Ծովափնյա Շարանտ
|
|||||
![]() |
|||||
Երկիր | ![]() |
||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Պուատու-Շարանտ | ||||
Վարչկենտրոն | Լա Ռոշել | ||||
Ամենաբարձր կետ | Q26846573? | ||||
Բնակչություն (2007) | 605 410 | ||||
Խտություն | 88 | ||||
Տարածք | 6 864 կմ² | ||||
![]() |
|||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Շարանտ, Վանդե, Դյու-Սևր, Ժիրոնդ և Դորդոն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-17 | ||||
Անվանված է | Charente և ծով | ||||
Կոորդինատներ: 45°57′ հս․ լ. 0°58′ ամ. ե. / 45.950° հս․. լ. 0.967° ավ. ե. | |||||
cg17.fr/conseil-general/fonctionnement/index.html |
Ծովափնյա Շարանտ (ֆր․` Charente-Maritime), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում։ Անունն ստացել է Շարանտ գետից։ Արևմուտքից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին։ Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 17։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարանտը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ներկայիս անունն ստացել է 1941 թ. սեպտեմբերի 4-ին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեպարտամենտ ներխուժած գերմանական բանակն այն դարձրեց օկուպացված Ֆրանսիայի մաս։ Ծովից հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Թոդտի կազմակերպությունը տարածքում ստեղծեց պաշտպանական կառույցներ:
Կառուցված բունկերներից պատերազմի ավարտին գերմանացիների ձեռքին մնացել էին երկուսը. հյուսիսում` Լա Ռոշելը և հարավում՝ Ռոյենը։ Չնայած նրան, որ համարյա հիմնավորապես ավերվել էին 1945 թվականի հունվարի 5-ին թագավորական օդուժի ռմբակոծությունից, ֆրանսիական դիմադրության ուժերը չկարողացան մինչև նույն տարվա ապրիլ ամիսն ազատագրել Ռոյենը։ Լա Ռոշելը վերջնականապես գրավվեց 1945 թվականի մայիսի 9-ին։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովափնյա Շարանտ դեպարտամենտի տնտեսությունը կազմված է երեք բաղադրիչներից՝ տուրիզմ, ծովային արդյունաբերություն և արտադրություն։ Կոնյակը և պինոն երկու գլխավոր գյուղատնտեսական արտադրանքն են, մյուսների՝ եգիպտացորենի և արևածաղկի սերմի արտադրության հետ։ Ամռան ամիսներին ամբողջ Եվրոպայից ընտանիքներով մեկնում են այստեղ՝ արևի լոգանքների և տեղական ծովային ուտեստները վայելելու համար։ Ծովափնյա Շարանտում է կենտրոնացված ոստրեների բուծումը։
Ռոշֆորը նավաշինության կենտրոն է 1665 թվականից։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպարտամենտն սպասարկում է TGV-ն Սյուրժերում և Լա Ռոշելում։