Մոնպելիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մոնպելիե
ֆրանսերեն Montpellier
Զինանշան
Blason ville fr Montpellier.svg

Comédie (3).JPG
Կատակերգության թատրոն
Կոորդինատներ: 43°36′39.31″ հս․ լ. 3°52′38.03″ ավ. ե. / 43.6109194° հս․. լ. 3.8772306° ավ. ե. / 43.6109194; 3.8772306
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Երկրամաս Լանգեդոկ Ռուսսիլիոն
Քաղաքապետ Էլեն Մանդրու-Կոլա
Առաջին հիշատակում [[985]]
Մակերես 56,88 քառ. կմ կմ²
ԲԾՄ 7-110 մետր մ
Կլիմայի տեսակ Միջերկրական
Պաշտոնական լեզու ֆրանսերեն
Բնակչություն 251 635 մարդ մարդ (2006 թվական)
Ազգային կազմ ֆրանսիացիներ
Տեղաբնականուն ֆրանսիացի
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ 467
Փոստային ինդեքսներ 34000, 34070, 34080 և 34090
Պաշտոնական կայք montpellier.fr
##Մոնպելիե (Ֆրանսիա)
Red pog.png

Մոնպելիե (ֆր.՝ Montpellier), քաղաք Ֆրանսիայի հարավում, Ֆրանսիայում 8-րդ քաղաքը մեծությամբ և Լանգեդոկ- Ռուսսիլիոն մարզի ադմինիստրատիվ կենտրոն։ Քաղաքով է անցնում Լեզ գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնպելիեն հայտնի է դարձել 10-րդ դարում՝ որպես համեմունքների առևտրական քաղաք։ 1141 թվականին իշխան Թուլուզսին կառուցում է այստեղ մի դղյակ և տալիս է Մոնպելյեին քաղաքական արտոնություններ։ Քաղաքը բազմազգ էր և առևտրում ամենամեծ դերը տանում էին հրեաները։ 12-րդ դարի վերջին Մոնպելյե եկան սովորելու բժշկություն և 1220 թվականին բացվեց Մոնպելիեի համալսարանը։

Մոնպելիեի տաճարը

1213 թվականին գահակալող արքայատոհմի վերջին արքայի աղջիկը՝ Մարիան, ամուսնանում է Արագոնյան արքա Պեդրո 2-րդի հետ։ Նրանց ժառանգները թագավորեցին Մոնպելիեում մինչև 1349 թվականը, երբ արքա Խայմե 3-րդը վաճառեց այն ֆրանսիացի ճգնավորներին։ Ժակա Կյորի ժամանակ քաղաքը դարձավ Ֆրանսիական տերության հարավի խոշորագույն առևտրային կենտրոնը՝ մինչև Մարսելի զարգացումը։

Ռեֆորմացիայի սկզբում Մոնպելիեն մտնում է կալվինականության մեջ։ 1624-1627 թվականներին կարդինալ Ռիշելյեի հրամանով քաղաքը դառնում է արքայական ամրոց։ Լյուդովիկոս 14-րդը Մոնպելիեն դարձրել է Ստորին Լանգեդոկի կենտրոնը։ Միջնադարյան պատերի փոխարեն կառուցվեցին արդիական այգիներ։

Մոնպելիեում իր այցի մասին Դենիս Ֆոնվիզինը գրել է իր «Ֆրանսիայից նամակներ» (1777) ստեղծագործության մեջ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից քաղաքում է գործում «Մոնպելիե» ֆուտբոլային ակումբը։ Ակումբի մարզադաշտն է «Ստադ դը լա Մոսսոնը»:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել են Մոնպելիեում

Montpellier fg08.jpg
  • Պիեռ Մանոլ (1638-1715) - բուսաբան
  • Ֆրանսուա Պերիե (1835-1888) - գեներալ, մաթեմատիկոս։ Գիտությունների ակադեմիայի անդամ
  • Ֆրեդերիկ Բազիլ (1841-1870) - նկարիչ
  • Ռեմի Գայար (1975) - ֆրանսիացի հումորիստ

Ուրիշ բնակիչներ

  • Ֆրանսուա Ռաբլե - ֆրանսիացի գրող և բժիշկ։ Սովորել է Մոնպելիեի համալսարանում
  • Նոստրադամուս (1503-1566) - դեղագործ ու աստղագետ։ Սովորել է Մոնպելիեի համալսարանում
  • Պոլ Վալերի (1871-1945) - ֆրանսիացի գրող

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лента новостей Монпалье
  • Сайт мэрии города (фр.)