Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Սև արքայազն
Edward, the Black Prince
Cernoch.jpg
Ուելսի արքայազն, Աքվիտանիայի դուքս
Դրոշ
Ուելսի արքայազն
1343 թվական, մայիսի 12 - 1376 թվական, հունիսի 8
Նախորդող Էդվարդ 3-րդ
Հաջորդող Ռիչարդ 2-րդ
Դրոշ
Աքվիտանիայի արքայազն
1362 թվական, հուլիսի 19 - 1375 թվական, դեկտեմբեր 28
 
Քաղաքացիություն՝ Անգլիայի թագավորություն
Մասնագիտություն՝ զինծառայող
Ծննդյան օր 1330 թվական, հունիսի 15
Ծննդավայր Վուդստոք
Վախճանի օր 1376 թվական, հունիսի 8 (45 տրեկան)
Վախճանի վայր Վեստմինստերյան պալատ
Թաղված Քենթերբերիի տաճար
Դինաստիա Պլանտագենետներ
Հայր Էդվարդ 3-րդ
Մայր Ֆիլիպպա Գենեգաու
Ամուսին Joan of Kent
Զավակներ Էդվարդ, Ռիչարդ

Էդվարդ Վուդստոք, «Սև արքայազն» (անգլ.՝ Edward of Woodstock, «the Black Prince, հունիսի 15, 1330, Վուդստոք, West Oxfordshire, Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա - հունիսի 8, 1376, Վեստմինստերյան պալատ, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[1])՝ Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի ավագ որդին, Ուելսի արքայազն, Աքվիտանիայի տիրակալը՝ «Աքվինտանիայի արքայազն» տիտղոսով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդը Անգլիայի թագավոր Էդվարդ 3-րդի և Ֆիլիպպա Գենեգաույի ավագ որդին է, ծնվել է 1330 թվականի հունիսի 15-ին Վուդստոքում[2]: Կենդանության օրոք հայտնի է եղել որպես Էդուարդ Վուդստոք, Սև արքայազն մականունը ծագել է 16-րդ դարից ոչ շուտ և հավանաբար կապված է նրա ասպազենքի գույնի հետ: Կա ևս մեկ ենթադրություն, թե ինչու են Էդվարդին անվանել «Սև»: Ֆրանսիա կատարած արշավանքի ժամանակ նա իր զորքին թույլ տվեց կողոպտել մի ամբողջ գյուղ, չփորձելով խոչընդոտել անկարգություններին: Նա շքեղ պալատ ուներ Կեննինգտոնում: Հայրը մի քանի անգամ նրան նշանակեց թագավորության «պահապան». դա չափից ավելին էր երեխայի համար՝ առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ նա ութ տարեկան էր, դա ոչինչ չէր նշանակում, քանի որ իրականում քաղաքական իշխանությունը թագավորի հետ անցնում էր մայրցամաք: 1333 թվականին Էդվարդը ստացավ Չեստերի կոմսի տիտղոսը, 1337 թվականին՝ Կոռնուոլի դուքսի տիտղոս (դա Անգլիայում ստեղծված առաջին դուքսի տիտղոսն էր), իսկ 1343 թվականին դարձավ Ուելսի արքայազնը: Հոր օտարերկրյա արշավանքների ժամանակ 1338-1342- ական թվականներին մանկահասակ Էդվարդը ժամանակավորապես փոխարինում էր նրան անգլիական գահին: 1345 թվականին Էդվարդը առաջին անգամ ուղեկցեց արքային օտարերկրյա արշավանքի ժամանակ:

