Սենտ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Սենտ | |||
| ֆրանսերեն՝ Saintes[1] ֆրանսերեն՝ Xantes[2] | |||
| |||
| Երկիր | |||
| Համայնք | Ծովափնյա Շարանտ և Սենտ | ||
| Մակերես | 45,55 կմ² | ||
| ԲԾՄ | 9 մետր, 2 մետր, 81 մետր, 26 մետր | ||
| Բնակչություն | ▲25 363 մարդ (հունվարի 1, 2023)[3] | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Փոստային դասիչ | 17100[4] | ||
| Պաշտոնական կայք | ville-saintes.fr(ֆր.) | ||
|
| |||
Սենտ (ֆրանսերեն՝ Saintes), համայնք Ֆրանսիայում, Պուատու Շարանտա մարզի Ծովափնյա Շարանտի գավառում։ Գտնվում է երկրի արևմուտքում՝ Լա Ռոշելից 76 կմ վեր Շարանտա գետի երկայնքով։ Այս քաղաքից է առաջացել պատմական Սենտոնժ շրջանը։
Համայնքի INSEE կոդ՝ 17415։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 26 011 մարդ։
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2010 |
|---|---|---|---|---|---|---|
| 25 717 | 26 507 | 26 891 | 25 471 | 25 874 | 25 628 | 26 011 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ շրջանում Սենտի տեղը եղել է գաղիական սանտոններ ցեղի խոշոր կենտրոնը (հռոմեացի պատմիչների մոտ՝ Mediolanum Santonum)։ Բնակավայրի հին լինելը վկայում են հնագույն ամֆիթատրոնի ավերակները, որոնք թվագրվում են I դարին և Գերմանիկոսի հաղթական կամարները, որն ի դեպ, Պրոսպեր Մերիմեի խնդրանքով անտիկ կամրջից տեղափոխվել է Շարանտայի կամրջով։ 1242 թվականին Սենտը հայտնվեց ռազմական գործողությունների թատերաբեմում. կռվողները ֆրանսիացիներն ու անգլիացիներն էին («Սենտոնյան պատերազմ»)։
Սուրբ Պետրոսի տաճարային համալիրը կառուցվել է XV դարում։ Այն բավականին տուժել է հուգենոտների վայրագություններից 1568 թվականին։ Ռոմանական եկեղեցում՝ Սուրբ Եվտրոպիայում, պահպանվել է սրբի գերեզմանը։ Ի դեպ վերջինս Սենտի առաջին եպիսկոպոսն էր։ Սենտ Մարի եկեղեցին և նրան կից գործող կանանց մենաստան-աբբայությունը կառուցված է ռոմանական ոճով և թվագրվում է XI դարին։
Սենտը մինչև 1810 թվականը համարվում էր դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Դրանից հետո այն տեղափոխվեց Լա Ռոշել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենտ» հոդվածին։ |
| ||||||||||
