Հովհան Գոնտացի
Հովհան Գոնտացի անգլ.՝ John of Gaunt | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1340 |
Ծննդավայր | Գենտ |
Մահացել է | փետրվարի 3, 1399 (58 տարեկան) |
Մահվան վայր | Leicester Castle, Լեսթեր, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Մասնագիտություն | հերցոգ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Blanche of Lancaster?[1], Constance of Castile, Duchess of Lancaster?[1] և Katherine Swynford?[1] |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ III[1], մայր՝ Ֆիլիպպա Հենաո[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Lord High Steward? |
Պարգևներ և մրցանակներ | Կապիչի շքանշան |
Երեխաներ | Philippa of Lancaster?[1], Elizabeth of Lancaster, Duchess of Exeter?[1], Հենրի IV[1], Կատերին լանկաստերացի[1], Ջոն Բոֆորթ[1], Joan Beaufort, Countess of Westmorland?[1], Blanche Plantagenet?[2], John of Lancaster?[2], Edward Planatagenet?[2], John Plantagenet?[2], Isabella Plantagenet?[2], Հենրի Բոֆորթ[2][1], Թոմաս Բոֆորթ, Էքստերի դուքս[2][1] և John Plantagenet?[2] |
John of Gaunt, 1st Duke of Lancaster Վիքիպահեստում |
Հովհան Գոնտացի կամ Ջոն Գոնտացի (Հովհան Պլանտագենետ, Լանքասթերի առաջին դուքս, Աքվիտանիայի առաջին դուքս, անգլ.՝ John of Gaunt, 1st Duke of Lancaster, 1st Duke of Aquitaine, հունիսի 24, 1340, Գենտ - փետրվարի 3, 1399, Leicester Castle, Լեսթեր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ազնվական, ռազմական և քաղաքական գործիչ, Էդուարդ III-ի ողջ մնացած հինգ որդիներից երրորդը, Անգլիան շուրջ 300 տարի ղեկավարած Պլանտագենետ արքայատոհմի ներկայացուցիչ: Նա ստացել է «Գոնտացի» մականունը՝ Գենտում ծնված լինելու պատճառով: Նա Էդուարդ III-ի և Հինոտի կոմս Վիլհելմի դուստր Ֆիլիպա Հինոտի ողջ մնացած որդիներից երրորդն է: Եղել է Հենրի IV-ի հայրը[3]:
Հովհան Գոնտացին Սև իշխանի կրտսեր եղբայրն էր: Նա մեծ ազդեցություն ուներ անգլիական արքունիքի վրա իր զարմիկի` Ռիչարդ Երկրորդի մանկության տարիների ընթացքում, ինչպես նաև հետագա քաղաքական պայքարի տարիներին: Բայց նա երբեք չի համարվել արքայի մրցակիցը:
Հովհան Գոնտացու օրինական արական ժառանգները Լանքասթերներն էին: Դրանց ներկայացուցիչներ էին արքաներ Հենրի IV, Հենրի V, և Հենրի VI արքաները: Նրա մյուս օրինական ժառանգներն էին. առաջին կնոջից` Բլանշից` դուստրեր Ֆիլիպա Պորտուգալացին և Էլիզաբեթ Լանքասթերը, երկրորդ կնոջից` Կոստանսայից, նրա դուստրը Կատերինե Կաստիլիացին:
Հովհան Գոնտացին ունեցել է արտամուսնական հինգ զավակներ: Դրանցից մեկն իր պատանեկության տարիներին իր մոր շքախմբի անդամներից մեկից, իսկ չորսը` Կատերինե Սվինվորթից, ով եղել է Գոնտացու երկար տարիների տիկինը և երրորդ կինը: Այդ զավակները կրում էին Բոֆորթ ազգանունը` դքսի նախկին ֆրանսիական տիրույթի անվանումից: Այդ զավակները` երեք որդիները և նրանց քույրը օրինականացվել են արքայական և Հռոմի պապի վճիռներով, այն բանից հետո, երբ Հովհան Գոնտացին և Կատերինեն 1396 թվականին ամուսնացել են: Նրանց կիսեղբայր Հենրի IV-ը հետագայում պայման է դրել, որ նրանք չպետք է հավակնեն գահին: Այդ ամուսնության ժառանգորդներից էին Վինչեսթերի եպիսկոպոս (և հետագայում Կարդինալ) Հենրի Բոֆորթը, Վեստմորլանդի կոմսուհի Ժաննա Բոֆորթը` Էդուարդ IV-ի և Ռիչարդ III-ի տատը, և Սոմորսեթի առաջին կոմս Հովհան Բոֆորտ, , արքա Հենրի VII-ի և Շոտլանդիայի թագուհի Ժաննա Բոֆորթը: Վերջինից սերվել են 1437 թվականից հետո Շոտլանդիայի բոլոր միապետերը և 1603 թվականից մինչև այսօր Անգլիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, ինչպես նաև` Միացյալ Թագավորության միապետերը:
Հովհան Լանքասթերի ավագ որդին և ժառանգորդը` Հերեֆորդի դուքս Հենրին 1398 թվականին տաս տարով աքսորված է եղել արքա Ռիչարդ III-ի կողմից, որպես Հերեֆորդի և Նորֆոլքի դուքս Թոմաս դը Մոուբրեյի միջև վեճի լուծում[4]:
Երբ 1399 թվականին Հովհան Գոնտացին մահացել է, նրա տիրույթները և տիտղոսները խլվել են, որովհետև Ռիչարդ II-ը Հերեֆորդի դուքսին անվանել էր դավաճան և ցմահ աքսորել էր[4]:
Հենրի Բոլինգբրոքը վերադարձել է աքսորից վերականգնելու իր ժառանգությունը և գահընկեց անելու Ռիչարդին: Հենրի Բոլինգբրոքը հետագայում իշխել է արքա Հենրի IV Անգլիացի (1399-1413) անունով: Նա Հովհան Գոնտացու առաջին ժառանգն էր, ով բազմել էր Անգլիայի գահին:
Մի քանի հողային շռայլ նվիրատվությունների շնորհիվ, Հովհանը ոչ միայն այդ ժամանակվա ամենահարուստ մարդն էր, այլ նաև երբևէ ապրած ամենահարուստ մարդկանցից է: Ինֆլյացիայի հաշվարկով նա բոլոր ժամանակների 16-րդ ամենահարուստ մարդն է[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Sumption, Jonathan 2009. Divided houses: the hundred years war III. London: Faber & Faber, p. 274.
- ↑ 4,0 4,1 Given-Wilson, Chris (general editor)։ «Richard II: September 1397»։ Parliament Rolls of Medieval England։ Institute of Historical Research։ Վերցված է հունիսի 8, 2013(չաշխատող հղում)
- ↑ Fleming, Olivia (հոկտեմբերի 15, 2012)։ «Meet the 14th Century African king who was richest man in the world of all time (adjusted for inflation!)»։ Daily Mail