Ջոն Ստյուարտ Միլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ստյուարտ Միլ
անգլ.՝ John Stuart Mill
Ծնվել էմայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…] Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…] (66 տարեկան) Ավինյոն[4]
ԳերեզմանCimetière Saint-Véran
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ, էգալիտարիզմ, Ուտիլիտարիզմ և ազատականություն
Մասնագիտությունփիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գրող, էգալիտարիզմ, clerk և սուֆրաժիստ
Հաստատություն(ներ)Արևելա-հնդկական ընկերություն[5]
Պաշտոն(ներ)Միացյալ Թագավորության 19-րդ գումարման խորհրդարանի անդամ
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][6]
Պարգևներ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Ամուսին(ներ)Հարիեթ Թեյլոր Միլ
ՀայրՋեմս Միլլ[5]
ՈւսուցիչՋերեմի Բենթամ[7]
Ստորագրություն
Изображение автографа
 John Stuart Mill Վիքիպահեստում

Ջոն Ստյուարտ Միլ (անգլ.՝ John Stuart Mill, մայիսի 20, 1806(1806-05-20)[1][2][3][…], Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 8, 1873(1873-05-08)[1][2][3][…], Ավինյոն[4][8]), բրիտանացի փիլիսոփա, քաղաքական տնտեսագետ, Միացյալ Թագավորության պառլամենտի անդամ, քաղծառայող։ Համարվել է դասական լիբերալիզմի (ազատականության) պատմության մեջ ամենաազդեցիկ մտածողներից մեկը, կարևոր ներդրումներ է ունեցել հասարակագիտության, քաղաքագիտության և քաղտնտեսության ոլորտներում։ Բնորոշվել է որպես «19-րդ դարի ամենաազդեցիկ անգլիախոս փիլիսոփան»[9][10]։ Հանդես է եկել որպես անհատի ազատության ջատագով՝ հակադրվելով պետության ու հասարակության անսահմանափակ հսկողությանը նրա նկատմամբ, և այդպիսով պաշտպանել է անձի իրավունքները[11]։ Ստեղծագործական կյանքի ուշ շրջանում շարունակելով պաշտպանել անձի իրավունքներն ու ազատությունները՝ ավելի քննադատաբար է վերաբերվել տնտեսական ազատականությանը (լիբերալիզմին), և քաղաքատնտեսության բնագավառում նրա հայացքները հակվել են դեպի լիբերալ սոցիալիզմ[12]։

Անդամակցել է լիբերալ կուսակցությանը։ Հեղինակել է վաղ շրջանի ֆեմինիստական գրականության առաջին աշխատություններից մեկը՝ «Կանանց ենթարկվածությունը» (The Subjection of Women) երկը, հաջորդելով Հենրի Հանթին՝ դարձել է բրիտանական պառլամենտի երկրորդ անդամը, ով դեռևս 1832 թվականին կոչ է արել կանանց նույնպես տալ ընտրություններին մասնակցելու, քվեարկելու իրավունք[13][14] (ի դեպ, ժամանակակիցների վկայությամբ՝ Միլին ստեղծագործական աշխատանքներում մեծապես օգնել է իր կինը՝ Հելեն Թեյլորը)։

Միլը Ջերեմի Բենթամի զարգացրած տեսության՝ ուտիլիտարիզմի հետևորդն էր։ Միևնույն ժամանակ՝ ուսումնասիրողներից շատերը նրան բնորոշել են որպես նշանավոր փիլիսոփա Բերտրան Ռասելի հոգևոր հայր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Միլը ծնվել է 1806 թվականի մայիսի 20-ին, Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի փիլիսոփա, պատմաբան, տնտեսագետ Ջեյմս Միլի որդին էր։ Հայրը, որ Դևիդ Ռիկարդոյի մտերիմ ընկերն էր և վերջինիս ու Ջերեմի Բենթամի հետևորդը, հատուկ նպատակ է դրել նրանից կերտել հանճարեղ մի մտածող, ով Բենթամի և իր մահից հետո պիտի շարունակեր ուտիլիտարիզմի տեսության զարգացման ու տարածման գործը[15]։ Եվ ինքն անձամբ, Բենթամի ու Ֆրենսիս Փլեյսի օժանդակությամբ, զբաղվել է Ջոնի կրթության ու խստապահանջ դաստիարակության գործով։ Տղան երեք տարեկանից հին հունարեն է սովորել[16], ութ տարեկանում արդեն բնագրով կարդացել է Եզոպոսի առակները, Քսենոֆոնի «Անաբասիս»[16], Հերոդոտոսի[16], Պլատոնի և հույն այլ հեղինակների աշխատություններ[16], ձեռնամուխ եղել լատիներենին տիրապետելու, մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն ուսումնասիրելու գործին, նշանակվել իր փոքր եղբայրների ու քույրերի ուսուցիչ։ Տասներեք տարեկանից ծանոթացել է քաղաքատնտեսությանը, հոր հետ միասին ուսումնասիրել Ադամ Սմիթի, Դևիդ Ռիկարդոյի աշխատությունները (վերջինս հաճախ պատանուն հրավիրել է իր տուն ու նրա հետ զրուցել քաղաքատնտեսության զանազան հիմնախնդիրների շուրջ)։ Տասնչորս տարեկանում արդեն Ջոն Միլը համալսարանական ծրագրերը մեծապես գերազանցող գիտելիքների էր տիրապետում։

