Բորդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բորդո (այլ կիրառումներ)
Շրջկենտրոն
Բորդո
ֆր.՝ Bordeaux
Զինանշան
Blason ville fr Bordeaux (Gironde).svg

Miroir d'eau place de la Bourse.JPG
Կոորդինատներ: 44°50′19″ հս․ լ. 0°34′42″ ամ. ե. / 44.83861° հս․. լ. 0.57833° ավ. ե. / 44.83861; 0.57833
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մարզ Ակվիտանիա
Շրջան Ժիրոնդա
Քաղաքապետ Ալեն Ժյուպէ(Alain Juppé)
Հիմնադրված է մ.թ.ա. 5-րդ դար թ.
Մակերես 49,36 կմ²
ԲԾՄ 6 մետր
Բնակչություն 235 178 մարդ (2007)
Խտություն 4 765 մարդ/կմ²
Տեղաբնականուն բորդոցի
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ +33(5)
Փոստային ինդեքսներ 33000, 33100, 33200, 33300, 33800
Ավտոմոբիլային կոդ 33
Պաշտոնական կայք bordeaux.fr (ֆր.)
##Բորդո (Ֆրանսիա)
Red pog.png

Բորդոն (ֆր.՝ Bordeaux) Ֆրանսիայի խոշոր քաղաքներից է, գտնվում է երկրի հարավարևմտյան մասում, Ատլանտյան օվկիանոսից մոտ 60կմ հեռավորության վրա։ Բորդոն Ակվիտանիաի շրջկենտրոնն է և ամենամեծ քաղաքը, գտնվում ե Ժիրոնդա բաժնում։ Քաղաքի միջով է անցնում Ֆրանսիայի ամենամեծ գետերից մեկը՝ Գարոնան։ Բորդոյի քաղաքային բնակչությունը 2007-ի տվյալներով 235.178 է, իսկ ագլոմերացիաինը մեկ միլիոնից ավել։ Քաղաքը աշխարհին հայտնի է իր գինեգործությամբ, հենց Բորդոյի շուրջն են գտնվում աշխարհի ամենաթանկարժեք գինու՝ Բորդոի շատոները։ Բորդոն պատմական Գիենայի մայրաքաղաքն էր, քաղաքն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքի մի մասը, ավելի կոնկրետ "Լուսնի նավահանգիստը" ճանաչել է որպես համամարդկային ժառանգություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրդիգալա - Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնվել է Ֆրանսիայի հյուսիսից եկած կելտերի կողմից Ք. Ա. երրորդ դարում։ Մ. թ. ա 56-ին Կրեսուսը գրավում է Բուրդիգալան (Burdigala), և արդեն առաջին դարից քաղաքը արագորեն հռոմեացվում ու զարգանում է շնորհիվ գինու առևտրի։ Բորդոցիները դառնում են գինեգործ, Գարոնաի ափերում մշակելով Ալբանիայից բերված բուտուրիկա կոչվող խաղողի տեսակը։ Հենց այդ ժամանակներում քաղաքը քիչ-քիչ ուրբանիզացվում է, գծվում են փողոցներ, կառուցվում են կամուրջներ, տաճարներ, թատրոններ և այլն, Բուրդիգալան ստանում է քաղաքական ինքնուրույնություն։ Ավելին, Վասպիեն կայսեր շնորհիվ Բորդոն դառնում է Ակվիտանիայի մայրաքաղաքը, Սենտ (Saintes) քաղաքի պոխարեն։ Զարգանում է կրթությունը, մշակույթը։ Յոթերորդ դարում քառուցվում են Սուրբ-Ռեմի (St-Rémi), Սուրբ-Պետրոս (St-Pierre), Սուրբ-Սիմոն (St-Siméon) եկեղեցիները։

Անգլիական Բորդո[խմբագրել | խմբագրել կոդը]

