Վիտալիզմ
Վիտալիզմը ուսմունք է, համաձայն որի կենդանի օրգանիզմները արմատապես տարբերվում են անկենդան առարկաներից, քանի որ նրանք պարունակում են որոշակի ոչ ֆիզիկական տարրեր կամ առաջնորդվում են տարբեր սկզբունքներով ի տարբերություն անկենդան առարկաների[1]։ Այն դեպքում, երբ վիտալիզմը պարզորեն անդրադառնում է էական սկզբունքին, այդ տարրը հաճախ նկարագրվում է որպես "էական կայծ", "էներգիա" կամ "եռանդուն կարևորություն", որը որոշները հավասարացնում են հոգուն։ Վիտալիզմը, չնայած որ այժմ մերժվում է հիմնական գիտական ճյուղերի կողմից, երկար տարիների պատմություն ունի բժշկական փիլիսոփայության մեջ. մի շարք ավանդական բուժման փորձեր առաջ են քաշում այն վարկածը, որ հիվանդությունը առաջանում է էական ուժերում որոշ անկայունությունների պատճառով[2]։ Հիպոկրատի կողմից հիմնած արևմտյան ավանդույթներում այս կենսական ուժերը ասոցացվում են չորս խառնվածքների և տրամադրությունների հետ. արևելյան ավանդույթները առաջ են քաշել անկայություն կամ քիի արգելափակում (կամ պրանա)։
Փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն հասկացությունը, որ մարմնական գործընթացները կատարվում են ի շնորհիվ վիտալիստական սկզբունքի՝ գոյություն ունենալով կենդանի արարածների մեջ, խոր արմատներ ունի (համենայն դեպս ձգվում է մինչև Եգիպտոս)[3]։ Հունական փիլիսոփայության մեջ, Միլեզյան դպրոցը առաջարկել է բնական բացատրություններ, որոնք բխում են մատերիալիզմից և մեխանիզմից։ Այնուամենայնիվ, Լուկրետուսի ժամանակ այս տեսակետը համալրվել է, իսկ ստոիկ ֆիզիկայում հոգին հանձն է առնում խորհրդանշանների դերը։ Գալենը կարծում էր, որ թոքերը հոգին քաշում են օդից, որը արյունը հաղորդում է մարմնի միջոցով[4]։ Պլատոնի հավերժական և փոփոխական ձևերը, որոնք անհաջող կերպով ներկայացվել են մատերիայում աստվածային Արտիզանի կողմից հակադրվում է տարբեր մեխանիկական Վոլտանշաունգեն, որոնցից ատոմիզմը, համենայն դեպս մինչև 4-րդ դարը, ամենաակնառուն էր... Այս բանավեճը շարունակվել է ամբողջ հին աշխարհում։ Ատոմիստիկ մեխանիզմը "հարված ստացավ ձեռքին" Էպիկուրուսի կողմից...մինչդեռ Ստոիկները որդեգրեցին աստվածային թելեոլոգիան... Ընտրությունը հեշտ էր. ցույց տալ, թե ինչպես է համակարգված, կանոնավոր աշխարհը ծագել անուղղորդված գործընթացներից կամ բանականություն մտցնել համակարգում[5]։ -Հանկինսոն, "Պատճառ և բացատրություն հին հունական մտածելակերպում" (1997)
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում միջնադարյան ֆիզիկան փոխազդվել է հոգու գաղափարից՝ ավելի ուշ ձևավորելով եթերային ուսմունքները։ 17-րդ դարում ժամանակակից գիտությունը արձագանքել է Նյուտոնի գործողություններին հեռավորության վրա և վիտալիստական ուսմունքներով դեկարտյան դուալիզմի մեխանիզմին. քիմիական վերափոխումները, որոնք իրականացվել են անկենդան սուբստանցիաների միջոցով, հակադարձելի են, այսպես կոչված "օրգանական" մատերիան մշտական ձևափոխվել է քիմիական փոփոխությունների պատճառով։ 