Թորստեյն Վեբլեն
Թորստեյն Վեբլեն Thorstein Veblen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1857[1][2][3][…] Manitowoc County, ԱՄՆ[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1929[2][3][5][…] (72 տարեկան) Մենլո պարկ, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, գրող և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Միսուրիի համալսարան, Ստենֆորդի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Ջոն Հոփկինսի համալսարան, Կառլթոն քոլեջ (1880) և Եյլի համալսարան (1884) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] և նորվեգերեն[6] |
Գիտական ղեկավար | William Graham Sumner?[7] |
Եղել է գիտական ղեկավար | George W. Stocking, Sr.?[7] և Herbert J. Davenport?[7] |
Հայտնի աշակերտներ | Katharine Bement Davis? |
Պարգևներ | John Addison Porter Prize? |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Ստորագրություն![]() | |
Thorstein Veblen Վիքիպահեստում |
Թորստեյն Վեբլեն Բունդե (անգլ.՝ Thorstein Bunde Veblen, հուլիսի 30, 1857 թ., Կատո, Վիսկոնսին նահանգ — օգոստոսի 3, 1929 թ.. Մենլո-Պարկ, Կալիֆոռնիա)՝ ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, գրող-հրապարակախոս։ Քաղաքական տնտեսության մեջ ինստիտուցիոնալ միտումների հիմնադիր։ Փիլիսոփայության դոկոտոր (1884) է։ Դասավանդել է Կորնելի (1890—1892), Չիկագոյի (1892—1906), Ստենֆորդի (1906—1909) համալսարաններում, Միսսուրի նահանգի համալսարանում (1910—1917)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թ. Վեբլենը ծնվել է նորվեգացի գաղթածների ընտանիքում, ովքեր գաղթել էին ԱՄՆ 19-րդ դարի 1840-ական թթ. վերջին։ 1847 թ. 17 տարեկանում Թորստեյնը ընդունվել է Նորթֆիլդի Քարլթոնի քոլեջ, որը նա ավարտեց մեկ տարի շուտ՝ հանձնելով արտաքին քննություն։ 1880 թ.՝ քոլեջն ավարտելուց հետո նա ստացավ ուսուցչի աշխատանք Մեդիսոն նահանգում, բայց մեկ տարի հետո դպրոցը փակվում է, ու նա դառնում է գործազուրկ և տեղափոխվում է հոր ֆերմա։ Մեկ տարի անց նա ընդունվում է Ջոն Հոպկինսի համալսարան, որտեղ սովորում է փիլիսոփայություն և քաղաքական տնտեսագիտություն։ Համալսարանում Վեբլենը սովորում է միայն կես կիսամյակ և չի ստանում սպասվող աստիճանը։ Հայրը վարկ է վերցնում բանկից և Վեբլենը ընդունվում է Յելի համալսարան, որն ավարտում է 1884 թ. գերազանցությամբ՝ պաշտպանելով «Հաշվեհարդարի բարոյական հիմքերը» (անգլ.՝ Ethical Grounds of a Doctrine of Retribution) դիսերտացիան։ 1892-1906 թթ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, հետագա տարիներին աշխատել է Սթենֆորդի և Միսուրիի համալսարաններում, դարձել է Սոցիալական հետազզոտությունների նոր դպրոցի հիմնադիրներից մեկը Նյու Յորքում։ Եղել է «Քաղաքական տնտեսության ամսագրի» խմբագիրը (անգլ.՝ «Journal of Political Economy»)։ Մի շարք հիմնարար տնտեսագիտական և սոցիալական աշխատանքների հեղինակ է։
Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեբլենը գտնում էր, որ շուկայական տնտեսության մեջ սպառողները ենթարկվում են բոլոր տեսակի սոցիալական և հոգեբանական ճնշումների, որոնք ստիպում են նրանց ընդունել ոչ խելամիտ որոշումներ։ Հենց Վեբլենի շնորհիվ տնտեսագիտության տեսության մեջ հայտնվել է «ցուցադրական սպառում» հասկացությունը, որը ստացել է «Վեբլենի էֆեկտ» անվանումը։
Հիմնական աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բիզնես ձեռնարկությունների տեսություն» (անգլ.՝ The Theory of Business Enterprise, 1904)։
- «Հմտության բնազդ» (անգլ.՝ The Instinct of Workmanship, 1914),
- «Կայսերական Գերմանիան և արդյունաբերական հեղափոխությունը» (անգլ.՝ Imperial Germany and the Industrial Revolution, 1915),
- «Աշխարհի բնույթի և նրա սպասարկման պայմանների ուսումնասիրությունը» (անգլ.՝ An Inquiry into the Nature of Peace and the Terms if its Perpetuation, 1917),
- «Բարձրագույն կրթությունը Ամերիկայում» (անգլ.՝ The Higher Learning in America, 1918),
- «Ձեռնարկատետրերը և պարզ մարդը» (անգլ.՝ The Vested Interests and the Common Man, 1919),
- «Ինժեներները և գնանշումների համակարգը» (անգլ.՝ The Engineers and the Price System, 1921),
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայք՝ նվիրված Թ. Վեբլենին
- T.Veblen:The Leissure Class
- T.Veblen:Why is Economics Not an Evolutionary Science?
- T.Veblen:The Beginning of Ownership av Thorstein Veblen
- T.Veblen (Theory of Business Enterprise)
- T.Veblen:The Engineers and the pricesystem
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ https://www.britannica.com/biography/Thorstein-Veblen
- ↑ 7,0 7,1 7,2 Математическая генеалогия — 1997.
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1929 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- 19-րդ դարի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի գրողներ
- Հրապարակախոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Քաղաքական տնտեսագիտություն