Էվեկ պանիրներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lepelley René (1990)։ Calvados, qui es-tu, d'où viens-tu ou le nom énigmatique d'un département Français : Critique d'une tradition, hypothèses diverses, proposition d'interprétation։ C. Corlet 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]