19-րդ դարի ժամանակակից քիմիայի նախահայրերից մեկը՝ Ջոնս Ջակոբ Բերզելիուսը պնդում էր, որ կարգավորող ուժը պետք է գոյություն ունենա կենդանի նյութի մեջ, որպեսզի շարունակի իր գործընթացները[6]։ Վիտալիստ քիմիկոսները կանխատեսումներ էին անում, որ օրգանական նյութերը չեն կարող սինթեզվել ոչ օրգանական բաղադրիչներից, սակայն 1828 թվականին Ֆրեդերիխ Վոհլերը սինթեզեց ուրեան ոչ օրգանական բաղադրիչներից[7]։ Այնուամենայնիվ, ժամանակակից կարծիքները կողմնակից չեն այն կարծիքի հետ, համաձայն որի վիտալիզմը "մահացավ" այն ժամանակ, երբ Վոհլմերը ստեղծեց ուրեան։ Վոհլերյան միֆը, ինչպես այն կոչեց գիտության պատմաբան Պիտեր Ռամբերգը, ծագել է քիմիայի հայտնի պատմությունից, որը հրատարակվել է 1931 թվականին՝ հերքելով պատմական ճշգրտության բոլոր կեղծիքները, Վոհլերին դարձրեց խաչակիր, ով փորձ կատարեց այն փորձից հետո, երբ սինթեզել էր բնական արգասիքը, որը ժխտեց վիտալիզմը և բարձրացրեց անտեղյակության քողը, մինչև մի առավոտ հրաշք տեղի ունեցավ[8][9][10]։ Ավելի ուշ կատարված հայտնագործությունները շարունակում էին խուսափել կարևոր կենսական ուժի առկայության անհրաժեշտությունից։ Վիտալիզմը այլևս փիլիսոփայորեն և գիտականորեն գործուն չէ և երբեմն կիրառվում է որպես հանդիմանական ածական[11]։ Էռնստ Մայրը (ժամանակակից էվոլյուցիոն սինթեզի համահիմնադիր և վիտալիզմի քննադատ ) գրել է, ՝ "Հակապատմական կլիներ զվարճալի վիտալիստների հանդեպ։ Երբ կարդում ես վիտալիստ առաջատարներից մեկի՝ Դրիշի աշխատություններից, հարկադրված ես համաձայնում այն մտքի հետ, որ կենսաբանական մի շարք հիմունքային խնդիրներ պարզապս չեն լուծվում փիլիսոփայության միջոցով, ինչպես որ Դեսկարտեսինն է, որտեղ օրգանիզմը պարզապես համարվում է մեքենա...Վիտալիստներին քննադատելու տրամաբանությունը անսխալական է"[12]։}} Վերջին 15 տարիների ընթացքում վիտալիզմը դարձել է այնքան անվայելուչ հավատ, որ ոչ մի կենսաբան, եթե կենդանի լիներ, չէր ցանկանա դասակարգվել որպես վիտալիստ։ Լուի Պաստյո, անմիջապես իր ինքնաբուխ սերնդի հերքումից հետո, իրականացրեց տարբեր փորձեր, որը նրա կարծիքով աջակցում էր վիտալիզմին։ Բեշտելի համաձայն, Պաստյոն ֆերմենտացիան համալրեց ավելի ընդհանուր ծրագրերի շարքերը՝ նկարագրելով հատուկ փոխազդեցություններ, որոնք միայն հանդիպում են կենդանի օրգանիզմներում։ Սա համարվում է էականորեն կենսական երևույթ։ 1858 թվականին, Պաստյոն ցույց է տալիս, որ ֆերմենտացիա առաջանում է այն դեպքում, երբ կենդանի բջիջները ներկայացված են և որ այն առաջանում է միայն թթվածնի պակասի դեպքում։ Նա այդպիսով ֆերմենտացիան նկարագրում էր, որպես "կյանք առանց օդի"։ Մերժելով Բերզելիուսի, Լիբիգի, Տրաուբի և այլոց պնդումները, որ ֆերմենտացիան առաջանում է քիմիական ազդակներից կամ բջիջների մեջ առկա կատալիզատորներից և նա եզրափակում է, որ ֆերմենտացիան կենսական գործընթաց է[13]։ Այլ վիտալիստների թվում են նաև անգլիացի անատոմիստ Ֆրանսիս Գլիսսոնը(1597–1677) և իտալացի բժիշկ Մարսելլո