1154-ին Ալենոր Ակվիտանացու ամուսին Հենրի Պլանագենետը դառնում է Անգլիայի թագավոր, Բորդոն ունենալով սերտ կապեր հարստանում ու ավելի է զարգանում վաճառելով իր գինին անգլիացիներին, քաղակը ավելի ու ավելի է մեծանուն, կառուցվում են նոր բնակավայրեր Բորդոյի շուրջ, Բորդոն ապրում է իր առաջին Ոսկե դարը։ Սակայն հարյուրամյա պատերազմից հետո Բորդոն անցնում է Ֆրանսիաիյին, քաղաքը պարիսպապատվում ու մեկուսացվում է արտաքին աշխարհից։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

XVII դարում քանդվում է Շարտրոնի պատեշ պարիսպը, Բորդոն վերածնվում է։ Շնորհիվ անդրծովյան առևտրի Բորդոն դառնում է թագավորության ամենակարևոր նավահանգիստը։ Քաղաքը նոր տեսք է ստանում, կառուցվում է Թագավորական Հրապարակը ( այժմյան Պլաս-դը լա-Բուրսը)։

Բորդոյի թաղամասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լը Լակ (Le Lac) «Լիճը» գտնվում ե քաղաքի հյուսիսում Բորդո լճի շուրջ, Լճից հարավ ընկած մասը գործարար է, իսկ հյուսային մասում ե գտնվում Բորդոյի անտառը, վելոդրոմը, ցուստահանդես-տոնավաճառական կենտրոնը, հյուրանոցային կենտրոնը, քեմպինգը, ադմինիստրատիվ որոշ բյուրոներ և այլն։

Հենց այս թաղամասում է կառուցվելու Բորդոյի նոր ֆուտբոլի դաշտը։

  • Բակալան (Bacalan), քաղաքի հյուսիում արդյունաբերական, նավահանգստային թաղամաս է, այստեղ են գտնվում քաղաքի գլխավոր պահեստները, հանգարները։
  • Գրան-Պարկ (Grand-Parc), բարցրահարկ շենքերով բնակելի թաղամաս է։
  • Շարտրոն (Chartrons), նախկինում օտարերկրա գինեգործ, վաճառականների թաղամասն եր, հարուստ պատմական անցյալով, այօր հայտնի է իր հնավաճառներով, այստեղ է գտնվում Բորդոյի ժամանակակակից մշակույթի թանգարանը վերջինիս շենքը նախկինում պահեստ էր։
  • Բաստիդ (Bastide) Գարոնայի աջափնյակն է
  • Կենտրոն, (Centre), "Վոսկե եռանկյուն" (Triangle d'or). Կենտրոնի մի մասն է, այստեղ են գտնվում աշխարահրչակ ֆրանսիակկան, իտալական նորաձեվության բուտիկները։
  • Մերիադեկ (Mériadeck), քաղաքի ադմինիստրատիվ կենտրոնն է, այստեղ է գտնվում մարզպետարանը, դեպարտամենտի բյուրոները, կենտրոնական գրադարանը, կենտրոնական ոստիկանատունը, ինչպես նաև քաղաքային սահադաշտը, և "Մերիադեկ" առևտրի կենտրոնը։
  • Սեն-Միշել (Saint-Michel) քաղաքի հին թաղամասերից է, այսօր համարվում է ամենաբազմագ թաղամասը, բնակչության զգալի մասը Հյուսիսային Աֆրիկայից, Իսպանիաից, Պորտուգալիաից գաղթողներ են։
  • Սեն-Ժան (Saint-Jean)Այստեղ է գտնվում Բորդոյի կենտրոնական երկաթգծի կայարանը։
  • Սեն-Պիեր (Saint-Pierre)Քաղաքի ամենահին թաղամասն է, այստեղ են Բորդոյի ամենասիրված ռեստորանները, սրճարանները, պատմական հին կոթողները, եկեղեցիները և այլն։

Բորդոյի թաղամասերը

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]