Աշարիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Աշարիականություն (արաբ․՝ المدرسة الأشعرية‎‎), սուննիական քալամի դպրոցներից: Համարվում է ուղղահավատ իսլամի հիմնական աշխարհայացքային դպրոցներից մեկը: Դպրոցի հիմնադիրն է նշանավոր մուսուլման մտածող և փիլիսոփա Աբու ալ-Հասան ալ-Աշարին (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري‎‎) (873-935):

Քալամ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քալամ

Քալամ (արաբ․՝ الكلام‎‎  - բառ, խոսք) տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ, աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին: Քալամը սկզբնապես առաջացել և զարգացել է քննարկումների ընթացքում, որոնք ծավալվել են իսլամում տարբեր կրոնաքաղաքական խմբավորումների ի հայտ գալուց հետո՝ խարիջիներ (արաբ․՝ خارجي‎‎  - դուրս ելածներ, ընդվզածներ), կադարիներ (արաբ․՝ قدري‎‎  - ճակատագրի տնօրինողներ), ջաբարիներ (արաբ․՝ جبري ‎‎  - ճակատագրին հանձնվածներ), ինչպես նաև ոչ մուսուլմանական ուսմունքների ներկայացուցիչների հետ բանավեճի արդյունքում:

Քալամի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալամը գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեության էության, գոյության սկզբի և վերջի մասին: Լայն իմաստով քալամ են անվանում կրոնա-փիլիսոփայական թեմայով ցանկացած դատողություն: Քալամը հաճախ անվանում են մուսուլմանական ռացիոնալ փիլիսոփայություն: Այն ընդհանուր փիլիսոփայությունից տարբերվում է նրանով, որ բացի բանականության փաստարկներից որպես իր աղբյուր ունի նաև Աստվածային Հայտնությունը: Քալամով զբաղվող մտածողներին անվանում էին մութաքալլիմներ (արաբ․՝ متكلم‎‎):

Քալամի առաջացման պատճառը հետևյալն էր. Մուհամմադի մահվանից հետո մուսուլմանների մոտ սկսում են հարցեր առաջանալ, որոնք վերաբերում էին մեղքին, կանխագուշակվածությանը և ազատ կամքին, Աստծո բնույթի և նրա ատրիբուտների մասին: Բացի դրանից, երբ իսլամը սկսում է տարածում գտնել հին հելլենիստական և իրանական կրոնա-փիլիսոփայական ավանդույթներ ունեցող երկրներում, բացարձակ կանխորոշվածության մասին ուսմունքը շփոթության մեջ է գցում նոր իսլամ ընդունածներին:

Ջաբարիներ և կադարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քալամի կենտրոնական հարցերից են Ալլահի ատրիբուտները, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելը և այլն: Այս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս մութաքալլիմները, ովքեր բաժանվեցին 2 խմբի:

Ջաբարիները կամ մուջբիրաները (արաբ․՝ جبري‎‎՝ հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին: Կադարիները (արաբ․՝ قدري‎‎՝ իշխանություն, այսինքն՝ մարդու իշխանությունը իր արարքների վրա) կողմ էին ազատ կամքին: Նրանք գտնում էին, որ Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատիժ:

Կադարիների գաղափարախոսությունը մութազիլիական քալամի ձևավորման հիմք հանդիսացավ, ինչը քալամի վաղ շրջանն է համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները՝ միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից:

Աշարիական քալամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատրիբուտների մասին նշված դրույթները ալ-Աշարին հակադրել է ինչպես անտրոպոմորֆիսներին(եբր.՝ ἄνθρωπος (ánthrōpos)‎, "մարդ" և եբր.՝ μορφή (morphē)‎, "ձև"), ովքեր ատրիբուտները բառացիորեն էին ընդունում՝ նմանեցնելով մարդկայինին, այնպես էլ մութազիլիականներին, ովքեր որպես ատրիբուտ ընդունում էին միայն վուջուդը (արաբ․՝ وجود‎‎՝ գոյություն) և բակաան (արաբ․՝ بقاء‎‎՝ մնայունություն): Ինչ վերաբերում է մյուս ատրիբուտներին, ապա մութազիլիականները ժխտում էին դրանք՝ գտնելով, որ դրանք վերաբերում են աստվածային անհատականությանը և զուտ Նրա անուններն են, ինչպես օրինակ Ղուրանում հիշատակվող «ողորմած», «մեծահոգի» անունները: Աստծո այլ ատրիբուտների հետ կապված, որոնք հիշատակվում են Ղուրանում, ինչպիսիք են երեսը, ձեռքերը, ալ-Աշարին՝ ի տարբերություն մութազիլիականների, ընդունում էր դրանց գոյությունը, սակայն ի տարբերություն անտրոպոմորֆիստների՝ պնդում էր, որ դրանք նման չեն մարդկայինին: Սակայն հնարավոր է, որ հետագայում նա հրաժարվեց այս հայացքներից և այս ատրիբուտները սկսեց ընդունել որպես այլաբանություն:

Masjid al-Qiblatain.jpg

Մարդու ազատ կամքի և աստվածային նախախնամության հարցում ալ-Աշարին միջանկյալ դիրք է զբաղեցրել բացարձակ կամքի կողմնակիցների՝ կադարիների և բացարձակ նախախնամության կողմնակիցների՝ ջաբարիների միջև: Նա ճանաչում էր մարդու պատասխանատու լինելը իր արարքների համար: Բայց, միևնույն ժամանակ, աստվածային նախախնամությունը այս հարցում հարցի տակ է դնում Աստծո ատրիբուտիվ որակները որպես նրա ամենագետ լինելը և ամենակարող լինելը: Այդ պատճառով ալ-Աշարին գտնում էր, որ մարդու բոլոր արարքները Աստված է ստեղծել:

Մարդը դրանք ձեռք է բերում (արաբ․՝ كسب‎‎՝ քասբ) համապատասխան իր ցանկությունների և ձգտումների: Քասբը մարդու կողմից մտադրվող և իրագործվող գործողության միացումն է Ալլահի կամքի հետ: Աշարիները գտնում էին, որ մարդը չի կարող ազդեցություն ունենալ քասբի վրա, որը ստեղծում է Աստված, և սրանում է կայանում նրանց գլխավոր տարբերությունը մատուրիդիների հետ: Այդ պատճառով նրանց քննադատները գտնում էին, որ նախախնամության և ազատ կամքի հարցում նրանք մոտենում են աստվածային բացարձակ նախախնամությանը՝ ջաբարիներին, ովքեր ժխտում էին մարդու մոտ ազատ կամքի առկայությունը: Ալ-Մատուրիդին, ով ընդունեց աշարիական քասբը, ի տարբերություն նրանց՝ գտնում էր, որ քասբը ելնում է մարդուց, ինչը մոտեցնում էր մատուրիդիներին կադարիների հետ:

Ալլահին տեսնելու մասին հարցում ալ-Աշարին ընգծում էր, որ Ալլահին տեսնելու մանրամասները և թե դա ոնց է տեղի ունենալու, հնարավոր չէ ըմբռնել մարդկային բանականության միջոցով: Մութազիլիականները՝ ի տարբերություն նրա, գտնում էին, որ Աստված տեսանելի լինելու համար պետք է կանգնի որոշակի տարածությունում, ինչը անհնարին է Նրա՝ որպես Արարիչ լինելու համար: Ի տարբերություն մութազիլիների և աշարիների, անտրոպոմորֆիստները գտնում էին, որ Աստված իրոք մարդկանց առջև դրախտում որոշակի ձևով կկանգնի:

Kabaa.jpg

Ղուրանը, ինչպես աշարիականության, այնպես էլ մատուրիդիականության մեջ համարվում է Աստծո հավերժ և չարարված խոսք: Սակայն տառերը, թանաքը, թերթերը, որոնց միջոցով այն գրի է առնվում, ստեղծված են: Մութազիլիականները Ղուրանը համարում էին արարված: Մեղքերի հարցում աշարիները հակված էին այն կարծիքին, որ մեղսագործը կախված է աստվածային կամքից: Եթե Աստված ցանկանա, կարող է պատժել նրան, եթե ցանկանա, կարող է ներել: Վերջին հաշվով, ցանկացած մեղսագործ մուսուլման կընկնի դրախտ: Ալ-Աշարին ամբողջապես ընդունում էր գերեզմանում չարչարվելու մասին դրույթը, որը հանդիսանում է անդրշիրիմյան կյանքի սկիզբ, երկրայինին հաջորդող: Համաձայն մուսուլմանական դավանաբանությանը՝ արդեն գերեզմանում յուրաքանչյուր մարդու համար սկսվում է անդրշիրիմյան կյանքը: Այս հարցում նա խիստ քննադատության ենթարկեց մութազիլիականներին, ովքեր չէին ընդունում այս դրույթը:

Մուսուլմանական զանազան խմբավորումների վեճերի առարկա դարձավ շաֆաաթի խնդիրը: Շաֆաաթը հովանավորությունն է, որը կթույլատրվի Ալլահի կողմից անել մարգարեներին՝ Մուհամմադի գլխավորությամբ, Ահեղ դատաստանի օրը բոլոր մեղսագործ-մուսուլմանների համար, որպեսզի նրանք ազատվեն դժոխքի տանջանքներից և հայտնվեն դրախտում: Մութազիլիականները ամբողջությամբ ժխտում էին շաֆաաթը: Ի տարբերություն նրանց՝ շիաները հովանավորող էին համարում ոչ միայն մարգարեներին, այլ նաև նրանց պաշտելի հետնորդներին՝ իմամներին: Աշարին հովանավորող համարում էր միայն Մուհամմադին:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

FirstSurahKoran.jpg

Ալ-Աշարիի կողմից մշակված աշխարհայացքային սկզբունքները հաջողությամբ օգտագործվեցին քալամի դպրոցների և փիլիսոփայական այլ ուսմունքների վիճաբանությունների ժամանակ և հիմք դարձան ուղղահավատ իսլամական ուսմունքի համար: Այս ուսմունքը մեծ ճանաչում ունեցավ մուսուլմանական աշխարհում, ալ-Աշարիին սկսեցին անվանել սուննիների առաջնորդ: Ալ-Աշարիի գաղափարները հետագայում զարգացել են իր շատ հետևորդների կողմից, որոնց թվում է հայտնի մտածող Մուհամմադ Բակիլանին (11-րդ դար): Ավելի ուշ, աշարիական ուսմունքի առանձին դրույթներ քննադատության են ենթարկվել սալաֆիական դպրոցի ներկայացուցիչների կողմից (իբն Թայմիայի հետևորդներ): Աշարիականության մեկ այլ հայտնի քննադատ էր իբն Հազմը, ով գտնում էր, որ շատ հարցերում ալ-Աշարին հակված է եղել ինչպես ջաբարիներին (մարդու ազատ կամքի առկայության հարցում), այնպես էլ մուրջիներին (մեծ մեղք գործելու հարցով): Բայց չնայած այս քննադատությանը՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարիի ուսմունքը իր արժանի տեղը զբաղեցրեց ոչ միայն իսլամում, այլ նաև համաշխարհային մտքի պատմության մեջ:

Ֆալսաֆա տերմինով միջնադարյան մուսուլմանական գրականության մեջ մատնանշում էին այն մտածողների փիլիսոփայությունը, ովքեր հենվում էին փիլիսոփայելու անտիկ մոդելի վրա, ինչպես նաև հենց անտիկ փիլիսոփայությունը: Ֆալսաֆայի մեջ մտնող գիտությունները կոչվում էին «ռացիոնալ» և հիմնված էին բանականության վրա (ուլում ակլիյա): Առարկայի հետազոտության և դրա մեթոդի տեսանկյունից ֆալսաֆան միավորվել է քալամի հետ: Մուսուլմանական աշխարհում փիլիսոփայական անտիկ մոդելների տարածումը պայմանավորված էր 8-րդ դարին սկսված «թարգմանչական շարժմամբ», որը ակտիվորեն շարունակվեց նաև հաջորդ դարում հատկապես Բաղդադում 832 թվականին ալ-Մամուն խալիֆի կողմից «Իմաստության տան» ստեղծումից հետո: Թարգմանչական գործունեության արդյունքում մուսուլմանները մերվեցին հելլենիստական փիլիսոփայական գաղափարներին, որոնցից հատկապես պետք է նշել Պլատոնի, Արիստոտելի, նեոպլատոնականների աշխատությունները:

Մուսուլմանական արևելքում ֆալսաֆայի խոշորագույն ներկայացուցիչները եղել են ալ-Քինդին (8-9-րդ դարեր), Զաքարիա ալ-Ռազին (9-10-րդ դար), ալ-Ֆարաբին (9-10-րդ դար), իբն Սինան (10-11-րդ դար), իսկ արևմուտքում (Անդալուս և Հյուսիսային Աֆրիկաիբն Բաջան (11-12-րդ դար), Մալիք իբն Տուֆեյլը (12-րդ դար) և իբն Ռուշդը (12-րդ դար):

Աշարիական քալամը և ֆալսաֆան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալսաֆայի (արաբ․՝ فلسفة‎‎) զարգացման վաղ փուլում, երբ ֆալասիֆաները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում բնական գիտություններին առնչվող խնդիրներին, նրանց վերաբերմունքը կրոնին բնորոշվում էր կամ մարգարեական գիտելիքի՝ փիլիսոփայականի նկատմամբ առավել լինելով (ալ-Քինդի) կամ մարգարեների՝ որպես խաբեբաների բաց քննադատությամբ (Աբու Բաքր ալ-Ռազին և աշակերտ ալ-Քինդին, Ահմադ իբն ալ-Տայիբ ալ-Սարահսին):