Մալպիյին(1628–1694)[14]։ Կասպար Ֆրիդրիխ Վուլֆֆը (1733–1794) համարվում է էպիգենետիկ նկարագրական էմբրիոլոգիայի նախահայրը. նա նշում է այն կետը, երբ սաղմնային զարգացումը նկարագրվում էր բջիջների տարածման տեսանկյունից։ "Սերնդի տեսությունում" (Theoria Generationis) (1759) նա փորձում է նկարագրել օրգանիզմի առաջացումը "էականի" գործընթացի միջոցով ("vis essentialis"), կազմակերպված, բազմակազմական ուժ, և հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են էպիգենեսին, համարվում են վիտալիստներ։ Կարլ Ռեյչենբախը ավելի ուշ ստեղծեց Օդիկ ուժի տեսությունը (կյանքի էներգիայի ձև)։ Յոհան Ֆրիդրիխ Բլումենբախը 1781 թվականին հիմնեց էպիգենեսիսը, որպես կյանքի գիտություններում մտքի մոդել՝ հրատարակելով "Über den Bildungstrieb und das Zeugungsgeschäfte"-ը։ Բլումենբախը քաղցրահամ ջրից առանձնացրեր պոլիպները և հաստատեց, որ առանձին մասերը կարող են վերականգնվել։ Նա ենթադրեց կենդանի մատերիայում "ձևավորող ընթացքի" առկայությունը։ Սակայն նա նշեց, որ այս անվանումը ինքնին ոչինչ չի ասում։ Այն միայն ծառայում է բնութագրելու համար հատկանշական ուժը, որը ձևավորվում է մեխանիկական սկզբունքի և փոփոխության ենթարկվածի համակցության միջոցով։ 18-րդ դարի սկզբում բժիշկներ Մարի Ֆրանսուա Խավիեր Բիշատը և Ջոն Հանթերը ճանաչեցին կենդանի սկզբունքը ի հավելումն մեխանիկայի։ 1833-ից 1844 թվականների ընթացքում Յոհաննես Պիտեր Մյուլլերը գիրք է գրում ֆիզիոլոգիայի վերաբերյալ, որը անվանում է "Ֆիզիոլոգիայի վերաբերյալ տեղեկատու" (Handbuch der Physiologie), որը դարձավ առաջնակարգ ձեռնարկ տվյալ բնագավառում 19-րդ դարում։ Գրքում երևում էր Մյուլլերի վիտալիզմին ցուցաբերած նվիրվածությունը. նա հարցականի տակ դրեց այն փաստը, թե ինչու է օրգանականը տարբերվում անօրգանականից, այնուհետև քիմիական վերլուծություններ արեց արյան և ավիշի վերաբերյալ։ Նա մանրամասնորեն նկարագրում է շրջանառության, ավշային, շնչառական, մարսողական, էնդոկրին, նյարդային և զգայական համակարգերը, որը կատարում է մի շարք կենդանիների միջոցով, բայց բացատրում է, որ հոգու առկայությունը յուրաքանչյուր օրգանիզմ դարձնում է անքակտելի ամբողջություն։ Նա նաև պնդում է, որ լույսի և ձայնի վարքագծային տատանումները ցույց են տալիս, որ կենդանի օրգանիզմները պարունակում են կյանքի էներգիա, որի դեպքում ֆիզիկական օրենքները երբեք չեն կարող ամբողջովին հաշվի առնվել[15]։ Հանս Դրիշը (1867–1941) իր փորձերը մեկնաբանում էր ցույց տալով, որ կյանքը չի առաջնորդվում ֆիզիկական-քիմիական օրենքներով[16]։ Նրա հիմնական պնդումը այն էր, որ երբ բաժանվում է սաղմը իր առաջին կամ երկրորդ բաժանումից հետ, նրա ամեն մասը դառնում է ամբողջական դեռահաս մասնիկ։ Մյուս վիտալիստներից են Յոհհանես Ռեյնքը և Օսկար Հերթվիգը։ Ռեյնքը կիրառեց նեովիտալիզմ եզրը՝ նկարագրելու համար իր աշխատանքը։ Նա պնդում էր, որ այն ի վերջո պետք է հաստատվի փորձարկումների միջոցով։ Ռեյնքի աշխատանքը ազդեցություն ունեցավ Կարլ Ջունգի վրա[17]։ Ջոն Սկոտ Հալդենը իր կարիերայի սկզբնական շրջանում կենսաբանության մեջ մտցրեց հակամեխանիստ մոտեցումը և իդեալիստ փիլիսոփայությունը։ Հալդենը իր աշխատանքը համարում էր իր հավատի արդարացում.