Jump to content

Հանբալյան մազհաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հանբալիականությունից)

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Հանբալիական մազհաբ կամ հանբալիյյա, սուննի իսլամի կրոնաիրավագիտական 4 դպրոցներից մեկը։ Հիմնադրել է աստվածաբան և իրավագետ Ահմադ իբն Հանբալը (780855

Ալ-Հանբալիյյա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը բաժանվում է 2 ուղղության՝ սուննիզմ և շիիզմ։ Սուննի մուսուլմաններըունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։

Հանբալիները իրենց անունը ստացել են հիմնադիր Ահմադ իբն Հանբալի անունից։ Ի տարբերություն այլ սուննիական մազհաբների՝ հանբալիականությունը ծագել է որպես կրոնա-քաղաքական շարժում և հետո միայն մտել դոգմատիկ-իրավական դպրոց։ Հայտնվելով 9-րդ դարի սոցիալ-քաղաքական սուր ճգնաժամի շրջանում (արաբ․՝ المهنة‎‎՝ միհնա)՝ հանբալիականությունն իր տեսությունում և պրակտիկայում արտահայտեց տրադիցիոնալիզմի առավել պահպանողական կողմնակիցների ({{lang-ar| أهل الحديث՝ ահլ ալ-հադիս) հայացքները, դարձավ նրանց յուրատեսակ ռեակցիան՝ փոփոխություններ կատարելու հասարակության սոցիալ-քաղաքական և կրոնական կյանքում։

Հանբալիականության հիմնադիրները, որոնք իրենց ժամանակակից դարաշրջանն համարում էին մուսուլմանական հասարակության խորը պառակտման շրջան, կրիզիսի հիմնական պատճառը համարում էին շահադիտական տեսության (արաբ․՝ كلام‎‎՝ քալամ) տարածումը՝ դոգմատիկայում և իրավունքում իր ռացիոնալիստական մեթոդներով։ Հանբալիականության գաղափարախոսները առաջ քաշեցին մարգարեի սուննային՝ որպես հավատքի հեղինակավոր աղբյուրի, դիմելու միջոցով իսլամի մաքրման գաղափարը։ Վաղ հանբալիական ստեղծագործությունները ներկայացնում են սուննայի կոնցեպցիաների զարգացման կարևոր փուլ՝ դրանցում սուննան հայտարարվում է ղուրանական տեքստի համար բացատրություն՝ թաֆսիր (արաբ․՝ السنة تفاسير القرآن‎‎՝ աս-սուննա թուֆասսիրու-լ-կուր'ան), հադիսների հեղինակությունը նրանք գրեթե հասցրին Ղուրանի տեքստի մակարդակին, պնդելով, որ դրանք անհրաժեշտ է հավատով ընդունել՝ ելնելով բի-լա քայֆա սկզբունքից (արաբ․՝ بلا كيف‎‎ չհարցնելով «ինչպե՞ս»)։ Սուննայի հեղինակության ստեղծման գործում կարևորագույն քայլ էր այն մուսուլմանի հավատքի իսկության որոշման գլխավոր չափանիշ հայտարարելը։

Հանբալիականներն առաջիններից մեկն էին, որ ձեռնամուխ եղան ավանդական դավանանքի համակարգմանը։ Այդ գործընթացը դեռ վաղ շրջանում (9-10-րդ դարեր) արտահայտում գտավ տարբեր ժանրերի մի շարք աշխատանքների ստեղծման մեջ (արաբ․՝ عاقد‎‎՝ 'ակիդներ, հադիսների հավաքածուներ, հանբալիական հեղինակությունների դատողությունների հավաքածու, հատուկ աստվածաբանական ստեղծագործություններ), որոնցում շարադրվում էին հավատի և իրավունքի հիմքերի ավանդական մեկնաբանման ընդհանուր և մասնավոր դրույթները, մուսուլմանական հասարակության պատմությունները, ուսումնասիրվում էին հասարակության սոցիալ-քաղաքական կարևոր հարցեր։ Հանբալիականներին բնորոշ են պարզությունը, դոգմատիկ պատկերացումների հասկանալիությունը, դրանց ոչ էլիտար բնույթը՝ ի տարբերություն, օրինակ, մութազալիտական դոգմաների, որոնք կենտրոնացած են հասարակության կրթված մասի վրա։ Հանբալիականներն հանդես եկան որպես հակառակորդներ Ղուրանի տեքստի և հադիսների՝ ինչպես բառացի, այնպես էլ այլաբանական բացատրությանը, մերժում էին հավատքի դոգմաների ցանկացած ռացիոնալ մեկնաբանման հնարավորությունը։

