Jump to content

Իսլամական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Իսլամական փիլիսոփայություն, միջնադարում Արևելքի իսլամ ընդունած և հիմնականում արաբերեն լեզու օգտագործող ժողովուրդների փիլիսոփայական ուսմունքների ամբողջություն (հազվադեպ նաև պարսկերեն)։ Հետագայում սկսում են հայտնվել աշխատություններ նաև այլ լեզուներով՝ թուրքերեն, ուրդու և այլն։ Երբեմն իսլամական փիլիսոփայության մեջ են ներառում հրեաների միջնադարյան աշխատությունները, որոնք գրված են արաբերենով և մեծ ազդեցություն են ունեցել իսլամական կրոնական ուսմունքի վրա։ Ժամանակակից իսլամական փիլիսոփաները հաճախ գրում են նաև անգլերենով։

Մեր օրերում իսլամական փիլիսոփայությունը կրել է որոշակի փոփոխություններ՝ ազդեցություն կրելով արևմտյան փիլիսոփայությունից։ Արաբական փիլիսոփայության համար օգտագործվում են տարբեր տերմիններ՝ «իսլամական փիլիսոփայություն», «արաբամուսուլմանական փիլիսոփայություն», «Արաբական Արևելքի փիլիսոփայություն» և այլն։

Հաշվի առնելով այն, որ իսլամը արաբական երկրներում համարվում է պարտադիր ուսմունք, այս երկրներում առկա են կամ առկա եեն եղել փիլիսոփայական ուղղությունների իսլամական տարբեր հիբրիդներ։ Այժմ արաբալեզու փիլիսոփայությունը մեծ ազդեցություն ունի Իրանի փիլիսոփայական մտքի վրա, ինչը չենք կարող ասել պարսկալեզու փիլիսոփայության մասին․ արաբական աշխարհում իրանական փիլիսոփաների աշխատությունները քիչ են հայտնի։

Կարելի է առանձնացնել իսլամական փիլիսոփայության զարգացման երեք փուլ․

  • դասական կամ միջնադարյան (VIII—XV դարեր),
  • ուշ միջնադարյան (XVI—XIX դարեր),
  • ժամանակակից (XIX երկրորդ կես—XXI դարեր)։

Արաբական փիլիսոփայության առաջացումը կապված է քալամի առաջին ներկայացուցիչների գործունեության հետ, ովքեր սկսեցին քննարկել մարդու կամքի ազատությունը և աստվածային ատրիբուտները և ավարտեցին կոնցեպցիաներով, որոնք դուրս են կրոնի սահմաններից։

IX դարում արաբները ծանոթանում են բնական գիտությունների և փիլիսոփայության անթիկ ժառանգության հետ։ Նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվում Արիստոտելի փիլիսոփայությունը իր չափազանց հետաքրքրությամբ դեպի բնագիտությունն ու տրամաբանությունը։ Արիստոտելյան փիլիսոփայության յուրացումը, սակայն, միջնորդեց հետագայում Ալեքսանդրիայում և Աֆիններում նեոպլատոնական դպրոցների մեկնաբանների աշխատությունների հետ։

Հիմնական ուղղությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուֆիզմի խորհրդանիշը

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադար և Նոր շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
ալ-Մաարի
  • Օմար Խալիդ (Եգիպտոս)
  • Ալի Շարիաթի (Իրան)
  • Գեյդար Ջամալ (Ռուսաստան)
  • Իբրահիմ Տաուֆիկ (Ռուսաստան)
  • Մուհամմադ Իքբալ (Պակիստան)
  • Աբուլ Ալա ալ-Մաուդուդի (Պակիստան)
  • Աբդ ալ-Քարիմ Սորուշ (Իրան-ԱՄՆ)
  • Իսայիլ ալ-Ֆարուկի (Պակիստան-ԱՄՆ)
  • Սայիդ Հուսեյն Նասր (Իրան-ԱՄՆ)
  • Ֆազլուր Ռահման (Պակիստան-Մեծ Բրիտանիա)
  • Մուրթադա Մութահարրի (Իրան)
  • Մուսա ալ-Սադր (Իրան-Լիբանան)
  • Աքբար Սալահ ադ-Դին Ահմեդ (ԱՄՆ)
  • Ֆետհուլլահ Գյուլեն (Թուրքիա)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Григорян С. Н. Из истории философии Средней Азии и Ирана. М., 1960
  • Закуев А. Философия «Братьев чистоты». Баку,1964.
  • Григорян С. Н. Средневековая философия народов Ближнего и Среднего Востока. М., 1966.
  • Фролова Е. А. Проблема Декарта в современной арабской философии.// Вопросы философии. — 1969. — № 5.
  • Шаймухамбетова Г. Б. Арабоязычная философия средневековья и классическая традиция (начальный период). М., 1979.-152 с.
  • Фролова Е. А. Проблема веры и знания в арабской философии. М., 1983.-168 с.
  • Средневековая арабская философия։Проблемы и решения. М., 1998.-527 с.
  • Фролова Е. А. Декарт и некоторые аспекты концепций человека в средневековой арабской философии // Сравнительная философия. М., 2000. С. 229—244.
  • Смирнов А. В. Логика смысла։ Теория и её приложение к анализу классической арабской философии и культуры. М., 2001. — 504 с.
  • Универсалии восточных культур. М., 2001.-431 с.
  • Фролова Е. А. История арабо-мусульманской философии. Средние века и современность։ Учебное пособие. М., 2006.-199 с. ISBN 5-9540-0057-3
  • Лимэн Оливер. Введение в классическую исламскую философию. Пер. с анг. М., 2007.-280 с. ISBN 5-7777-0262-7
  • Корбен Анри. История исламской философии. М.։ Прогресс-Традиция, 2010. — 360 с. — ISBN 978-5-89826-301-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամական փիլիսոփայություն» հոդվածին։