թեոլոգիան կենսաբանության մեջ էական գաղափար էր։ Նրա տեսակետները հայտնի դարձան իր առաջին գրքի լույս տեսնելուց հետո ("Մեխանիզմ, կյանք և անհատականություն", 1913 թվական)[18]։ Հալդենը պնդումներ է փոխ առել վիտալիստներից՝ կիրառելու մեխանիզմի դեմ. սակայն նա վիտալիստ չէր։ Հալդենը օրգանիզմը համարում էր կենսաբանության հիմք։
Էմերգենտիզմի հետ կապը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից գիտության որոշ ասպեկտներ կապված են էմերգենտ գործընթացների հետ[19][20]։ Սա հնարավոր է, քանի որ բաղադրիչների հատկանիշները ամբողջովին հասկանալի չեն կամ քանի որ անհատական բաղադրիչների միջև եղած փոխազդեցությունները նույնպես կարևոր են համակարգի վարքագծի համար։ Արդյոք էմերգենտ համակարգի հատկանիշները պետք է խմբավորվեն ավանդական վիտալիստական գաղափարների համաձայն սեմանտիկ տարաձայնությունների հարց է[21]։ Էմմեխե և այլք (1998) հաստատում է, որ գոյություն ունի շատ կարևոր տարբերություն վիտալիստների և էմերգենտիստների միջև. վիտալիստական ստեղծարար ուժերը համապատասխան են միայն օրգանական նյութերում և ոչ անօրգանական նյութերում։ Էմերգենսը նոր հատկանիշների ստեղծումն է՝ անկախ նյութի ներառումից։ Էքստրա-ֆիզիկական կենսականի ենթադրությունը, ինչպես արտահայտված է վիտալիզմի մի շարք ձևերում, սովորաբար կատարվում է որևէ իրական բացատրական ուժի համաձայն։
Հիպնոտիզմ (Մեզմերիզմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարի հայտնի վիտալիստական տեսություն է "animal magnetism"-ը (Ֆրանզ Անտոն Մեզմեր (1734–1815))։ Այնուամենայնիվ անգլերեն լեզվում animal magnetism-ի կիրառումը թարգմանելով Մեզմերի magnétisme animal-ի կարող է սխալ լինել՝ 3 պատճառով՝ Մեզմերը իր եզրը ընտրել է, որպեսզի հստակորեն տարբերակի մագնիսական ուժի իր տարբերակը այդ ժամանակ գոյություն ունեցող անօրգանական մագնետիզմից, տիեզերական մագնետիզմից և մոլորակային մագնետիզմից։ Մեզմերը կարծում էր, որ այս որոշակի ուժը ներհատուկ է մարդկային և կենդանական մարմիններին։ Մեզմերը ընտրել է "animal" բառը իր արմատային նշանակության համար (լատին․՝ animus նշանակում է շունչ)՝ մասնավորապես իր ուժը բացատրելու որպես մի որակ, որը պատկանում է բոլոր շնչավոր արարածներին։ Մեզմերի գաղափարները այնքան ազդեցիկ դարձան, որ Ֆրանսիայի թագավոր Լուի 16-րդը երկու հանձնաժողով նշանակեց մեզմերիզմը քննարկելու համար։ Մեկը վարում էր Ժոզեֆ- Իգնաս Գիլլոտինը, մյուսը՝ Բենջամին Ֆրանկլինը (ներառյալ Բեյլին և Լեվոզիերը)։ Հանձնաժողովի անդամները լսեցին մեզմերիկ տեսության մասին և տեսան, թե ինչպես նրա հիվանդները ընկան նոպայի և տրանսի մեջ։ Լեվոզիերի տանը ջրի սովորական բաժակ դրվեց "զգայուն" կնոջ առաջ. 4-րդը ցնցումներ առաջացրեց, սակայն նա հանգիստ խմեց 5-րդի հիպնոսացրած պարունակությունը, այն համարելով մաքուր ջուր։ Հանձնաժողովի անդամները եզրակացրեցին, որ հեղուկը առանց պատկերացման անզոր է, իսկ պատկերացումը առանց հեղուկի կարող է հեղուկի էֆեկտ առաջացնել[22]։