Իբն Սինա

Սկսած ալ-Ֆարաբիից՝ կրոնը սկսեց դիտարկվել նրանց կողմից որպես կարևոր «քաղաքական արվեստ» (արաբ․՝ صناعة سياسية‎‎՝ սինա'աթ սիասիա), որը կարգավորում էր մարդկանց միջև բարոյական-իրավական հարաբերությունները: Նման դիրքը սահմանվում էր այն մասին համոզմունքով, որ ֆալսաֆան կարող է լինել միայն ոչ մեծաթիվ ինտելեկտուալ էլիտայի, «ընտրյալների»՝ խասսայի սեփականություն, մինչդեռ հասարակությունը իր հերթին բաղկացած է «լայն հանրությունից», «ամբոխից» (արաբ․՝ العامة الجمهور‎‎), որը ընդունակ չէ կոնցեպտուալ մտածողությանը: Ֆալսաֆայի և կրոնի հարաբերակցության մասին հարցի լուծման տեսական հիմք էր համարում ուսմունքը, որ մարդիկ իրենց բնությամբ կարող են բարձրանալ կամ մինչև պոետիկ և հռետորական դատողություններ կամ սոփեստական և դիալեկտիկական կամ մինչև անհերքելի դատողություններ: Ճշմարտությունը, ֆալասիֆայի համաձայն, կարող է բացվել միայն անհերքելի դիտարկումների, այսինքն ֆալսաֆայի միջոցով:

Ֆալսաֆան գլխավորապես ներկայացված էր փիլիսոփա-պերիպաթետիկների կողմից, որոնք հենվում էին տրամաբանության, ֆիզիկայի, մետաֆիզիկայի և Արիստոտելի էթիկայի վրա, իսկ քաղաքականության մեջ («իդեալական պետության», «բարեպաշտ առաքինի քաղաքի» մասին ուսմունք) օգտագործվում էր Պլատոնի «Պետությունը»: Ալ-Ֆարաբիի մոտ Արիստոտելի մետաֆիզիկան լրացվում է էմանացիայի՝ որպես իդեալական հասարակության «իդեալական կրոնի» հիմքի նեոպլատոնական կոնցեպցիայով:

Իբն Սինայի մոտ կիրառվում են էմանացիայի սիմվոլները, իսկ աստվածային ինքնադրսևորման մեջ սուֆիական «գիոսիսի» սիմվոլները: Ի տարբերություն ալ-Ֆարաբիի և Իբն Սինայի՝ մուսուլմանական արևմուտքի ֆայլասուֆները չէին ընդունում ֆալսաֆայի և կրոնի միջև նման կամուրջների անցկացումը: Այնուամենայնիվ նրանք էլ անհրաժեշտ էին համարում իսլամի հիմնական դոգմաների և պատկերացումների ճանաչումը, որոնք նրանց տալիս էին սիմվոլիկ-ալեգորիկ մեկնաբանություն. Աստված՝ գոյի սահմանային միասնությունն է, հրեշտակները՝ տիեզերական բանականություններ և ոգիներ են, որոնք իրենց հերթին խորհրդանշում են տիեզերական ոլորտների շարժման սկիզբն ու օրինաչափությունը, անդրշիրիմյան աշխարհը՝ աբստրակտ, մատերիայից զուրկ էությունների աշխարհ է, որոնց ճանաչման հիմքում ընկած են բարձրագույն ինտելեկտուալ երջանկությունը և անմահությունը: Ֆալսաֆան իր զարգացման ընթացքում ենթարկվում էր ավանդապահների կշտամբանքներին:

ալ-Ֆարաբի

12-13-րդ դարերում մուսուլմանական աշխարհի արևելքում տեղի է ունենում դրա մերձեցումը քալամի հետ մի կողմից, սուֆիզմի հետ՝ մյուս կողմից: Իրանում ֆալսաֆայի ավանդույթները (հատկապես Իբն Սինայի գաղափարները) պահպանվեցին Իբն Արաբիի սուֆիզմի և աս-Սուհրավարդիի իշրակիզմի հետ համադրությամբ մինչև նոր ժամանակները: Ֆալսաֆայի ժառանգության նկատմամբ ժամանակակից մուսուլման հեղինակների վերաբերմունքը տատանվում է սկսած դրա ուղիղ ժխտումից՝ որպես իսլամական աշխարհայացքին խորթ երևույթ (Սայյիդ Քուտբ) մինչև դրա ճանաչումը որպես այն բանի վկայություն, որ իսլամը միշտ խրախուսել է աշխարհի ճանաչումը (Ուսման Ամին):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]