Լինելով աստվածային նախասահմանության անվերապա-հության կողմնակիցներ՝ հանբալիականներն, այնուամենայնիվ, համարում էին, որ մարդու հավատը (արաբ․՝ الإيمان‎‎՝ իման) կախված է նրա կատարած լավ արարքներից։ Մարդկային արարքների՝ որպես նրա կատարելագործման լավագույն պայմանի, ներառումը «հավատի» կատեգորիայի մեջ սահմանեց հանբալիականնների սոցիալական ակտիվության բարոյական մոտիվացիան (պատճառաբանություն)։ Հանբալիական գաղափարախոսության կարևոր ասպեկտ դարձավ հավատքի և իրավունքի ասպարեզում ցանկացած նորարարությունների (արաբ․՝ بداع‎‎՝ բիդա') մերժումը, որոնք ուղղակի հիմնավորում չունեն Ղու-րանում և հադիսներում։ Նորարարությունների նկատմամբ անհանդուրժողական հանբալիա-կանները, սակայն, վճռականորեն հանդես եկան ցանկացած ծայրահեղ դրսևորումների դեմ, ինչպես հավատքի, այնպես էլ հասարակության կյանքի պրակտիկ կազմակերպման ոլորտնե-րում։ Հանբալիականները քննադատում էին խռովություններում (արաբ․՝ فطنة‎‎՝ ֆիտնա) մասնակցությունը՝ հասարակությունում կարգուկանոնի վերականգման լավագույն մեթոդ համարելով նրա ղեկավարների և շարքային անդամների առջև խրատական ելույթներ (արաբ․՝ نصيحة‎‎՝ նասիհա) ունենալը։ Հանբալիները պահանջում էին հնազանդվել օրինական կառավարչին, անկախ այն բանից՝ արդար է նա, թե ոչ։ Նրանք պատվիրում էին «հանապազօրյա հաց» հայթայթել ցանկացած թույլատրելի միջոցներով՝ մարդկային բարօրության (արաբ․՝ كسب‎‎՝ քասբ) ձեռք բերման սկզբունքն հակադրելով սուֆիականին՝ «Ալլահին ապավինելուն» (արաբ․՝ توكل‎‎՝ թավաքքուլ)։

Ուսմունքի տարածումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ դարի առաջին քառորդում, հանբալիականներն առաջ քաշեցին ամբողջ մուսուլմանական հասարակության միավորման գաղափարը։ Այդ ժամանակահատվածում հանբալիական գրականության մեջ ամրապնդվում են «սուննայի կողմնակիցների» էլիտարության և, հետևաբար հենց իրենց՝ հանբալիականների՝ որպես սուննայի կոնցեպցիայի գլխավոր պահապանների մասին պատկերացումները։ Հանբալիական հեղինակները կենտրոնացնում են իրենց ուշադրությունը սեփական էթիկա-իրավական պատվիրանների համակարգի ստեղծման վրա։ Դրան հետևելը, ըստ իրենց մտահղացման, կապահովեր հավատքի մաքրության պահպանումը և կերաշխավորեր հասարակության կյանքի ճիշտ կազմակերպումը։

Թեև հանբալիական իրավական դպրոցը կազմավորվել է 11-րդ դարի սկզբում՝ հանբալիական իրավունքի մասին ընդհանուր աշխատություններն առաջացել են շատ ավելի ուշ։ Դրանցից մեկը (արաբ․՝ كتاب العمدة في أحكام الفقه‎‎՝ քիթաբ ալ-'ումդա ֆի ահքամ ալ-ֆիկհ) պատկանում է Մուվաֆֆակ ալ-Դին իբն Կուդամին (1146-1223), երկրորդը (արաբ․՝ السياس الشريعة‎‎՝ աս-Սիյաս աշ-Շար'իյան)՝ գրվել է 13-րդ դարում Իբն Թայմիայի կողմից։ Հանբալիական իրավունքի գլխավոր աղբյուրներն են Ղուրանն ու Մարգարեի սուննան։ Հանբալիականներն ընդունում էին հասարակության համաձայնությունը (արաբ․՝ الإجماع‎‎՝ իջմա')` այն սահմանափակելով Մուհամմադի հետևորդների և կողմնակիցների առաջին սերունդներով։ Ձևականորեն մերժելով ցանկացած ռացիոնալ մեթոդները` հանբալիականները փաստորեն օրինականացրին համանմանությամբ (արաբ․՝ القياس‎‎՝ կիյաս') դատելը։

Հանբալիականների գաղափարները գտան Իրաքի, Խորասանի, Սիրիայի, Հիջազի քաղաքային բնակչության միջին և ստորին խավերի լայն աջակցությունը և զգալի ազդեցություն ունեցան անդալուսյան տրադիցիոնալիստական դպրոցի վրա։ Ամբողջ միջնադարի ընթացքում հանբալիականները, իրենց վրա վերցնելով սուննիական «ուղղահավատության» կրողների դերը, մեկ անգամ չեն մասսայական քաղաքային շարժումների գլուխ կանգնել։ Նոր ժամանակներում Մարգարեի սուննային դիմելու միջոցով իսլամի «նորացման», նորարարությունների դեմ պայ-քարի գաղափարները վերածնվեցին վահաբիների՝ իսլամական բարենորոգման ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս հանբալիական գաղափարախոսությունը լայնորեն օգտագործ-վում է «Մուսուլման եղբայրների» կողմից։ Հանբալիականների դոգմատիկ-իրավական դպրոցը պաշտոնապես ընդունված է Սաուդյան Արաբիայում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ислам։ Энциклопедический Словарь. Москва, 1991

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]