Լրացուցիչ և այլընտրանքային բժշկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ և այլընտրանքային բժշկության ազգային կենտրոնը դասակարգում է լրացուցիչ և այլընտրանքային բժշկության տեսությունները 5 կատեգորիաների կամ բնագավառերի.[23]
- այլընտրանքային բժշկական համակարգ կամ տեսության և փորձի ամբողջական համակարգ
- միտք-մարմին միջամտություններ կամ մեթոդներ, որոնք նախագծված են հեշտացնելու մտքի էֆֆեկտը մարմնական գործընթացների և ախտանշանների դեպքում
- կենսաբանորեն հիմնված համակարգեր, ներառյալ հերբալիզմ
- մանիպուլյատիվ և մարմնականորեն հիմնավորված մեթոդներ, ինչպիսին են հիրոպրակտիկան և մերսման թերապիա և
- էներգիայի թերապիան
Թերապիաները, որոնք շարունակում են լինել մեծապես սերտորեն կապված վիտալիզմին բիոէներգիական բժշկություններ են, որոնք մտնում են էներգիայի թերապիայի կատեգորիայի մեջ։ Այս ճյուղը բաժանվում է բիոէլեկտրամագնիսական բժշկության և բիոդաշտային թերապիաների։ Բիոդաշտային թերապիաները, համեմատած բիոէներգիական բժշկության հետ, ունեն ավելի ուժեղ նույնականություն վիտալիզմի հետ։ Բիոդաշտայիան թերապիաների օրինակ է թերապևտիկ հպումներ, Ռեյկի, արտաքին քի, չաքրա բուժում և ՇԵՆ թերապիա[24]։ Բիոդաշտային թերապիաները բժշկական գործընթացներ են, որի ընթացքում հիվանդի "նուրբ էներգիայի" դաշտը շահարկվում է բիոդաշտային թերապևտների կողմից։ Նուրբ էներգիան գոյություն է ունենում էլեկտրոմագնիսական էներգիայից դուրս, որը արտադրվում է սրտի և ուղեղի կողմից։ Բեվերլի Ռուբիկը նկարագրում է բիոդաշտը որպես համակարգված, դինամիկ, չափազանց թույլ էլեկտրոմագնիսական դաշտ մարդկային մարմնի ներսում և շուրջը...
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտալիզմը երբեմն քննադատվել է որպես հարցում՝ անուն հնարելու միջոցով։ Մոլյերը այս սոփեստությունը ծաղրել է "Երևակայական սխալ" գրքում(Le Malade imaginaire), որտեղ մի հեքիմ պատասխանում է այն հարցին, թե ինչու է ափիոնը քնացնում՝ "իր քննաբեր հատկության պատճառով"[25]։ Թոմաս Հենրի Հուքսլեյը վիտալիզմը համեմատել է այն պնդման հետ, որ ջուրը այն է, ինչ որ կա իր ջրային հատկության շնորհիվ[26]։ Մյուս քննադատությունը այն է, որ վիտալիստները թերացել են բացառել մեխանիստական բացատրությունները։ Սա ավելի շուտ ակնառու է դառնում, երբ հետադարձ հայացք ենք գցում օրգանական քիմիայի և զարգացող կենսաբանության վրա, սակայն այս քննադատությունը ունի համենայնդեպս մեկ դարյա պատմություն։ 1912 թվականին Ժակես Լոեբը հրապարակեց շրջադարձային աշխատանք՝ "Կյանքի վերաբերյալ մեխանիստական գաղափար"։ Նա նկարագրում է փորձեր, թե ինչպես է ջրային փոքրիկ կենդանին կապված իր հոր հետ, ինչպես Բերտրան Ռուսսելն է ասում։ Նա նաև առաջարկում է տվյալ խնդիրը.
