Jump to content

Կլոդ Անրի Սեն-Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Անրի Սեն-Սիմոն
Henri de Saint-Simon
Ծնվել էհոկտեմբերի 17, 1760(1760-10-17)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էմայիսի 19, 1825(1825-05-19)[1][2][3][…] (64 տարեկան) կամ մայիսի 19, 1826(1826-05-19)[4] (65 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Claude Henri de Rouvroy de Saint-Simon
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ուղղությունուտոպիական սոցիալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, լրագրող, պատմաբան, գրող, սոցիոլոգ, քաղինժեներ, ճարտարագետ, քաղաքաշինարար և քաղաքական գործիչ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5]
Հայտնի աշակերտներOlinde Rodrigues?, Barthélemy-Prosper Enfantin? և Օգյուստ Կոնտ
Ազդվել էFélix Vicq-d'Azyr?, Pierre Jean George Cabanis?, Մարի Բիշա, Nicolas de Condorcet?, Jean Burdin?, Charles Jacques Julien Bougon?, Konrad Engelbert Oelsner? և Օգյուստեն Տիերի
Ամուսին(ներ)Սոֆի դե Բավր
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Claude Henri de Rouvroy de Saint-Simon Վիքիպահեստում

Կլոդ Անրի դը Ռուվրուա, կոմս դը Սեն-Սիմոն (ֆր.՝ Claude Henri de Rouvroy, Comte de Saint-Simon, հոկտեմբերի 17, 1760(1760-10-17)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 19, 1825(1825-05-19)[1][2][3][…] կամ մայիսի 19, 1826(1826-05-19)[4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական, տնտեսական, սոցիալական տեսաբան, որի ստեղծած ուսմունքը նշանակալի ազդեցություն է թողել քաղաքագիտության, տնտեսագիտության, հասարակագիտության, փիլիսոփայության զարգացման վրա։ Նրա հայացքները շարադրված են «Ժնևյան տեղաբնիկի նամակները ժամանակակիցներին» (1802 թ.), «Նամակներ ամերիկացուն» (1817 թ.), «Հայացք սեփականությանն ու օրենսդրությանը» (1818 թ.), «Հասարակական կազմակերպման տեսության մասին» (1819 թ.), «Արդյունաբերողների կատեխիզիսը» (1823-1824 թթ.), «Գրական, փիլիսոփայական ¨ արդյունաբերական խորհրդածություններ» (1825 թ.) և այլ աշխատություններում։

Սեն Սիմոնը ստեղծել է քաղաքական ու տնտեսական մի գաղափարախոսություն, որը կոչվում է իր անունով՝ սենսիմոնիզմ, և ըստ որի հաջող հասարակություն ու արդյունավետ տնտեսություն ունենալու համար արդյունաբերական դասակարգի (նա այդ դասակարգն անվանում է նաև բանվորական) պահանջմունքները պետք է ճանաչվեն ու բավարարվեն[6]։ Ընդ որում՝ այդ դասակարգի մեջ նա ներառում էր ոչ միայն ձեռքի աշխատանք կատարող բանվորներին, այլև գործարարներին, կառավարիչներին, գիտնականներին, բանկիրներին, միով բանիվ՝ բոլոր նրանց, ովքեր զբաղված են հասարակությանն օգուտ բերող, արտադրողական աշխատանքով[7]։

