Թոմաս Վուդստոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Վուդստոք
անգլ.՝ Thomas of Woodstock
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1355(1355-01-07)[1]
ԾննդավայրՎուդսթոք պալատ, Վուդստոք, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա
Մահացել էսեպտեմբերի 8, 1397(1397-09-08)[1] (42 տարեկան)
Մահվան վայրԿալե
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱմուսինEleanor de Bohun?[2]
Ծնողներհայր՝ Էդուարդ III[2], մայր՝ Ֆիլիպպա Հենաո[2]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ և Duke of Gloucester?
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
ԵրեխաներHumphrey, 2nd Earl of Buckingham?[2][1], Anne of Gloucester?[2], Joan of Woodstock?[1], Isabella of Woodstock?[1] և Philippa Plantagenet?[1]
 Thomas of England, 1st Duke of Gloucester Վիքիպահեստում

Թոմաս Վուդստոկ, Գլոստերի 1-ին դուքս (հունվարի 7, 1355(1355-01-07)[1], Վուդսթոք պալատ, Վուդստոք, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա - սեպտեմբերի 8, 1397(1397-09-08)[1], Կալե), Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի և Ֆիլիպա Հեյնուտցու հինգերորդ ողջ մնացած որդին և կրտսեր երեխան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմասը ծնվել է 1355 թվականի հունվարի 7-ին Օքսֆորդշիրի Վուդսթոքյան պալատում՝ երկու կարճատև կյանք ունեցած եղբայրներից հետո, որոնցից մեկը նույնպես մկրտվել էր որպես Թոմաս[3]։ Նա ամուսնացել է 1374 թվականին Էլեանոր դե Բոհունի հետ։ Վուդսթոքի կնոջ կրտսեր քույրը՝ Մերի դե Բոհունը, հետագայում ամուսնացավ Դերբիի կոմս Հենրի Բոլինգբրոկի հետ, որը հետագայում հայտնի դարձավ որպես Անգլիայի թագավոր Հենրի IV- ը։

Արշավ Բրետանիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ֆից Ալան, Առունդելի 11-րդ կոմս Թոմաս Վուդսթոկից, Գլոստերի 1-ին դուքս ; Թոմաս դե Մոուբրեյ, Նոթինգհեմի կոմս ; Հենրի, Դերբիի կոմս (հետագայում ՝ Հենրի IV); և Ուորվիքի 12-րդ կոմս Թոմաս դե Բոշամպը պահանջում են, որ Ռիչարդ Երկրորդը զենքով ապացուցի իրենց ապստամբության արդարությունը
Թոմաս Վուդսթոքի սպանությունը Կալեում

Թոմաս Վուդսթոքցին ղեկավարում էր Հյուսիսային Ֆրանսիայում անցկացվող մեծ արշավը, որը հաջորդեց 1343–64 թվականների Բրետոնների իրավահաջորդության պատերազմին։ Նախորդ հակամարտությունը իրականացվեց Բրետանացի դուքս Հովհաննես IV- ի ջանքերով՝ որպեսզի ապահովվի Բրետանի դքսության վերահսկողությունը իր հակառակորդ Չարլզ Բլուայի դեմ։ Այս պայքարում Հովհանին աջակցում էին Անգլիայի Թագավորության բանակները, իսկ Չարլզին աջակցում էր Ֆրանսիայի թագավորությունը։ Հովհանը նշանակվեց Անգլիական բանակի ղեկավար, երբ 1364 թվականին մարտում սպանվեց Չարլզը, սակայն ֆորանսիացիները շարունակեցին խարխլել նրա դիրքը և նա ստիպված եղավ արտաքսվել Անգլիա։

1379 թվականին Հովհանը վերադարձավ Բրետան, որին աջակցում էին բրետոնացի բարոնները, ովքեր վախենում էին Ֆրանսիայի կողմից Բրետանայի բռնակցումից։ Մեկ անգլիական բանակ էլ ուղարկվեց Վուդսթոկի հրամանատարությամբ Հովհանին աջակցելու համար։