...մենք պետք է կամ հաջողություն ունենանք՝ ստեղծելով կենդանի մատերիա արհեստական ձևով, կամ մենք պետք է պատճառներ գտնենք, թե ինչու է այն անհնար։ Նա վիտալիզմի վերաբերյալ արտահայտվում է ավելի հստակորեն. Հետևաբար անհիմն է շարունակել այն տեսակետը, որ ի հավելումն օքսիդացման արագացմանը անհատի կյանքի սկիզբը որոշվում է ձվաբջիջում մետաֆիզիկական կյանքի սկզբունքի մուտ գործելու միջոցով։ Իսկ մահը որոշվում է օքսիդացման դադարեցումից բացի մարմնից այս սկզբունքի հեռանալով։ Ջրի գոլորշացման դեպքում մենք բավարարվում ենք այն բացատրությամբ, որ տրվում է գազերի կինետիկ տեսության կողմից։ Բեշտելը և Ռիչարդսոնը պնդում են, որ այսօր վիտալիզմը հաճախ ներկայացվում է որպես անսխալական և ուստի՝ կործանարար մետաֆիզիկական դրույթ։ Մի շարք գիտնականների համար, "վիտալիստ" տեսությունները գոհացուցիչ չէին։ 1967 թվականին Ֆրանսիս Կրիկը, որը համարվում է ԴՆԹ-ի կառուցվածքի համահիմնադիր, ասում է, որ ձեզանից յուրաքանչյուրի համար, ով վիտալիստ է՝ ինչ որ մտածում էիք երեկ, և մտածում եք այսօր, խարդախները կհավատան վաղը[27]։ Մինչ մի շարք վիտալիստիկ տեսություններ փաստորեն կեղծվել են, մասնավորապես մեզմերիզմը, չփորձարկած և անփորձարկելի տեսությունների կեղծ գիտական պահպանումը շարունակվում է մինչ այժմ։ Ալան Սոկալը հրատարակել է մեծապես ընդունված վերլուծություններ, որոնք լայնորեն ընդունվում են հոգևոր բուժման գիտական տեսությունների պրոֆեսիոնալ բուժքույրերի շրջանակներում։ Մեթոդների կիրառությունը, որը կոչվում է թերապևտիկ հպում, հատկապես վերանայվել է Սոկալի կողմից, ով եզրակացրել է, որ գրեթե բոլոր կեղծ գիտական համակարգերը, որոնք պետք է քննարկվեն այս ակնարկում, հիմնված են փիլիսոփայորեն վիտալիզմի վրա և ավելացրել է, որ հիմնական գիտությունը հերքել է վիտալիզմը 1930-ականներից սկսած՝ լավ պատճառների առատության պատճառով, որոնք միայն ավելի են ամրապնդվում ժամանակի հետ։ Դանիել Դեննեթթը իր "Տարբեր տեսակի մտածելակերպեր" գրքում գրում է, "Դուալիզմը...և Վիտալիզմը (տեսակետ, համաձայն որի կենդանի արարածները պարունակում են որոշակի հատուկ ֆիզիկական, սակայն հավասարապես խորհրդավոր նյութեղեն) հավասարացվել են պատմական աղբի կույտին...", (Գլուխ 2)[28]։ Վիկտոր Ստենջերը ասում է, որ բիոէներգետիկա տերմինը բիոքիմիայում կիրառվում է՝ նշանակելու համար էներգիայի հեշտությամբ չափելի փոխանակումներ օրգանիզմների շրջանակում և միջև և շրջակա միջավայրում, որը առաջանում է նորմալ ֆիզիկական և քիմիական գործընթացների միջոցով[29]։ Սա, այնուամենայնիվ, այն չէ, ինչ որ նոր վիտալիստներն են մտածում։ Նրանք բիոէներգետիկ դաշտը պատկերացնում են որպես ամբողջական կենդանի ուժ, որը ընկած է ռեդուկցիոնիստական ֆիզիկայից և քիմիայից դուրս[30]։ Այս դաշտը երբեմն բացատրվում է որպես էլեկտրոմագնիսական, չնայած որ որոշ կողմնակիցներ շփոթեցնող բողոքներ են ներկայացնում քվանտային ֆիզիկայի