1823 - 1825 թվականներին նա ծառայել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունում[17], 1865 - 1868 թվականներին եղել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի անդամ[18][19]։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողների գնահատմամբ՝ Ջոն Միլի փիլիսոփայական գլխավոր աշխատություններն են «Ազատության մասին» (1859), «Ուտիլիտարիզմ» (1861), «Տրամաբանության համակարգը» (անգլ.՝ А System of Logic; 1843), տնտեսագիտական աշխատանքներից՝ «Քաղաքատնտեսության առարկայի և նրա մեթոդի մասին» (1836), «Էսսեներ քաղաքատնտեսության մի քանի չլուծված հարցերի մասին» (անգլ.՝ Essays on some unsettled Questions in Political Economy)[20], «Քաղաքատնտեսության սկզբունքները» (Principles of Political Economy, 1848 թ.) երկերը։ «Քաղաքատնտեսության սկզբունքները» գրքի նախաբանում Միլը գրել է, որ իր խնդիրն է համարել ստեղծել Ադամ Սմիթի «Ուսումնասիրություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» աշխատության նորացված տարբերակը՝ տնտեսագիտական գիտելիքների մակարդակի աճի և ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հաշվառումով։ Գրքի հիմնական բաժինները նվիրված են արտադրությանը, բաշխմանը, փոխանակմանը, կապիտալիզմի առաջընթացին և տնտեսության մեջ պետության ունեցած դերին։ Միլին հաջողվել է իր աշխատության մեջ համակցել Ռիկարդոյի տեսությունն ու նրան քննադատողների առաջարկած մոդիֆիկացիաներից լավագույնները։ Դրա շնորհիվ գրքում տեղ են գտել ժամանակի առավել էական ու արժեքավոր քաղաքական-տնտեսագիտական գաղափարները, և պատահական չէ, որ այն դարձել է անգլիախոս աշխարհի հիմնական տնտեսագիտական դասագիրքը (մինչև 1890 թ. Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքները» երկի լույընծայումը)[21], ճանաչվել է տնտեսագիտական լավագույն դասագիրք, թարգմանվել մի շարք լեզուներով, բազմիցս վերահրատարակվել և գործածվել եվրոպական բազմաթիվ համալսարաններում։

Հասարակական-քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Միլը խոսքի ազատության եռանդուն պաշտպան և գրաքննության հակառակորդ էր։ Իրեն դրսևորել է որպես ժողովրդավարության տեսաբան, քննադատել է բուրժուական կարգերի արատները (ունեցվածքային անհավասարությունը, փողի պաշտամունքը, աշխատավորների ցածր կենսամակարդակը), որոնց հաղթահարման միջոցը համարել է հասարակական բարեփոխումների իրականացումը։ Նա հույս է տածել, որ կապիտալիստական ընկերություններին կփոխարինեն բանվորական կոոպերատիվները («բանվորական ընկերակցությունները»), պետության հասարակական-տնտեսական գործառույթները կբարեփոխվեն ու կուղղվեն ամբողջությամբ վերցրած հասարակության և մասնավորապես նրա նվազ պաշտպանված խավերի շահերի պաշտպանությանը, այդ թվում՝ համընդհանուր կրթության, լուսավորության ապահովմանը, արհմիությունները կստանան հասարակական-քաղաքական լայն իրավունքներ, ընդսմին՝ նաև գործադուլի իրավունք։ Միլը եղել է ստրկատիրության անհաշտ հակառակորդ, առաջարկել է, որ գաղութներին ավելի մեծ իրավունք ու հնարավորություն տրվի իրենց հուզող հարցերը լուծելու գործում։ Նա համարել է, որ բոլոր կանայք և տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ստրկական վիճակում են գտնվել ու գտնվում, ուստի հետևողականորեն պայքարել է կանանց ազատագրման, նրանց ընտրական իրավունքի ապահովման համար։