Սեն-Սիմոնը գտնում էր, որ արդյունաբերական դասակարգի կարիքների բավարարմանն ուղղված գլխավոր սպառնալիքը բխում է մեկ այլ դասակարգից, որն անվանել է անգործների դասակարգ և որի մեջ ներառել է բոլոր նրանց, ովքեր գերադասում են խուսափել աշխատանքից և պորտաբույծի պես օգտվել ուրիշների ջանքերով ստեղծված արդյունքից[8]։ Նա ընդգծել է անձի վաստակը ճանաչելու անհրաժեշտությունը և հասարակության ու տնտեսության մեջ ըստ վաստակի հիերարխիա ստեղծելու կարևորությունը։ Այդպիսի հիերարխիաներ առաջին հերթին պետք է ստեղծվեին կառավարիչների ու գիտնականների կազմակերպություններում, որոնք պիտի իրենց խելացի, հեռատես, արժեքավոր խորհուրդներով օգնեին կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել[9]։ Սեն-Սիմոնը խստորեն քննադատել է տնտեսությանը իշխանությունների միջամտության ոլորտների ընդլայնումը՝ գտնելով, որ այդ միջամտությունը պետք է սահմանափակվի միայն արդյունավետ աշխատանքին խանգարող խոչընդոտները վերացնելով, իսկ մնացած դեպքերում հենց այդ միջամտությունն ինքը կարող է խոչընդոտ դառնալ[8]։

Սեն-Սիմոնի ուսմունքի հիմնադրույթները կարճ ժամանակամիջոցում լայն ճանաչման են արժանացել, գնահատվել որպես հասարակական-տնտեսական գիտությունների ոլորտներում կատարված լուսավորչական բնույթի ներդրում և ծնունդ են տվել այնպիսի ուսմունքների, ինչպես՝ ուտոպիական սոցիալիզմը, ազատականությունը (լիբերալիզմը), անարխիզմը։ Ընդ որում՝ թե՛ լիբերալիզմի առաջին խոշոր տեսաբանը՝ Ջոն Ստյուարտ Միլը[10] և թե՛ անարխիզմի հիմնադիր Պիեռ-Ժոզեֆ Պրուդոնը շեշտել են, որ իրենց ոգեշնչել է Սեն-Սիմոնի ուսմումքը[11]։

Սենսիմոնիզմը, լինելով ուտոպիական սոցիալիզմի ամենավառ դրսևորումներից մեկը, էական ազդեցություն է ունեցել սոցիալիստական մտքի հետագա զարգացման, մասնավորապես, Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «գիտական սոցիալիզմի» տեսության ձևավորման վրա[10], միաժամանակ նպաստել է սոցիոլոգիայի՝ որպես ինքնուրույն գիտության կայացմանը։

Սեն-Սիմոնի գաղափարները որոշակի ազդեցություն են գործել նաև հասարակագետ-տնտեսագետ Թորստեյն Վեբլենի ու նրա հիմնադրած ինստիտուցիոնալ տնտեսագիտության վրա, գիտական մի ուղղության, որի ներկայացուցիչն են դարձել բազմաթիվ ականավոր տնտեսագետներ[12]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lettres d'un habitant de Genève à ses contemporains (1803),
  • L'Industrie (1816-1817),
  • Le Politique (1819),
  • L'Organisateur (1819-1820),
  • Du système industriel (1822),
  • Catéchisme des industriels (1823-1824),
  • Nouveau Christianisme (1825).
  • An edition of the works of Saint-Simon and Enfantin was published by the survivors of the sect (47 vols., Paris, 1865–1878).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  5. CONOR.Sl
  6. "Keith Taylor 1975. Pp. 158-161">Keith Taylor (ed, tr.). Henri de Saint Simon, 1760-1825: Selected writings on science, industry and social organization. New York, USA: Holmes and Meier Publishers, Inc, 1975. pp. 158–161.
  7. "Alan Ryan Pp 647-651">Alan Ryan. On Politics. Book II. 2012. pp. 647–651.
  8. 8,0 8,1 "Keith Taylor 1975. Pp. 158-161"
  9. "Alan Ryan Pp 647-651
  10. 10,0 10,1 "Alan Ryan Pp 647-651"
  11. "Rob Knowles 2013. P.342"
  12. Vincent Mosco. The Political Economy of Communication. SAGE, 2009. p. 53.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիդարանը
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
  • Քաղաքականություն և քաղաքագիտություն, Հարցեր և պատասխաններ, Պրակ Բ, Երևան, 2006։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Անրի Սեն-Սիմոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Անրի Սեն-Սիմոն» հոդվածին։