վերաբերյալ։ Ջոանն Ստեֆանատոսը ասում է, որ էներգիայի բժշկության սկզբունքները ծագում են քվանտային ֆիզիկայից[31]։ Ստենջերը մի քանի տարբեր բացատրություններ է առաջարկում այն հարցի շուրջ, թե ինչու է պատճառների այս շարքը սխալ տեղ դրվում։ Նա ասում է, որ էներգիան գոյություն է ունենում վերացական փաթեթներում, որոնք կոչվում են քվանտներ։ Էներգիական դաշտերը բաղկացած են իրենց բաղադրիչ մասերից և այսպիսով գոյություն ունեն, երբ կա քվանտ։ Ուստի էներգիական դաշտերը ամբողջական չեն, ավելի շուտ համակարգի որոշակի մասեր են, որոնք պետք է ենթարկվեն ֆիզիկայի օրենքներին։ Սա նաև նշանակում է, որ էներգետիկ դաշտերը ակնթարթային չեն։ Քվանտային ֆիզիկայի այս փաստերը սահմանափակումներ են դնում անսահմանափակ, շարունակական դաշտերի վրա, որոնք կիրառվում են որոշ թեորիստների կողմից նկարագրելու համար այսպես կոչված "մարդկային էներգիայի դաշտերը"[32]։ Ստենջերը շարունակում է բացատրել, որ էլեկտրոմագնիսական ուժերի էֆֆեկտները չափվում է ֆիզիկոսների կողմից հնարավորինս ճշգրիտ։ Վիտալիստիկ մտածելակերպը նաև նույնականացվում է երեխաների պարզունակ կենսաբանական տեսությունների հետ. Վերջերս կատարված փորձարարական արդյունքները ցույց են տալիս, որ նախադպրոցականների մեծամասնությունը միտված է ընտրելու վիտալիստիկ բացատրությունները որպես առավել ճշմարտանման։ Վիտալիզմը, միջանկյալ պատճառականության մյուս ձևերի հետ, բաղկացած է յուրօրինակ պատճառական միջոցներից պարզունակ կենսաբանության համար՝ որպես մտքի արմատական դոմեյն[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BECHTEL, WILLIAM and ROBERT C. RICHARDSON (1998). Vitalism. In E. Craig (Ed.), Routledge Encyclopedia of Philosophy. London: Routledge. Vitalism
- ↑ A Cultural History of Medical Vitalism in Enlightenment Montpellier - Elizabeth Ann Williams - Google Books
- ↑ Jidenu, Paulin (1996) African Philosophy, 2nd Ed. Indiana University Press, ISBN 0-253-21096-8, p.16.
- ↑ Charles Birch, John B. Cobb, The Liberation of Life: From the Cell to the Community, 1985, p. 75
- ↑ Hankinson, R. J. (1997). Cause and Explanation in Ancient Greek Thought. Oxford University Press. էջ 125. ISBN 978-0-19-924656-4.
- ↑ Andrew Ede (2007), The Rise and Decline of Colloid Science in North America, 1900–1935: The Neglected Dimension, p. 23
- ↑ Vitalism and Synthesis of Urea
- ↑ The Real Death of Vitalism: Implications of the Wöhler Myth
- ↑ cited by Schummer J, op cit
- ↑ n 1845, Adolph Kolbe succeeded in making acetic acid from inorganic compounds, and in the 1850s, Marcellin Berthelot repeated this feat for numerous organic compounds. In retrospect, Wöhler's work was the beginning of the end of Berzelius's vitalist hypothesis, but only in retrospect, as Ramberg had shown.