Սև արքայազնի բանակի զինանշանը

1346 թվականին Սև արայազնը մասնակցեց Էդվարդ 3-րդի Նորմանդիա կատարած արշավանքին, այնտեղ նա ասպետի աստիճան ստացավ և կարևոր դեր խաղաց Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ: Կրեսիի ճակատամարտի ժամանակ տասնվեցամյա Էդվարդը անգլիական բանակի աջ դրոշի հրամանատարն էր և անթերի կատարեց առաջադրանքը՝ անգլիացիները հաղթանակ տարան: Հաջորդ տարի՝ արքայազն Էդվարդը մասնակցեց Կալեի պաշարմանը, իսկ 1347 թվականի հոկտեմբերին վերադարձան Անգլիա: Սև արքայազնը դարձավ Կապիչի շքանշանի առաջին ասպետներից մեկը, հիմնված նրա հոր կողմից, որպեսզի վերստեղծի ասպետական սովորությունները Արթուր արքայի լեգենդի ոգով: Կրեսիի մոտ Ուելսի արքայազնը գլխավորում էր զինվորական կորպուսը, բավական, որպեսզի վտանգել կյանքը տասնհինգ տարեկանում, բայց ոչ բավականաչափ, որպեսզի կիսի հոր փառքը:

Վերադառնալով Ֆրանսիա հոր հետ` Սև արքայազնը մասնակցեց Կալայի պաշտպանությանը՝ 1349 թվականին, և 1350 թվականին Անգլիայի հյուսիսային ափերին կաստիլիացիների հետ ծովային ճակատամարտին: 1355 թվականի սեպտեմբերին արքայազն Էդվարդը գլխավորելով անգլիական բանակը Գասկոնիայում և կործանարար արշավանք կատրեց Արմանյակի և Լանգեդոկի վրա, հասնելով Նարբոն: 1355 թվականի սեպտեմբերի 20-ին Սև արքյազնը դիրքեր վերցրեց Գիենում: Նախքան ինքնուրույն մեծամաշտաբ գործողություններ ձեռնարկելը Ֆրանսիայի հյուսիսում, Էդվարդ 3-րդը հանձնարարեց ավագ որդուն գործողություն ձեռնարկել թշնամու թիկունքում, որպեսզի կաշկանդի Վալուայի բանակի մի մասը հարավում: Աքվիտանյան ճակատը երկրորդական էր, բայց ապահովում էր լավ ռազմավարական հնարավորություններ: Այնտեղ Սև արքայազնը առաջին քայլերը կատարեց, որպես հրամանատար: 1356 թվականի օգոստոսին Սև արքայազնը Բերշերակից առաջնորդեց զորքին դեպի հյուսիս՝ նոր արշավանքի, բայց հանդիպեց ֆրանսիացի թագավոր Հովհաննես 2-րդի ավելի մեծ բանակին և փորձեց նահանջել: Սակայն ֆրանսիական բանակը հասավ նրանց Պուատիեում, որտեղ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ վճռորոշ ճակատամարտ՝ կանխորոշելով Հարյուրամյա պատերազմի հետագա ընթացքը: Էդվարդը ճարպկորեն գերազանցեց իր մրցակցին, ինչը թույլ տվեց նրան լիակատար հաթանակ տանել ֆրանսիական գերազանցող ուժերի նկատմամբ և նրանց թագավորին գերի վերցնել:

Սև արքայազնի հավաստագրող կնիքը Լուվրում

Արքայազն Էդվարդը ամենայն հարգանքով էր վերաբերվում գերված ֆրանսիական թագավորի հետ`թույլ տալով նրան վարել իր տիտղոսին համապատասխան ապրելակերպ: Գերուն տեղափոխեցին Բորդո, այնուհետև Անգլիա: 1359 թվականին Սև Արքայազնը նորից մասնակցեց դեպի հյուսիսային Ֆրանսիա հոր կազմակերպած արշավանքին, մասնակցեց Բրետինում կնքված հաշտության պայմանագրին: Գործը մոտենում էր ավարտին: Նոյեմբեր էր: Մոտենում էր ձմեռը: Գործին խառնվեցին պապական դեսպանները, որոնց Սև արքայազնը ստիպեց երկու օր սպասել անցագրի, իսկ վերջում մերժեց նրանց, առանց որևէ բացատրության: 1355 թվականի արշավանքը նվաճողական չէր: Դա պարզապես ուժերի ցուցադրություն էր: Անգլիացիներին պետք չէր Լանգեդոկը, նրանք ցանկանում էին, որ հաջորդ գարնանը այդ կողմից նրանց ոչինչ սպառնար: 1361 թվականի հոկտեմբերին Էդվարդը ամուսնացավ իր բարեկամուհու՝ Ջոաննա Կենտացու՝ Կենտի կոմս՝ Թոմաս Հոլանդի երեք երեխաների մոր և այրու հետ: Ֆրուասարը պնդում է, որ այն սիրո վրա հիմնված ամուսնություն էր, և թագավորը նախօրոք դրա մասին չգիտեր: Համենայն դեպս Էդվարդ 3-րդը հաստատեց որդու ընտրություն և 1362 թվականի հուլիսին նրան հանձնեց հարավային Ֆրանսիայի իր տիրությունը, Աքվիտանիայի արքայազն տիտղոսի հետ միասին:

1363 թվականի փետրվարին արքայազն Էդվարդը և Ջովաննան տեղափոխվեցին Գասկոնիա, որը դարձավ նրանց աթոռնիստը հաջորդ ութ տարիների ընթացքում: Էդվարդը փորձում էր անվանի արքունիք ստեղծել Բորդոյում և նվաճել գասկոնացիների աջակցությունը, սակայն տեղի ազնվականությունը, որոնց գլխավորում էր կոմս Ժան 1-ին դ·Արմանյակը, դժգոհ էին Ֆրանսիայից բաժանվելու պատճառով և կասկածով էին մոտենում Էդվարդի կառավարման համակարգի բարեփոխումներին: Արքայազնը լավ հարաբերություններ էր ստեղծել քաղաքների հետ, որոնց վրա նա հենվում էր որպես ազնվականության հակակշիռ: Կառավարչական կարևոր պաշտոններին Էդվարդը նշանակեց իր հայրենակիցներին:

Սև արքայազնի դամբարանը

1367 թվականին Էդվարդի Բորդոյի արքունիք է ժամանեց Պեդրո 1-ինը՝ Կաստոնիայի տապալված թագավորը, ով համոզեց արքայազնին օգնել իրեն կրկին գահ բարձրանալ: 1367 թվականի փետրվարին Էդվարդը իր զորքը տարավ Կաստիլիա: Ապրիլի 3-ին անգլիացի արքայազնը տարավ իր վերջին լուրջ հաղթանակը, ջախջախելով կաստիլիական բանակը Նախերայի ճակատամարտի ժամանակ, այնուհետև շարժվեց դեպի Բուրգոս, Պեդրոյին կաստիլիական գահին հաստատելու համար: Օգնության համար Էդվարդը Պեդրոյից ստացավ Բիսկայաի և Կաստրո Ուրդիալեսի տիրակալի տիտղոս: Նա չորս ամիս անցկացրեց Կաստիլիայում, առավելապես Վալյադոլիդում: Նրա զինվորներից շատերը չդիմացան իսպանական տաք ամռանը, արքայազնի մոտ ի հայտ եկան մահացու հիվանդության նշաններ (Ֆրուասարը հիշատակում է «ամեն օր մեծացող ուռուցքի մասին»): 1367 թվականի օգոստոսին նա իր զորքի մնացորդները տեղափոխեց Բորդո: Իսպանական արշավանքը ամբողջությամբ դատարկեց արքայազնի գանձարանը, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը, նա ստիպված էր աքվիտանիացիների համար բարձր հարկեր սահմանել:

Աքտվիտանացի բարոնները վրդովված էին նոր հարկերի պատճառով, կոմս դ·Արմանյակը, համագործակցելով ֆրանսիացի թագավոր Շառլ Իմաստունի հետ, նրան դիմեց օգնության խնդրանքով: Շառլ Իմաստունը անգլիական տիրակալությունը Ֆրանսիայում հայտարարեց անօրինական, Էդվարդ 3-րդը նորից հավակնեց Ֆրանսիայի գահին, և 1369 թվականին Հարյուրամյա պատերազմը վերսկսվեց: Տարեվերջին Աքվիտանիան շրջապատված էր ապստամբների կողմից, Սև արքայազնը թուլացած առողջությամբ և պաշարների անբավարարությամբ ի վիճակի չէր իր հսկողության տակ պահել Աքվիտանիան: 1370 թվականի սեպտեմբերի 19-ին նա գրավեց ըմբոստ քաղաք Լիմոժը և վրեժից դրդված հրամայեց ոչնչացնել քաղաքի երեք հազար բնակչությանը: 1371 թվականի սկզբին ծանր հիվանդ արքայազնը վերադարձավ Անգլիա, Գասկոնիան թողնելով իր եղբորը: 1372 թվականի օգոստոսին նա հոր հետ միասին արշավանք ձեռնարկեցին Ֆրանսիայի դեմ, սակայն անբարենպաստ քամիները խանգարեցին անգլիական զորքին իջնել ափ:

1376 թվականի հունիսի 8-ին, հոր մահից մեկ տարի առաջ մահացավ արքայազն Էդվարդը և թաղվեց Քենթերբերիի տաճարում: Անգլիկան թագը ժառանգեց նրա որդի Ռիչարդ 2-րդը: Սև արքայազնը

Ռիչարդից բացի ուներ մի որդի ևս, ով մահացավ վեց տարեկան հասակում: Արքայազնը ուներ երեք արտաամուսնական երեք երեխա:

Էդվարդ Սև արքայազնը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ

  • Սև արքայազնին հաճախ կարելի է հանդիպել Արթուր Կոնան Դոյլի Հարյուրամյա պատերազմին նվիրված երկերգության մեջ՝ «Սըր Նայջլ Լորինգ» և «Սպիտակ ջոկատ»:
  • Սև արքայազնը հանդիսանում է Ալեքսանդր Դյումայի «Բաստարդ դե Մոլեոն» վեպի երկրորդ պլանի կերպարներից մեկը, որը նվիրված է Պեդրո 1-ինի օրոք Դյուգեկլենի Իսպանիա կատարած մարտարշավին:
  • Հիշատակվում է Մորիս Դրյուոնի գրքերում՝ «Լիլիյան և առյուծը» և «Երբ թագավորը կործանում է Ֆրանսիան»

Կինոյում

  • Սև արքայազնը հանդիսանում է 2001 թվականի «Մի ասպետի պատմություն» ֆիլմի երկրորդ պլանի կերպարներից մեկը: Ֆիլմում Սև արքայազնը և գլխավոր հերոսը (Հիթ Լեդջերի դերակատարմամբ) հանդիպում են մի քանի անգամ, որից հետո Սև արքայազնը սկսում է հովանավորել գլխավոր հերոսին՝ նրա ասպետական հատկանիշների համար:
  • Ամերիկյան «Անհայտ վրիժառուն» (Սև արքայազն) ֆիլմի գլխավոր հերոսը:

Ամուսնություն և երեխաներ

Կինը՝ 1361 թվականի հոկտեմբերի 10-ին (Վինձորի ամրոց, Բերկշիր, Անգլիա) Ջոաննա Կենտացի (1328 թվական սեպտեմբերի 29-ը - 1385 թվական օգոստոսի 8), Կենտի չորրորդ կոմսուհին, Վուդստոքի չորրորդ բարոնուհին, 1353 թվականից Ուելքի հինգերորդ բարոնուհին Լիդելից, Կենտի առաջին կոմս Էդմունդ Վուդստոի և Մարգարետ Ուեյքի դուստրը, Թոմաս Հոլլանդի այրին[3]:

Երեխաներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.ranker.com/list/famous-people-buried-in-canterbury-cathedral/reference
  2. «Эдуард, сын Эдуарда III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907. 
  3. Книга:Норвич Джон: История Англии и шекспировские короли|83|1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Конский П. А. (1890–1907). «Эдуард, сын Эдуарда III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 
  • Edward, the Black Prince // Encyclopædia Britannica Eleventh Edition. — New York: Encyclopædia Britannica, Inc., 1911. — Т. 8.
  • Книга: Норвич Джон: История Англии и шекспировские короли
  • Эжен Перруа "Столетняя война" М. 2006
  • Герберт Хюит "Рожденный с мечом в руке" М. 2010
  • Жан Фавье "Хроники столетней войны" СПб. 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • EDWARD III 1327-1377, RICHARD II 1377-1399 անգլ.՝ Foundation for Medieval Genealogy. Проверено 30 января 2011