Երբ Վուդսթոքը արշավում էր դեպի Փարիզի արևմուտք 5200 զորքով, նրանց պետք է դիմակայեր Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ Բոլդի զորքը Տրուայում, սակայն ֆրանսիացիները դաս էին քաղել 1346 թվականի Կրեսի ճակատամարտից և 1356 թվականի Պուատյեի ճակատամարտից և որոշել էին չճակատամարտել անգլիացիների հետ Ի վերջո, երկու բանակները պարզապես չհանդիպեցին։ Այնուհետև ֆրանսիական պաշտպանական գործողությունները խառնաշփոթի մեջ հայտնվեցին 1380 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրանսիայի թագավոր Չարլզ V- ի մահվան պատճառով: Վուդստոկի ճանապարհը մնաց հիմնականում անպաշտպան և նա 1380 թվականի նոյեմբերին նա Նանտը և նրա կենսական կամուրջը դեպի Լուարա և դեպի Ակվիտան քաղաք[4]: Այնուամենայնիվ, նա հասկացավ, որ ի վիճակի չէ վերցնել քաղաքը և շտապ օգնության առաջարկ ուղարկվեց Թոմաս Ֆելթոնին, որ Անգլիայից 2000 զորք բերի որպես օգնություն Հունվարին հայտնի դարձավ, որ Բրետանի դուքսը հաշտվել է Ֆրանսիայի նոր թագավոր Չարլզ VI- ի հետ և Անգլիայի հետ դաշինքը փլուզվեց, բացի այդ դիզենտերիան տարածում գտավ զինվորների մեջ։ Վուդսթոքը հրաժարվեց պաշարումից[4]։

Ընդհարում Ռիչարդ II-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Անգլիա 1381 թվականին, Թոմաս Վուտստոքը իմացավ, որ իր եղբայր Հովհան Գոնտացին ամուսնացրել է իր կնոջ քրոջը Մարի դը Բոհունին իր որդու՝ Հենրիի հետ։ Երկու եղբայրների միջև հարաբերությունները մինչ այդ էլ սառն էին և այս իրադարձությամբ դրանք չբարելավվեցին, հավանաբար Թոմասը հույս ուներ տիրանալ Մարիի գույքին։ Այնուամենայնիվ մասնակցելով Ուոտ Թայլերի ապստամբության ճնշմանը 1381 թվականին, Թոմասը ավելի մտերմացավ Հովհանի հետ և 1385 թվականին ստացավ Գլոքեստերի դքսի կոչումը։ Սակայն այս պարգևատրումը չնպաստեց, որպեսզի նա դուսր չգա իր զարմիկ Ռիչարդ II-ի դեմ[5]։

Թոմասը դարձավ թագավորական խորհրդականներ Մայքլ դե լա Պոլի և Ռոբերտ դը Վերե-ի դեմ պայքարի առաջնորս, իսկ վերջինիս նշանակումը Իռլանդրայի դուքս մեծացրեց ընդվզման ուժգնությունը։ Թագավորի շռայլ և անկարող կառավարումից դժգոհողները սկսեցին Թոմասի մեջ տեսնել իրենց ղեկավար։ Նա ստիպեց պաշտոնանկ անել դե լա Պոլին և մասնակցեց 1386 թվականի հանձնաժողովին, որը կոչված էր բարեփոխումներ մտցնել արքունիքում և զենք վերձրեց, երբ Ռիչարդը դատավարություն սկսեց հանձնաժողովի անդամների դեմ։ Հաղթելով դե Վերեին Ռեդքոտ Բրիջի ճակատամարտում 1387 թվականի դեկտեմբերին, դուքսը և նրա աջակիցները մտեն Լոնդոն անզոր թագավորին իրենց ձեռքն առնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Վուդստոք» հոդվածին։