Ալ-Ֆարաբի
Ալ-Ֆարաբի պարս.՝ ابونصر محمد بن محمد فارابی | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մոտ 870[1][2] Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] |
| Մահացել է | 951[4] Դամասկոս[5] |
| Գերեզման | Bab al-Saghir Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | իսլամ[6] և շիա իսլամ[7] |
| Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս, երաժշտության տեսաբան, տրամաբան, աստղագետ և հասարակական գիտությունների ոլորտում գիտնական |
| Գործունեության ոլորտ | բնական պատմություն, մետաֆիզիկա, մաթեմատիկա, տրամաբանություն[8], աստղագիտություն, բժշկություն, բարոյագիտություն, քաղաքագիտություն և հոգեբանություն |
| Տիրապետում է լեզուներին | արաբերեն[9][10], պարսկերեն և սողդերեն |
| Հայտնի աշակերտներ | Yahya ibn Adi?[11] |
| Ազդվել է | Արիստոտել[10], Պլատոն[12] և Պլոտինոս[13] |
Ալ-Ֆարաբի (ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو نصر محمد الفارابي / Abū Naṣr Muḥammad ibn Muḥammad Fārābī;[14] ալ-Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ, մոտ 870[1][2], Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] - 951[4], Դամասկոս[5]), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արևելյան արիստոտելականության խոշորագույն ներկայացուցիչներից։
Մեկնել է Արիստոտելի և Պլատոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսուցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկրորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քաղաքում (Էյիրդարյայի ափին)։ Միահյուսելով արիստոտելականությունն ու Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆարաբին ստեղծել է փիլիսոփայական կուռ և ինքնուրույն համակարգ։
Ֆարաբիի բարոյագիտական իդեալը իմացություն ձեռք բերելը և բարոյական կատարելության հասնելն Է։ Անձնավորության ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆարաբին հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցվածքային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆարաբին փորձել է փիլիոսոփայության օգնությամբ իմաստավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։
Ֆարաբիի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինայի, Իբն Բաջայի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արևմտյան Եվրոպայի գիտության և փիլիսոփայության վրա։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Философские трактаты, Алма-Ата, 1970;
- Математические трактаты, Алма-Ата, 1972;
- Социально-этические трактаты, Алма-Ата, 1973;
- Логические трактаты, Алма-Ата, 1975;
- О разуме и науке, Алма-Ата, 1975․
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 9. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ 3,0 3,1 3,2 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 478. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ 4,0 4,1 4,2 OpenITI corpus — OpenITI.
- ↑ 5,0 5,1 5,2 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 481. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 223.
- ↑ العاملي م. ا. أعيان الشيعة (արաբ.) — Vol. 9. — P. 104.
- ↑ Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 484. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 10,0 10,1 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 479. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 15. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 11. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 541—543. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Gutas, Dimitri. «Farabi». Encyclopædia Iranica. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гафуров Б․ Г․, Касымжанов А․ X․, Аль-Фараби в истории культуры, М․, 1975;
- Аль-Фараби․ Научное творчество, Сб․ ст․, М․, 1975; Rescher N․,
- Al-Farabi․ An Annotated Bibliography, Pittsburg, 1962
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ֆարաբի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 195)։ |