- ↑ "Other writers (eg, Peterfreund, 1971) simply use the term vitalism as a pejorative label." in Galatzer-Levy, RM (1976) Psychic Energy, A Historical Perspective Ann Psychoanal 4:41–61 [1]
- ↑ Mayr E (2002) The Walter Arndt Lecture: The Autonomy of Biology, adapted for the internet, on [2] Արխիվացված 2006-09-26 Wayback Machine
- ↑ Vitalism. Bechtel W, Richardson RC (1998). Routledge Encyclopedia of Philosophy. E. Craig (Ed.), London: Routledge.
- ↑ Charles Birch, John B. Cobb, The Liberation of Life: From the Cell to the Community, 1985, pp. 76–78
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Developmental Biology 8e Online: A Selective History of Induction». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Jung's Concept of Die Dominanten (The Dominants) Online
- ↑ Peter J. Bowler, Reconciling science and religion: the debate in early-twentieth-century Britain, 2001, pp. 168–169
- ↑ Schultz, SG (1998). «A century of (epithelial) transport physiology: from vitalism to molecular cloning». The American journal of physiology. 274 (1 Pt 1): C13–23. PMID 9458708.
- ↑ Gilbert, SF; Sarkar, S (2000). «Embracing complexity: organicism for the 21st century». Developmental Dynamics. 219 (1): 1–9. doi:10.1002/1097-0177(2000)9999:9999<::AID-DVDY1036>3.0.CO;2-A. PMID 10974666.
- ↑ see "Emergent Properties" in the Stanford Encyclopedia of Philosophy. online at Stanford University for explicit discussion; briefly, some philosophers see emergentism as midway between traditional spiritual vitalism and mechanistic reductionism; others argue that, structurally, emergentism is equivalent to vitalism. See also Emmeche C (2001) Does a robot have an Umwelt? Semiotica 134: 653–693 [3] Արխիվացված 2012-12-17 Wayback Machine
- ↑ Best, M; Neuhauser, D; Slavin, L (2003). «Evaluating Mesmerism, Paris, 1784: the controversy over the blinded placebo controlled trials has not stopped». Quality & safety in health care. 12 (3): 232–3. doi:10.1136/qhc.12.3.232. PMC 1743715. PMID 12792017.
- ↑ «Complementary and Alternative Medicine – U.S. National Library of Medicine Collection Development Manual». Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
- ↑ Rubik, Bioenergetic Medicines, American Medical Student Association Foundation, viewed 28 November 2006, [4] Արխիվացված 2006-02-14 Wayback Machine
- ↑ Mihi a docto doctore / Demandatur causam et rationem quare / Opium facit dormire. / A quoi respondeo, / Quia est in eo / Vertus dormitiva, / Cujus est natura / Sensus assoupire. Le Malade imaginaire, (French Wikisource)
- ↑ The Physical Basis of Life, Pall Mall Gazette, 1869
- ↑ Crick F (1967) Of Molecules and Men; Great Minds Series Prometheus Books 2004, reviewed here Արխիվացված 2011-06-07 Wayback Machine. Crick's remark is cited and discussed in: Hein H (2004) Molecular biology vs. organicism: The enduring dispute between mechanism and vitalism.(չաշխատող հղում) Synthese 20:238–253, who describes Crick's remark as "raising spectral red herrings".
- ↑ Dennett, Daniel C., 1996, Kinds of Minds: Toward an Understanding of Consciousness, BasicBooks.
- ↑ «Victor J. Stenger's site». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Stenger, Victor J. (Spring–Summer 1999). «The Physics of 'Alternative Medicine': Bioenergetic Fields». The Scientific Review of Alternative Medicine. 3 (1). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Stefanatos, J. 1997, 'Introduction to Bioenergetic Medicine', Shoen, A.M and S.G. Wynn, Complementary and Alternative Veterinary Medicine: Principles and Practices, Mosby-Yearbook, Chicago.
- ↑ Biley, Francis, C. 2005, Unitary Health Care: Martha Rogers' Science of Unitary Human Beings, University of Wales College of Medicine, viewed 30 November 2006, [5] Արխիվացված 2006-12-05 Wayback Machine
- ↑ Inagaki, K; Hatano, G (2004). «'Vitalistic causality in young children's naive biology.'». Trends Cogn Sci. 8 (8): 356–62. doi:10.1016/j.tics.2004.06.004. PMID 15335462.