Երկակի ճշմարտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոտել

Երկակի ճշմարտություն, ուսմունք փիլիսոփայության և աստվածաբանության ինքնուրույնության, դրանց ճշմարտությունների փոխադարձ անկախության մասին։ Երկակի ճշմարտության մասին ուսմունքը ձևավորվել է միջնադարում, երբ բացահայտվեց, որ Արիստոտելի փիլիսոփայության մի շարք դրույթներ հակադրվում են իսլամի ու քրիստոնեության դոգմաներին։ Այս ուսմունքը գիտությունն ու փիլիսոփայությունը աստվածաբանության ազդեցությունից և դոգմաներից ազատելու, դրանց համար ինքնուրույն զարգացման հնարավորություն ստեղծելու փորձ Էր և պատմականորեն կատարել է դրական դեր։ Երկակի ճշմարտության հայտնի կողմնակիցներից էին Իբն Ռուշդը, ավեռոիզմի և նոմինալիզմի ներկայացուցիչները։

Հայ փիլիսոփայության մեջ Երկակի ճշմարտության ուսմունքը պաշտպանել է Գրիգոր Տաթևացին, զատելով հավատի ու գիտության բնագավառները՝ նա ընդունել է «շնորհական» (հավատի) ն «բնական» (զգայական, բանական) եղանակով ձեռք բերվող ճշմարտությունների գաղափարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 598