Jump to content

Դուալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուալիզմ (լատիներեն «դուո»-երկու բառից) տերմին, (Dualism -philosophy of mind)) ըստ որի աշխարհն ունի 2 իրարից անկախ հիմք՝ նյութական և հոգևոր։ Դրանցից ոչ մեկը մյուսից չի առաջացել։ Դուալիստ է, օրինակ, 17-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռենե Դեկարտը, ըստ որի աշխարհը բաղկացած է նյութական և հոգևոր սուբստանցներից (լատիներեն «սուբստանց» նշանակում է հիմք)։ Բնությունը իր բուսական ու կենդանական աշխարհով նյութական է, իսկ մարդը՝ ոչ, որովհետև նա մարմնի և հոգու միասնություն է։ Ներկայումս փիլիսոփայական դուալիզմը տարածված չէ։

Դուալիզմը կրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոլոգիայում ՝(«теология») դուալիզմը[1] որակավորվում է որպես երկակիություն կամ դիտեիզմ, այսինքն գոյություն ունեն իրար հետ հակամարտող երկու աստվածներ։ Օրինակ նրանցից մեկը կարող է չար, իսկ մյուսը բարի լինել, մեկը հսկում է հավասարակշռությունը, իսկ հաջորդը քաոսի պաշտպանն է։

Կրոնում դիտեիզմը կամ բիտեիզմի առկայությունը անպայման ենթադրում է, որ այն միաժամանակ չի կարող պարունակել պոնիստական տարրեր։ Օրինակ դուալինյան կրոնի վառ ներկայացուցիչներից՝ զորոաստիզմը, որի մեջ ամփոփվում են նաև մոնիստական ճյուղեր։

Դուանիզմի օրինակ` Ին-Յան սիմվոլը

Դուալիզմը արևելքի հորինվածքներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի դուալիստականությունը իրենից ներկայացնում է փոխկապակցված երկու բևեռների առկայություն, որոնք կանգնած են տիեզերքի կերտման հիմքում (լույսի և մթության, բարու և չարի և այլն)։ Դրանցից ամենահայտնին «Ին-Յան» («инь-ян») սիմվոլն է։

Հակառակությունների մասին պատկերներ շատ այլ մոգական սիմվոլներ նույնպես ունեն, սակայն բոլորի էությունը նույնն է՝ լույսը՝ Ինը և խավարը՝ Յանը, հաջորդելով միմյանց միշտ վերադառնում են և գրավում այն ինչ չինացիները անվանում են «Տասը հազար նյութեր», այսինքն ստեղծված աշխարհը։

Մարմնի և հոգու Դուալիզմը, ըստ Ռենե Դեկարտի

Դուալիզմը Փիլիսոփայության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուալիզմը՝ փիլիսոփայական գիտություն է, որը բնոշվում է իդեալականի և թանձրացականի հավասարակշռությամբ, սակայն չի ընդունում դրանց հարաբերականությունը։

Հնագույն տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության մեջ մարմնի և հոգու դուալիզմը՝ տեսակետ, աշխարհայացք է, ըստ որի՝ գիտակցությունը և թանձրացականը (մատերիան,նյութականը) իրենցից ներկայացնում են երկու փոխմիարժեք, իրար լրացնող և իմաստահավասար սուբստանցիաներ, էություններ։ Այս տեսակետերի հիմնադիրներն են համարվում Արիստոտելը և Դեկարտը։ Սրանք դուալիզմի դասական ձևերն են։ Առարկայականը և իդեալականը տարբերակվում են իրենց ֆունդամենտալ հատկություններով։ Մատերիալ ձևերը ունեն հիմնված ձև, կայուն տեղ են զբաղեցնում տարածության մեջ, իսկ իդեալականացվածները՝ հոգեկանները՝ սուբյեկտիվ և փոփոխական են։

Դուալիզմի մյուս ճյուղերից՝ հատկանիշների դուալիզմն է։ Համաձայն այս տեսակետի գոյություն չունի հոգեկան անփոփոխ էություն, սակայն մարդու ուղեղը՝ որպես թանձրացական արաարչություն, ունի յուրահատուկ հատկանիշներ, որոնք տարածվում են հոգեկան բացառիկության վրա։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hart, W.D. (1996) "Dualism", in A Companion to the Philosophy of Mind, ed. Samuel Guttenplan, Oxford: Blackwell, pp. 265-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 457