Jump to content

Հերմենևտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերմենևտիկա (հին հունարեն՝ ἑρμηνευτική — "մեկնության արվեստ", եզրույթը ծագում է ἑρμηνεύω — "մեկնաբանում եմ" բառից, որի ծագումնաբանությունը հայտնի չէ[1]):

  • մեկնության արվեստ, տեքստերի մեկնության և ընկալման տեսություն[2];
  • XX դարի փիլիսոփայական ուղղություն՝ ծագած գրական տեքստերի մեկնության տեսության հիման վրա։

Աստվածաշնչյան (աստվածաբանական), փիլիսոփայական կամ բանասիրական հերմենևտիկայի տեսաբանը կամ պրակտիկ մասնագետը կոչվում է հերմենևտ։

Հերմենևտիկայի հիմնական հասկացությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հերմենևտիկական շրջան
  • Նախադատողության անհրաժեշտություն
  • Անվերջ մեկնություն
  • Գիտակցության ինտենցիոնալություն

Պատմական փաստաթղթերի ուսումնասիրության համար հերմենևտիկայի մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ. քանի որ հեղինակը ստեղծում է փաստաթղթի տեքստը՝ գտնվելով որոշակի մշակութային միջավայրում, մեծ նշանակություն ունեն նրա սոցիալական կարգավիճակը, կրթությունը, այս կամ այն տոհմին կամ կլանին պատկանելությունը և այլն։

Հերմենևտիկայի հիմնական հարցը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինչպե՞ս կարելի է հասկանալ?

Հերմենևտիկա բառի ծագումնաբանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Հերմեսի մասին առասպելը, ամենայն հավանականությամբ, ոչ մի կապ չունի «հերմենևտիկա» հասկացության հետ, այնուամենայնիվ, երբեմն դրանք կապում են իրար հետ։ Հին հունական դիցաբանությունում Հերմեսը՝ Զեւսի եւ Մայայի որդին, աստվածների բանբերն էր։ Նա էր հնարել չափման միավորները, թվերը, հունական այբուբենը, նոտաների համակարգը, աստղագիտությունը եւ այլն։ Հերմեսի կերպարը կարելի է օգտագործել իբրև փոխաբերություն, օրինակ՝ ցույց տալու համար խոսքի ուժը, արտահայտությունների բազմիմաստությունը, կոնսենսուսը իբրև կարծիքների հավաստիության չափանիշ եւ այլն[3]։

Հերմենևտիկա եզրույթը ամենից հաճախ օգտագործվել է աստվածաշնչյան տեքստերի հետ կապված, ապա՝ խեղաթյուրված և մասնակի տեսքով մեզ հասած, կամ առանց մեկնաբանությունների անհասկանալի գրական հուշարձանների նախնական իմաստի վերականգնման գիտություն իմաստով, ինչպես նաև՝ ստեղծագործությունների մեկնաբանության իմաստով։ Այս իմաստով հերմենևտիկան գրաքննադատական գիտաճյուղ է։

Հերմենևտիկայի թեմայով առաջին ընդհանրացնող աշխատության հեղինակը փիլիսոփա և աստվածաբան Ավրելիոս Օգոստինիոսն է (354-430)։ Նրա աշխատությունը կոչվում էր «Քրիստոնեական գիտություն կամ Սրբազան հերմեևտիկայի հիմունքներն ու եկեղեցական ճարտասանության արվեստը»։

