Օգյուստեն Լուի Կոշի
Օգյուստեն Լուի Կոշի (ֆր.՝ Augustin Louis Cauchy, օգոստոսի 21, 1789[1][2][3][…], Փարիզ[4] - մայիսի 23, 1857[1][5][6][…], Սո[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Մշակել է մաթեմատիկական անալիզի հիմքերը, և մեծ ավանդ ներդրել մաթեմատիկայի զանազան բնագավառներում՝ անալիզի, հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի և բազմաթիվ այլ։ Կոշին առաջինն էր, ով հիմնովին ապացուցեց մաթեմատիկական անալիզի առաջին թեորեմները: Որպես լուրջ մաթեմատիկոս, Կոշիի աշխատանքը` ծավալալվելով մաթեմատիկայի ու մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում, մեծ հետք է թողել ժամանակակից մաթեմատիկոսների ու գիտնականների վրա:
Կոշիի անունով ավելի շատ հասկացություններ ու թեորեմներ են անվանվել, քան ցանկացած ուրիշ մաթեմատիկոսի: Միայն առաձգականության տեսությունում Կոշիի անվամբ կա տասնվեց հասկացություն ու թեորեմ: Հեղինակել է հինգ ամբողջական դասագիրք ու մոտ ութ հարյուր հետազոտական հոդված:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոշին Լուի Ֆրանսուա Կոշիի(1760-1848) ու Մարի Մադելին Դեսետղի որդին էր: Ուներ երկու եղբայր` Ալեքանդր Լորեն Կոշին(1792-1857) ու Օյգեն Ֆրանսուա Կոշին(1802-1877), ով նույնպես մի քանի մաթեմատիկական աշխատանքներ է հրապարակել:
Կոշին ամուսնացել է Ալուա դը Բուրի` իր հրատարակչի մոտիկ բարեկամուհու հետ 1818 թվականին: Նրանք ունենում են երկու դուստր` Մարի Ֆրանսուա Ալիսա ու Մարի Մաթիլդան:
Կոշիի հայրը կորցնում է իր բարձր սպայի պաշտոնը Ֆրանսիական հեղափոխության պատճառով, Օգյուստեն Լուիի ծննդից մի ամիս առաջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Коши Огюстен Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Grattan-Guinness I. Bolzano, Cauchy and the new analysis in the early 19. century // Arch. Hist. Exact Sci. — Springer-Verlag, 1970. — Vol. 6. — P. 372–400. — ISSN 0003-9519; 1432-0657
- ↑ http://www.pourlemerite.org/peace/peace.php
|
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1789 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 23 մահեր
- 1857 մահեր
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Դասագրքերի հեղինակներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