Կրոնական հայացքների տեսակետից Միլը ագնոստիկ էր և սկեպտիկ[22][23][24][25]։

Միլի ժամանակներում նրա վերոնշյալ հայացքներից շատերն արմատական էին համարվում, և դրա պատճառով նա մի քանի անգամ կալանավորվել է։ Նրա ազատականությունը (լիբերալիզմը) շատ առումներով կարելի է համարել ավելի հետևողական, քան, օրինակ, Ջոն Լոկինը, Շառլ Մոնտեսքյոյինը։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Տարեթիվը Աղբյուրը
"Two Letters on the Measure of Value" 1822 "The Traveller"
"Questions of Population" 1823 "Black Dwarf"
"War Expenditure" 1824 Westminster Review
"Quarterly Review – Political Economy" 1825 Westminster Review
"Review of Miss Martineau's Tales" 1830 Examiner
"The Spirit of the Age" 1831 Examiner
"Use and Abuse of Political Terms" 1832
"What is Poetry" 1833, 1859
"Rationale of Representation" 1835
"De Tocqueville on Democracy in America [i]" 1835
"State of Society In America" 1836
"Civilization" 1836
"Essay on Bentham" 1838
"Essay on Coleridge" 1840
"Essays On Government" 1840
"De Tocqueville on Democracy in America [ii]" 1840
A System of Logic 1843
Essays on Some Unsettled Questions of Political Economy 1844
"Claims of Labour" 1845 Edinburgh Review
The Principles of Political Economy: with some of their applications to social philosophy 1848
"The Negro Question" 1850 Fraser's Magazine
"Reform of the Civil Service" 1854
Dissertations and Discussions 1859
A Few Words on Non-intervention 1859
On Liberty 1859
Thoughts on Parliamentary Reform 1859
Considerations on Representative Government 1861
"Centralisation" 1862 Edinburgh Review
"The Contest in America" 1862 Harper's Magazine
Utilitarianism 1863
An Examination of Sir William Hamilton's Philosophy 1865
Auguste Comte and Positivism 1865
Inaugural Address at St. Andrews Concerning the value of culture 1867
"Speech In Favour of Capital Punishment"[26][27] 1868
England and Ireland 1868
"Thornton on Labour and its Claims" 1869 Fortnightly Review
The Subjection of Women 1869
Chapters and Speeches on the Irish Land Question 1870
Nature, the Utility of Religion, and Theism 1874
Autobiography 1873
Three Essays on Religion 1874
Socialism 1879 Belfords, Clarke & Co.
"Notes on N. W. Senior's Political Economy" 1945 Economica N.S. 12

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Милль Джон Стюарт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. CONOR.Sl
  7. (not translated to mul), (not translated to mul) Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
  8. Thouverez, Emile. 1908. Stuart Mill (4th ed.) Paris: Bloud & Cie. p. 23.
  9. John Stuart Mill (Stanford Encyclopedia of Philosophy)
  10. Macleod, Christopher (2017 թ․ նոյեմբերի 14). Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy. Metaphysics Research Lab, Stanford University – via Stanford Encyclopedia of Philosophy.
  11. «John Stuart Mill's On Liberty». victorianweb. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին. «On Liberty is a rational justification of the freedom of the individual in opposition to the claims of the state to impose unlimited control and is thus a defense of the rights of the individual against the state.»
  12. McManus, Matt (2021 թ․ մայիսի 30). «Was John Stuart Mill a Socialist?». Jacobin (magazine). Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  13. «Orator Hunt and the first suffrage petition 1832». UK Parliament.
  14. «John Stuart Mill and the 1866 petition». UK Parliament.
  15. Halevy, Elie (1966). The Growth of Philosophic Radicalism. Beacon Press. էջեր 282–284. ISBN 978-0191010200.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Cornell University Library Making of America Collection». collections.library.cornell.edu.
  17. Mill, John Stuart. Writings on India. Edited by John M. Robson, Martin Moir and Zawahir Moir. Toronto: University of Toronto Press; London: Routledge, c. 1990.
  18. |issue= 22991 |date=14 July 1865 |page=3528}}
  19. Capaldi, Nicholas. John Stuart Mill: A Biography. pp. 321—322, Cambridge, 2004, 0521620244.
  20. Аникин А. В. Глава 13. Вокруг Рикардо и после // Юность науки.
  21. Блауг М. 100 великих экономистов до Кейнса Արխիվացված 2015-07-03 Wayback Machine
  22. Editorial Notes(անգլ.) // Secular Review : newspaper. — 1885. — Т. 16. — С. 203.
  23. Linda C. Raeder Spirit of the Age // John Stuart Mill and the Religion of Humanity. — University of Missouri Press, 2002. — С. 65. — ISBN 978-0826263278
  24. Larsen, Timothy John Stuart Mill: A Secular Life. — Oxford University Press, 2018. — С. 14. — ISBN 9780198753155
  25. Larsen, Timothy. «A surprisingly religious John Stuart Mill».
  26. Hansard report of Commons Sitting: Capital Punishment Within Prisons Bill – [Bill 36.] Committee stage: HC Deb 21 April 1868 vol. 191 cc 1033–63 including Mill's speech Col. 1047–1055 Արխիվացված 30 Հունիս 2009 Wayback Machine
  27. His speech against the abolition of capital punishment was commented upon in an editorial in The Times, Wednesday, 22 April 1868; p. 8; Issue 26105; col E:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]