Օգյուստ Կոնտ
| Ծնվել է | հունվարի 19, 1798[1][2][3][…] Մոնպելիե, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] |
|---|---|
| Մահացել է | սեպտեմբերի 5, 1857[1][2][3][…] (59 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] բնական մահով |
| Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Auguste Comte |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | agnostic atheism? |
| Ուղղություն | Պոզիտիվիզմ |
| Մասնագիտություն | repetitor, փիլիսոփա, սոցիոլոգ, մաթեմատիկոս և գրող |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և հասարակագիտություն |
| Անդամակցություն | Q78751906? |
| Ալմա մատեր | Ժոֆր լիցե (1814) և Պոլիտեխնիկական դպրոց (ապրիլի 14, 1816) |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
| Եղել է գիտական ղեկավար | Maximilien Marie? |
| Ազդվել է | Լուի Գաբրիել Ամբուազ դե Բանալդ[6] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Կարոլին Մասին[8] |
| Մայր | Rosalie Boyer? |
| Ուսուցիչ | Daniel Encontre?, Կլոդ Անրի Սեն-Սիմոն, Louis Poinsot?, Օգյուստեն Լուի Կոշի, Jean Nicolas Pierre Hachette?, Ֆրանսուա Արագո, Louis Jacques Thénard? և Alexis Thérèse Petit? |
| Աշակերտներ | Fabien Magnin?, Pierre Laffitte?, Richard Congreve? և Eugène Sémérie? |
Ներշնչվել է
| |
Օգյուստ Կոնտ (ֆրանսերեն՝ Isidore Marie Auguste François Xavier Comte, հունվարի 19, 1798[1][2][3][…], Մոնպելիե, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4] - սեպտեմբերի 5, 1857[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ, պոզիտիվիզմի նախահայր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոնպելիե քաղաքում 1798 թ.՝ պաշտոնյայի ընտանիքում։ Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցում։ Ազատամտության համար վտարվելով դպրոցից՝ դառնում է մաթեմատիկայի տնային ուսուցիչ։ 1817-24 թթ. եղել է Սեն-Սիմոնի քարտուղարը՝ յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ։ Սեն-Սիմոնի հետ խզումից հետո նա այլևս երբեք հաստատուն վաստակով աշխատանք չի ունեցել։ 1840-ական թթ. Պոլիտեխնիկական ընկերությունում դասախոսություններ է կարդացել բանվորների համար։ 1848 թ. ունկնդիրների խմբով և դրան հարող ուսանողներով կազմակերպել է պոզիտիվիստական ընկերություն, որի խնդիրն էր ժողովրդի դաստիարակումը և ուսուցումը պոզիտիվիստական աշխարհայացքի ոգով։ Մահացել է 1857 թ. միայնակ և խելագար համարված։
Հիմնական երկերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1830-1842 թթ. միջև հրատարակել է իր «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթաց» գլխավոր գործը (6 հատոր), 1844 թվականին՝ «Փիլիսոփայական տրակտատ հանրամատչելի աստղաբաշխության մասին», «Դատողություն պոզիտիվ փիլիսոփայության ոգու մասին», 1848-1851 թթ.՝ «Դատողություն ամբողջության մեջ վերցված պոզիտիվիզմի մասին», 1851 թվականին՝ «Պոզիտիվիստական կատեխիզիս», 1851-1854 թթ.՝ «Պոզիտիվ քաղաքականության համակարգ կամ մարդկության կրոնը սահմանող տրակտատ» (4 հատոր), 1855 թվականին՝ «Կոչ պահպանողականներին», 1856 թվականին՝ «Սուբյեկտիվ սինթեզ»։
Ուսմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնտի պոզիտիվ մեթոդի հիմնական գաղափարը գիտության անջատումն է մետաֆիզիկայից և աստվածաբանությունից։ Ճշմարիտ գիտությունը բնութագրվում է այն բանով, որ հրաժարվում է «անլուծելի» հարցերից, որոնք չի կարելի ո՛չ հաստատել, ո՛չ հերքել փորձի ու դիտարկման միջոցով։ Ոչ գիտական հարցեր են, ըստ Կոնտի, իրերի էության և պատճառների մասին հարցերը։ Գիտության խնդիրը երևույթների միջև կայուն, կրկնվող կապերի բացահայտումն է։
Մշակել է գիտությունների դասակարգում՝ հենվելով դրանց օբյեկտիվ հատկանիշների վրա՝ վերացական և կոնկրետ։ Վերացական գիտություններն ուսումնասիրում են երևույթների որոշակի կատեգորիաների օրենքները, կոնկրետ գիտությունները՝ այդ օրենքների կիրառումը մասնավոր բնագավառներում։ Վերացական գիտություններ է համարել աստղաբաշխությունը, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը և սոցիոլոգիան (նա է համարվում «սոցիոլոգիա» եզրույթի ստեղծողը)։ Սոցիալական երևույթները, ըստ Կոնտի, աչքի են ընկնում առավել բարդությամբ և մյուս բոլոր երևույթներից իրենց կախվածությամբ։
Ժխտելով առանձին, միմյանցից մեկուսացված փաստերի ճանաչման հնարավորությունը՝ Կոնտը պահանջում էր հետազոտել դրանց փոխադարձ կապերը, զննել դրանց ֆունկցիոնալ գործունեությունն այն ընդհանրությունների շրջանակում, որոնց մեջ դրանք մտնում են։ Գտնում էր, որ ամբողջականը ավելի մեծ չափով է մատչելի հետազոտման, քան նրանում գործող երևույթները[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fletcher R., Barnes H. E. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Конт Огюст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopedia of Modern Christian Politics — Greenwood Publishing Group, 2006. — P. 66. — ISBN 978-0-313-32362-1
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ http://sabix.revues.org/341
- ↑ XIX-XX դարասկզբի բուրժուական սոցիոլոգիայի պատմություն, Երևան, 1986, էջ 30
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Կոնտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 581)։ |
- Հունվարի 19 ծնունդներ
- 1798 ծնունդներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1857 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 19-րդ դարի տնտեսագետներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Գիտության փիլիսոփաներ
- Կրոնների քննադատներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի փիլիսոփաներ