Հերմենևտիկային մեծ նշանակություն են տալիս գրականագիտության մեջ, քազի որևէ գրական հուշարձանի հետազոտության ժամանակ անհրաժեշտ է առավելագույն օբյեկտիվ մեկնություն։ Պետք է նշել, որ տեքստ ասելով հերմենևտիկայում հասկանում են ոչ միայն հեղինակների ձեռագիր ստեղծագործությունները, այլ նաև արվեստի գործերը, պատմական իրադարձությունները և այլ օբյեկտներ, որոնք հնարավոր է հասկանալ։ Հասկանալու գործընթացը դիտարկում է որպես շարժում այսպես կոչված հերմենևտիկական շրջանով։ Մի կողմից տեքստը դիտարկվում է դարաշրջանի, գրական ժանրի և այլ արտաքին գործոնների նկատմամբ, մյուս կողմից տեքստը հանդիսանում է հեղինակի հոգևոր կյանքի մասը, իսկ նրա հոգևոր կյանքը մասն է պատմական դարաշրջանի։ Տեքստի ներկայացումն այս երկու դիրքերից, անցումը ընդհանուրից մասնավորի և հակառակը կոչվում հերմենևտիկական շրջան։

Հերմենևտիկան նաև տեքստի վերլուծության փիլիսոփայական մեթոդ է։ Այսպես է կոչվում նաև փիլիսոփայական ուղղությունը, որն զբաղվում է այդ մեթոդի մշակմամբ ու կիրառմամբ։ Հերմենևտիկայի մեջ մեծ ներդրում ունեն փիլիսոփաներ Գադամերը, Շլեյերմախերը և Պոլ Ռիկյորը։

Հերմենևտիկայի ակտիվ գաղափարախոս կարելի է անվանել փիլիսոփա և պատմաբան Վիլհելմ Դիլթային։ Դիլթայը ձգտում էր վիճարկել արտաքին դիտարկման միջոցով բնության ուսումնասիրության մեթոդը։ Նա «ներզգացման» ակտիվ կողմնակից էր։ Այսպիսով, նա կոչ էր անում վերականգնել պատմական իրադարձություններն ու արտաքին երևույթները ինքնադիտարկման ճանապարհով, իրադարձություններն ընկալել անձնական «ապրումակցություն» միջոցով։

  1. Frisk H. Griechisches etymologisches Wörterbuch, Band I. — Carl Winter’s Universitätsbuchhandlung. — Heidelberg, 1960. — S. 563.
  2. «Հերմենևտիկա» հոդվածը ռուսական «Նոր փիլիսոփայական հանրագիտարանում»
  3. Майя Соболева Философская герменевтика: понятия и позиции. — Москва: Академический проект, 2014. — С. 7-8. — 160 с. — ISBN 978-5-98426-134-0

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարետա Նիկողոսյան, Շլայերմախերի «համընդհանրական» հերմենևտիկան.(չաշխատող հղում) (2012), Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, 2. pp. 218–229.
  • Бетти, Эмилио. Герменевтика как общая методология наук о духе / Пер. с нем.: Е. В. Борисов. — М.: «Канон+» РООИ «Реабилитация», 2011. — 144 с.
  • Гадамер, Г.-Г. Истина и метод: Основы философской герменевтики / Пер. с нем.; общ. ред. и вступ. ст. Б. Н. Бессонова. — Москва: Прогресс, 1988. — 704 с. ISBN 5-01-001035-6.
  • Гадамер, Х.-Г. Что есть истина? / Перевод М. А. Кондратьевой при участии Н. С. Плотникова // Логос. — 1991. — № 1. — С. 30—37.
  • Григорьев Б. В. Герменевтика и теория интерпретации. — Владивосток: Изд. ДВГУ, 2002. — 146 с. — ISBN 5-7444-1318-9.
  • Ионин. О филологической герменевтике. Журнал МНП. 1863, ч. 120.
  • Кашин В. В. Онтологические и гносеологические проблемы генезиса понимания. — Уфа, 2000. — 182 с. — ISBN 5-7477-0463-X.
  • Фридрих Шлейермахер. Герменевтика. Перевод с немецкого А. Л. Вольского. Научный редактор Н. О. Гучинская. — СПб.: «Европейский Дом». 2004. — 242 с. ISBN 5-8015-0176-2
  • Шпет Г. Г. Герменевтика и её проблемы

Հոդվածներ եւ դասախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]