Կան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կան (այլ կիրառումներ)
Գյուղ
Կան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳան, Կանա, Կեան, Կյան, Քիան, Քյան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կան, գյուղաքաղաք Մեծ Հայքի Կարին գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում: Գտնվում էր էրզրում քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Շողալար և Գոհանամ լեռների մոտ, հարթավայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը XI դարում այստեղ է գաղթել Անի քաղաքից: Հայ բնակչությունը ամբողջովին բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 313 տուն՝ 2400 հայ և 64 տուն՝ 340 թուրք բնակչով, իսկ 1914 թվականին՝ 350 տուն հայ և 70 տուն թուրք բնակիչ: Կանեցիները սիրել են երգը և պարը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կանեցիները հայտնի էին որպես լավ արհեստավորներ, մեծ մասն աշխատում էր Էրզրումի արհեստանոցներում։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանն ուներ երկու եկեղեցի, որոնցից մեկը Ս. Ամենափրկիչն էր: Գյուղի մոտակայքում գտնվում էր Մուտուրկա վանքը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որը 1872-1873 թվականներին ուներ 150 տղա և 25 աղջիկ աշակերտ։

Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է գրչության հայտնի կենտրոն: XIII-XIV դարերում այստեղ են գրվել մի շարք ձեռագրեր[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 933
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png